Հեռացված փաստաթղթերի մատյան

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Հեռացված փաստաթղթերի մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում համակարգից հեռացված բոլոր փաստաթղթերը՝ 

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ստեղծման ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այն փաստաթղթերը, որոնց Ամսաթիվ դաշտի արժեքն ընդգրկվում է նշված ժամանակահատվածում:

Հեռացման ժամանակահատված

Մատյանում կընդգրկվեն միայն նշված ժամանակահատվածում հեռացված փաստաթղթերը:

Տեսակ

Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Աշխատակից

Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը:

 

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. փաստաթուղթը համակարգից անվերադարձ հեռացվում է:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:

Դարձնել սևագիրփաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:

Գրանցելփաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ, կարելի է ստեղծել Վերադարձ գնորցից փաստաթուղթ` տեղափոխելով ավելի շուտ գրանցված Վաճառք (Կտրոն) փաստաթղթի տվյալները:

Գրանցված փաստաթղթի հիման վրա նոր փաստաթուղթ մուտքագրելու համար պետք է բացել փաստաթղթերի մատյանը, որում գտնվում են անհրաժեշտ տեսակի փաստաթղթերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը: Եթե տվյալ տեսակի փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել մեկից ավելի տեսակի փաստաթղթեր, ապա Էկրանին կհայտնվի փաստաթղթի տեսակն ընտրելու ցուցակ: Ցուցակից անհրաժեշտ է ընտրել նոր մուտքագրվող փաստաթղթի տեսակը, որի արդյունքում կբացվի նոր մուտքագրվող փաստաթղթի պատուհանը և նրա մեջ կպատճենվեն անհրաժեշտ տվյալները հիմք-փաստաթղթից: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման: