Հարկային հաշիվների XML արտահանում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Հարկային հաշիվների XML արտահանում

Return to chapter overview

ՀԾ-Առևտուր համակարգը թույլ է տալիս Վաճառք (հաշիվ-ապրանքագիր) փաստաթղթերը արտահանել XML ֆորմատով և բեռնել Հարկային հաշիվներ (e-Invoicing) ծրագիր և այդպիսով խուսափել միևնույն փաստաթուղթը երկու անգամ ձեռքով մուտքագրելուց:

  XML ֆայլի արտահանման և e-Invoicing ծրագիր բեռնման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.   Վաճառքներ ենթահամակարգից բացել Հարկային հաշիվների մատյանը:

2.  Մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Հարկային հաշիվների XML արտահանում հրամանը:

KBArticles.InvoiceXMLExport2

3. Արտահանել XML դիալոգ պատուհանում նշել Հարկային հաշվի տեսակը: Այս դաշտը կարելի է չնշել, քանի որ արտահանելիս այն լրացվում է ավտոմատ` գնացուցակի տողերի հիման վրա: Կարևոր է նշել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է արտահանելիս փոխել հարկային հաշվի տեսակը: Օրինակ, եթե ապրանքների վաճառքն իրականացվել է հաշիվ-ապրանքագրում ծառայություն նշելով, ապա արտահանելիս Հարկային հաշվի տեսակ դաշտը պետք է նշել  1- Ապրանքների մատակարման Հ/Հ:

4.   Սեղմել Կատարել կոճակը: XML ֆայլ արտահանվում են միայն դրամային հաշիվ-ապրանքագրերը, որոնք ունեն ԱԱՀ-ի գումար: Առաջարկվող անունը պարունակում է կազմակերպության ՀՎՀՀ-ն, արտահանման ամսաթիվը, ժամը և րոպեն: Օրինակ`

KBArticles.InvoiceXMLExport3

5. Save կոճակը սեղմելուց հետո կհայտնվի հաղորդագրություն հարկային հաշիվների արտահանման վերաբերյալ, և արտահանված տողերի Դուրս գրման եղանակ դաշտերին կվերագրվի Էլետրոնային արժեքը:

KBArticles.InvoiceXMLExport4

6.   Մտնել e-Invoicing ծրագիր: Հաշիվ ցանկից ընտրել Ներմուծել XML… հրամանը:

KBArticles.InvoiceXMLExport5

7.     Պատուհանում նշել ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված XML ֆայլը և սեղմել Open կոճակը:

KBArticles.InvoiceXMLExport6

Հաշիվները կներմուծվեն Սևագիր հարկային հաշիվներ մատյան:

KBArticles.InvoiceXMLExport7