Արագ հասանելիության ստեղներ

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր >

Արագ հասանելիության ստեղներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Արագ հասանելիության ստեղները նախատեսված են ցանկերի տողերին արագ հասնելու համար: Օրինակ, Դիտել տպելու ձևը գործողության արագ հասանելիության ստեղնը F5-ն էԴա նշանակում է, որ կոնտեքստային ցանկից կամ ժապավենից Դիտել տպելու ձևը հրամանն ընտրելու փոխարեն կարելի է սեղմել F5 ստեղնը: Արագ հասանելիության ստեղների միջոցով կարելի է նաև էկրանին բացել պատուհաններ:

 

Ստորև բերված են համակարգում գոյություն ունեցող արագ հասանելիության ստեղները և դրանց նշանակությունը.

 

Ստեղներ

Նշանակություն

F1

Կանչում է օգնություն:

F2

Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում անցնում է Գծիկավոր կոդ դաշտին: Ցուցակներում անցում է կատարվում տողից բջջին և հակառակը:

F4

Բացում է ընտրման ցուցակը:

F5

Կառուցվում է ցուցակի ընթացիկ տողին համապատասխան փաստաթղթի տպելու ձևը:

F11

Բացում է Գլխավոր էջ:

+

Ցուցակում նշում է բոլոր տողերը:

-

Ցուցակում հանում է նշումը բոլոր տողերից:

*

Ցուցակում կատարում է հակառակ նշում. նշում է բոլոր չնշված տողերը, իսկ բոլոր նշվածներից հանում է այն:

CTRL+A

Ընտրում է ամբողջ տեքստը:

CTRL+B

Բացում է գործընկերոջ T-հաշվի դիալոգ պատուհանը:

CTRL+C

Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆեր` թողնելով դաշտն անփոփոխ: Այս ստեղները  փոխանակման բուֆերի մեջ են պատճենում նաև հաշվետվության կամ ցուցակի նշված տողերը:

CTRL+D

Ցուցակից հեռացվում է ընթացիկ տողը:

Համարժեք է դիալոգ պատուհանի աջ անկյունում տեղադրված eraser16x16 Մաքրել կոճակին:

CTRL+E

Ցուցակի ընթացիկ տողի խմբագրում:

CTRL+F

Ցուցակում կամ աղյուսակում փնտրում է նշված պայմաններին բավարարող տող:

CTRL+G

Ցուցակում (հաշվետվություներում և մատյաններում) բացում է Փոխել պարամետրերը պատուհանը:

Փաստաթղթերում ակտիվանում է գործառնությունների ցուցակը: Դատարկ ցուցակի դեպքում ավելացվում է գործառնության նոր տող:

CTRL+H

Բացում է Փաստաթղթի պատմությունը:

CTRL+I

Ցույց տալ միայն նշված տողերը:

CTRL+K

Համարժեք է Հիշել և նոր կոճակը սեղմելուն, որը գրանցում է բաց փաստաթուղթը և բացում նորը:

CTRL+M

Փաստաթղթերի հերթական համարները, ինչպես նաև գործառնությունները լրացնելիս համակարգի կողմից գործառնությունների գեներացման համար:

CTRL+N

Ցուցակում ավելացվում է նոր տող:

Ցուցակ տիպի դաշտերին կցված ցանկում ավելացվում է նոր տող:

CTRL+O

Բերում է համակարգի ընթացիկ դրույթների պատուհանը:

CTRL+P

Ընթացիկ հաշվետվությունը ուղարկում է տպիչի վրա:

CTRL+Q

Օգտագործվում է ցուցակներում ֆիլտրման տողը բերելու համար:

Օգտագործվում է աղյուսակում թվային արժեքների հանրագումարները (գումարը, քանակը և միջին արժեքը) ցուցադրելու համար, անհրաժեշտ է մկնիկի միջոցով ընրել բջիջը և սեղմել CTRL+B ստեղների համադրությունը:

CTRL+R

Թարմացնում է ընթացիկ ցուցակը:

CTRL+S

Փաստաթղթում այն համարժեք է Հիշել կոճակը սեղմելուն, որը գրանցում է բաց փաստաթուղթը:  Միացնում կամ անջատում է դիալոգ պատուհանի աջ անկյունում տեղադրված save16 կոճակը:

CTRL+T

Կառուցում է T-հաշիվ հաշվետվությունը:

CTRL+V

Կատարում է արժեքի տեղադրում փոխանակման բուֆերից ընթացիկ դաշտ կամ պատճենված փաստաթղթերի տեղադրում ցուցակի մեջ:

CTRL+W

Օգտագործվում է աշխատավարձի հաշվարկի ամսաթվի արագ խմբագրման համար:

CTRL+X

Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից  փոխանակման բուֆերից` դաշտից ջնջելով արժեքը:

CTRL+Y

Ստեղծում է ցուցակի ընթացիկ տողի պատճենը: Սիմվոլային դաշտում օգտագործվում է հետարկումը վերականգնելու համար:

CTRL+Z

Օգտագործվում է վերջին խմբագրման գործողությունը հետարկելու համար:

CTRL+ENTER

Կատարել կամ Հիշել և փակել կոճակի արագ հասանելիություն:

CTRL+INSERT

Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆեր` թողնելով դաշտն անփոփոխ: Այս ստեղները  փոխանակման բուֆերի մեջ են պատճենում նաև հաշվետվության կամ ցուցակի նշված տողերը:

CTRL+TAB

Բացում է բաց պատուհանների փոխարկիչը:

CTRL+ՊԼՅՈՒՍ ՆՇԱՆ

Խոշորացնում է էջը: Համարժեք է գործիքների վահանակում գտնվող ZOOM IN UI.PrintPreview.ZoomIn կոճակին:

CTRL+ՄԻՆՈՒՍ ՆՇԱՆ

Փոքրացնում է էջը: Համարժեք է գործիքների վահանակում գտնվող ZOOM OUT UI.PrintPreview.ZoomOut կոճակին:

CTRL+սլաք վերև

Ցուցակում տեղաշարժում է նշիչը նշված տողերի ուղղությամբ:

CTRL+սլաք ներքև

Ցուցակում տեղաշարժում է նշիչը նշված տողերի ուղղությամբ: Բացում է ընտրման ցուցակը:

CTRL+F2

Ցուցակի նշված տողերն արտահանում է MS Excel կամ OpenOffice.org Calc:

CTRL+F4

Փակում է ընթացիկ պատուհանը:

CTRL+F7

Փաստաթղթի սկզբնական ձևն արտահանում է MS Word կամ OpenOffice.org Writer դրա միջոցներով տպելու համար:

CTRL+F8

Փաստաթղթի սկզբնական ձևն արտահանում է MS Excel դրա միջոցներով տպելու համար: Ակտիվ է միայն Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթի համար:

CTRL+F9

Բացում է հաշվիչը:

CTRL+F11

Բացում է Ուղղորդիչը:

CTRL+F12

Բացում է Ամսաթվեր դիալոգ պատուհանը:

CTRL+SHIFT+N

Փաստաթղթերի ցուցակի մուտքագրման դաշտին կցված ցանկում ավելացվում է նոր տող:

CTRL+SHIFT+D

Հեռացվում են գործառնությունների բոլոր տողերը:

SHIFT+սլաք վերև,

SHIFT+սլաք ներքև

Նշում է չնշված տողերը` դեպի վերև կամ ներքև: Նշվածները ապանշվում են:

SHIFT+INSERT

Կատարում է արժեքի տեղադրում փոխանակման բուֆերից ընթացիկ դաշտ կամ պատճենված փաստաթղթերի տեղադրում ցուցակի մեջ:

SHIFT+DELETE

Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆերից` դաշտից ջնջելով արժեքը:

SHIFT+F4

Փակում է բոլոր պատուհանները:

SHIFT+F5

Ցուցակում կամ հաշվետվության մեջ կարող եք դիտել տպելու ձևը:

INSERT

Նշում է տողերը` դեպի ներքև: Նշվածները ապանշվում են:

ALT

Ակտիվացնում է Ժապավենի յուրաքանչյուր ներդիրի և հրամանի հետ կապված ստեղների արժեքները:

ALT+F4

Օգտագործվում է համակարգից դուրս գալու համար:

ENTER

Համարժեք է Կատարել կոճակը սեղմելուն, որը, հիշելով փոփոխությունները, փակում է ընթացիկ պատուհանը կամ կատարում է անցում պատուհանի մուտքային դաշտից դաշտ:

ESC

Փակում է ընթացիկ պատուհանն առանց փոփոխությունները հիշելու:

PAGEDOWN

Բացում է ընտրման ցուցակը:

TAB

Թարթող ուղենիշը տեղափոխվում է հաջորդ մուտքի դաշտ կամ ակտիվանում է պատուհանի հաջորդ կոճակը:

SPACE

Նշում է տողերը` դեպի ներքև: Նշվածները ապանշվում են: Դրոշակ դաշտերում միացնում է դրոշակը: