7.14.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.14.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.14.5 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.14.5 տարբերակի թարմացման նկարագրություն

“07” օգոստոս 2024թ

 

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգում ավելացել է Ապրանքների պահուստավորման սխեմաներ կիրառելու հնարավորություն։ Այդ նպատակով ԴրույթներԸնդհանուր բաժնից Ապրանքների պահուստավորում պարամետրն ակտիվ լինելու դեպքում՝

Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներին վերաբերող բաժնում ավելացել է Ապրանքների պահուստավորման սխեմաներ տեղեկատուն, որտեղ հնարավոր է ըստ առաջնայնության ընտրել պահուստավորման պահեստները 

 

ResrvationSchemes

 

Առևտրային գործակալ տեղեկատուի Լրացուցիչ էջում ավելացել է Ապրանքների պահուստավորման սխեմա դաշտը

 

SalesAgentReservationScheme

 

2.Համակարգում ավելացել է Գույքի հաշվառումը Տվյալների պահոցում առանձին կատարելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

ԴրույթներԸնդհանուր բաժնում ավելացել է Գույքի հաշվառում պարամետրը, Իրավասություններ և ստուգումներ բաժնում՝ Գույքի մնացորդի ստուգում պարամետրը՝ Չստուգել, Զգուշացնել և Ստուգել խիստ պարամետրերով, իսկ Մանրամասն պատմություն բաժնի Ապրանքների շուկայական առաջխաղացում խմբում՝ Գույքի հանձնում, Գույքի վերադարձ, Գույքի մուտք և Գույքի ելք պարամետրերը

 

AssetsParam     AssetsRemParam

 

Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգում ավելացել են Գույքի մուտքեր, Գույքի ելքեր, Գույքի հանձնում, Գույքի վերադարձեր փաստաթղթերը, Գույքի մնացորդներ, Գույքի գործողություններ հաշվետվությունները, Գույք և Գույքի խմբեր տեղեկատուները

 

MarketPromotionProductsAssets

 

Ադմինիստրատորի գործիքներՏպելու ձևանմուշներում ավելացել են Գույքի հանձնում և Գույքի վերադարձ ներքին տպելու ձևանմուշները

Ավելացել է Գույքի հանձնում և Գույքի վերադարձ փաստաթղթերը Հարկային ծրագիր արտահանելու հնարավորություն

excel-ում հնարավոր է կիրառել CustomerAssetsRem OLAP բանաձևը, որը վերադարձնում է Գնորդների գույքի մնացորդները (մանրամասն նկարագրությունը տե°ս OLAP բանաձևեր օգտագործողի ձեռնարկում): Նշված բանաձևը կանչվում է SM_ նախդիրով:

Ավելացել են Գույքի հանձնման և Գույքի վերադարձ փաստաթղթերի ներմուծման excel ֆայլեր

3.ԴրույթներԾանուցումներ բաժնի Նոր փաստաթուղթ շարժական սարքից պարամետրերի ցուցակում ավելացել է Վաճառքի վերադարձի պատվեր պարամետրը

 

OptionsNotifRetOrder

 

4.ԴրույթներԱպրանքի լրացուցիչ չափման միավոր պարամետրը միացված լիենելու դեպքում Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ կոճակով բացվող ցուցակում արտացոլվում է նաև Առկայություն լրացուցիչ չափման միավորով սյունը

 

AddProductAddRems

 

5.Ստուգել թարմացումները կոճակով բացվող պատուհանում արտացոլվող Տարբերակի փոփոխություններն արտացոլվում է ԴրույթներՀամակարգայինԱշխատանքային լեզու պարամետրին համապատասխան

6.Շարժական մասում Տվյալների ստացում գործողությունը կատարելիս Առևտրային գործակալն այժմ ստանում է իր Վաճառքի գոտուն պատկանող բոլոր Հարցումները

7.Ավելացել է Գնորդի գնացուցակ փաստաթղթի ներքին տպելու ձևանմուշ

8.Գնացուցակներ ներքին տպելու ձևանմուշում ավելացել է Գնացուցակի տեսակի անվանում դաշտը

9.Փաստաթղթերի ամբողջականության ստուգում գորողությունում ավելացել է Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթի տեսակը

10.Հաշվետվությունների և թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ ներդիրի Հասանելի բաժնում ավելացել է Գնորդ - Կարգավիճակ սյունը

11.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերն այլ համակարգ արտահանելիս Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Առևտուր և Փաստաթղթի տեսակ դաշտում Վաճառք(կտրոն) ընտրելու դեպքում ավելանում է նաև Վճարման եղանակ դաշտը՝ 1 – Կանխիկ և 2 – Ապառիկ և 3 Անկանխիկ արժեքներով

12.Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում մատյանի Գումար, Վճարումներ – Քանակ, Վճարումներ - Գումար և Վճարումներ - Կանխավճար սյուների համար արտացոլվում են նաև Հանրագումարը և նշված տողերի Գումարը

13.Վաճառք փաստաթղթերը ՀԾ-Հաշվապահ համակարգ որպես Վաճառք(Մանրածախ) փաստաթուղթ արտահանելիս ներմուծվում է նաև Դրամարկղը

14.Արտահանել հարկային ծրագիր հրամանից բացվող երկխոսության պատուհանում Ճանապարհ դաշտը հնարավոր է խմբագրել միայն 1 – XML ֆայլ տարբերակն ընտրված լինելու դեպքում

15.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանում ավելացել են Գնացուցակի տեսակ – Կոդ,  Գնացուցակի տեսակ - Անվանում և Գնացուցակի տեսակ – Արտաքին կոդ սյուները

16.Պատվերների տեղաբաշխում մատյանի Տեղաբաշխման ռեժիմում ստեղնաշարի Delete ստեղնի միջոցով հնարավոր է հեռացնել պատկերը

17.Ապրանքների պահուստավորումներ, Ապրանքների ապապահուստավորումներ թղթապանակներում, Ապրանքների պահուստավորումների մնացորդներ և Ապրանքների պահուստավորումների գործողություններ հաշվետվություններում արտացոլվում է նաև Պատվերի ամսաթիվ սյունը

18.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջի Սկաներ բաժնում Լրացման եղանակը Ապրանք և առաքումը մեկ պատվերի հիման ստեղծված լինելու դեպքում Փաստաթղթի համարն ավտոմատ լրացվում է

19.Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև և Ապրանքների վերադաձ առաքիչից փաստաթղթերում Ապրանքներ աղյուսակը լրացված լինելու դեպքում Ավելացնել ապրանքներ կոճակով բացվող պատուհանում ապրանքներն արտացոլվում են ըստ կոդի դասավորության

20.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի թղթապանակներից ավելացել է Մեկնաբանություն դաշտը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

21.Առաջադրանքներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գնորդի վաճառքի գոտի ֆիլտրը

22.Հարցում փաստաթղթի ներմուծման Survey.xlsm ֆայլում ավելացել է Խմբագրում էջ, որտեղից հնարավոր է խմբագրել փաստաթղթի դաշտերը

23.Առաջադրանքներ թղթապանակից ավելացել է Կատարված աշխատանքի նշումներ դաշտը նշված տողերով խմբագրեու հնարավորություն

24.Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգում ավելացել է Հարցումներ (շախմատաձև) հաշվետվությունը

25.Վճարումներ թղթապանակից ՀԴՄ կտրոն տպելիս այժմ բացվում է երկխոսության պատուհան՝ Կանխիկ, Անկանխիկ և Օգտագործել ՀԴՄ-ի POS-ը դաշտերով
 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի վերադարձ և Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթերը Հեռացված փաստաթղթերից հեռացնելուց հետո ապրանքների աղյուսակներում տվյալներ պահպանման սխալը

2.Ուղղվել է Պատվերների տեղաբաշխում մատյանում շրջանակից դուրս գտնվող պատվերի ընտրման սխալը

3.Ուղղվել է Պատվերների տեղաբաշխում մատյանում բազմանկյունային տարբերակով պատվերի տեղաբաշխման սխալը

4.Ուղղվել է Ապրանքների պահուստավորումներ փաստաթղթի ներմուծման excel ֆայլով փաստաթուղթը ներմուծելիս արտացոլվող սխալը

5.Ուղղվել է չսպասարկվող պատվիրատուների մոտ առանց  կոճակը սեղմելու նոր գնորդ ավելացնելիս արտացոլվող սխալը

 

7.14.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“25” հունիս 2024թ

 

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգում ավելացել է Պահեստի պատվեր ստեղծելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել են Պահեստի պատվերներ թղթապանակը և Պահեստի պատվերներ (մանրամասն) հաշվետվությունը

 

StorageOrder

 

Ներմուծման ֆայլեր թղթապանակում ավելացել է Պահեստի պատվեր փաստաթղթի StorageOrder.xlsm excel ֆայլը

ԴրույթներՊահեստների հաշվառում պարամետրի արժեքից կախված`Պահեստի պատվերի հիման վրա հնարավոր է ստեղծել Ապրանքների մուտք(եր) և Ապրանքների տեղաշարժ(եր) պահեստների միջև փաստաթղթերը

2.Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է Վերադարձի պատվերների աշխատանքային մատյանը, որտեղ արտացոլվում են Վաճառքի վերադարձի պատվերներ փաստաթղթերի վերադարձման ենթակա ապրանքների քանակները

3.Նոր Օգտագործող ստեղծելիս ավելացել է անմիջապես Օգտագործողի դեր կցելու հնարավորություն

4.Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներին վերաբերող բաժնում ավելացել է Գնորդի ոլորտներ տեղեկատուն, որտեղ արտացոլվում են Գնորդների ոլորտները

 

CustomerSphere

 

5.Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Լրացուցիչ ներդիրում ավելացել է Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների ստուգավանդակը

6.SMS հաղորդագրություններ մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ ներդիրը՝ Գնորդ տեղեկատուի դաշտերով

7.Վճարում փաստաթղթի ներմուծման ֆայլում ավելացել է Կարգավորումներ էջը` Կատարել ներմուծում ըստ պարտքի մարման եղանակի պարամետրով, որն ակտիվ լինելու դեպքում Մարված վաճառքներ աղյուսակում գումարը բաշխվում է ըստ ԴրույթներՊարտքի մարման եղանակ պարամետրի

8.Առաքիչի պատվերներ թղթապանակից ավելացել է Ամսաթիվ, Առաքման ամսաթիվ, Մեկնաբանություն և Գնացուցակի տեսակ դաշտերը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

9.Արագացել է Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակից Վճարումների ստեղծման, Վաճառքների մնացորդներ հաշվետվության հարցման ևՊարտքերի ավտոմատ մարման աշխատանքը

10.Պատվերների տեղաբաշխում մատյանի Ավտոմեքենաներ աղյուսակում ավելացել է Գնորդների քանակ սյունը,  որտեղ յուրաքանչյուր մեքենայի համար ցուցադրվում է տեղաբաշխված Վաճառքի պատվերների և Վաճառքի վերադարձի պատվերների քանակը։ Ընդ որում` Գնորդը մեկից ավել պատվեր ունենալու դեպքում, քանակը ցուցադրվում է մեկ:

11.Պատվերների տեղաբաշխում մատյանում ավելացել են Վաճառքի պատվերներ և Վաճառքի վերադարձի պատվերներ աղյուսակները

12.Դուրս գրված հաշիվների սերիան և համարը արտացոլելիս սխալ կառուցվածքով xml ֆայլ ներմուծելիս ցուցադրվող սխալի հաղորդագրությունը փոխվել է 

13.Ծառատիպ տեղեկատուները նշված տողերով xml արտահանելիս արտահանվում են բոլոր արժեքները

14.Վաճառքի վերադարձ փաստաթուղթը Հարկային ծրագիր արտահանելիս բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Հիմքի հաշիվը ստուգել նաև e-invoicing համակարգում ստուգավանդակ, որն ակտիվ լինելու դեպքում ստուգումը կատարվում է ըստ փաստաթղթում լրացված Վաճառքի Սերիա և համարի

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է ԴրույթներՀամակարգային բաժնի Բերել հաշվետվությունները էլեկտրոնային աղյուսակի տեսքով պարամետրն ակտիվ լինելու դեպքում Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանակից Դուրս գրված հաշիվների սերիա և համարի արտացոլում հրամանը կատարելիս ծրագրի փակման սխալը

2.Ուղղվել է ԴրույթներՊահեստների հաշվառումՑույց տալ պահեստները փաստաթղթերի աղյուսակներում պարամետրն անջատված լինելու դեպքում Ապրանքների մնացորդներ մատյանից փաստաթղթեր չստեղծվելու սխալը

3.Ուղղվել է ԴրույթներՎերադարձի քանակի բաշխման եղանակն ըստ վաճառքների պարամետրն Ըստ վաճառքի համարի դրված լինելու դեպքում Վաճառք փաստաթղթից Վաճառքի վերադարձ ստեղծելիս զեղչի հաշվարկի սխալը

4.Ուղղվել է Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր (e-Invoicing) թղթապանակից բացվող Հարկային փաստաթղթի տվյալներ (Նոր) փաստաթղթի Մատակարար աղյուսակի Գործունեության հասցե դաշտի չարտացոլման սխալը

5.Ուղղվել է Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր (e-Invoicing) թղթապանակից ֆիզիկական անձանց դուրս գրված Հարկային հաշիվների Սերիա և համարի արտացոլման ժամանակ Ամսաթիվ, ՀՎՀՀ/Անձնագիր, Գործունեության հասցե և Գումար դաշտերի նույնականացման սխալը

6.Ուղղվել է Դուրս գրված հաշիվների սերիան և համարը արտացոլելիս xml ֆայլում Հաշիվ վավերագրեր և Տեղափոխման բեռնագրեր փաստաթղթերի առկայության դեպքում Հաշիվ վավերագրերի վրա Սերիա և համարի չարտացոլման սխալը

7.Ուղղվել է Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Դրոշմավորման աղյուսակում դրոշմանիշային կոդերը ապրանքի քանակը գերազանցելու դեպքում ստուգում չկատարելու սխալը

8.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի Փոխանակում աղյուսակում տողի կրկնության դեպքում արտացոլվող սխալի հաղոդագրության խնդիրը

9.Ուղղվել է Ապրանքների կոմպլեկտավորում և Ապրանքների ապակոմպլեկտավորում փաստաթղթերի Բաղադրիչներ աղյուսակում տողի կրկնության դեպքում արտացոլվող սխալի հաղոդագրության խնդիրը

10.Ուղղվել է Ապրանքների առկայության ներմուծում գործողությունն ըստ Զրոյացնել բացակայող ապրանքների մնացորդների կատարելիս տողի կրկնության սխալը

11.Ուղղվել է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Փաստաթղթի N դաշտը ձեռքով լրացնելուց հետո փաստաթուղթը հիշելիս հերթական համարով խմբագրման սխալը

12.Ուղղվել է Գնորդին հատիկավոր Չսպասարկվող դարձնելու սխալը

13.Ուղղվել է փաստաթղթերում Ավելացնել ապրանքներ կոճակով ապրանքերի ցուցակի որևէ սյուն Նշել բոլորը ֆիլտրելով ապրանքների ավելացման դեպքում ծրագրի դանդաղության սխալը

14.Ուղղվել է պարտք չունեցող գնորդների դեպքում SM_CustomerOverDebtSum OLAP բանաձևի սխալը

15.Ուղղվել է Պահեստ տեղեկատուն Կոդ ֆիլտրով կանչելիս տեղեկատուն հիշելու սխալը

16.Ուղղվել է ժամային տվյալներ չպարունակող Ամսաթվերի դեպքում փաստաթղթերը Հարկային ծրագիր արտահանելիս ժամային տվյալների արտացոլման սխալը

17.Ուղղվել է Գնորդ տեղեկատուին Ոլորտ կցված լինելու դեպքում հեռացնելիս առաջացող սխալը

 

7.14.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“09” ապրիլ 2024թ

 

Նոր հնարավորություններ

 

1.Շարժական մասի Երթուղիներ էջում գնորդը կրկնվելու դեպքում Տվյալների ուղարկում գործողությունը կատարելիս տողի կրկնության ստուգում չի արվում

2.Ըստ ապրանքի գործողություններ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Լրացուցիչ ներդիրում ավելացել են Քաշ, Քաշը մեքենայում, Ծավալ և Ծավալը մեքենայում ստուգավանդակները

3.Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր, Վաճառքի վերադարձի պատվերներ,  Ապրանքների գույքագրումներ թղթապանակների և Ապրանքների գույքագրում (մանրամասն) հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Ընդհանուր էջում ավելացել է Գնորդի վաճառքի գոտի ֆիլտրը

 

CustomerSalesAreaFilter

 

4.Ապրանքների գույքագրումներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ ներդիրը՝ Գնորդ տեղեկատուի դաշտերով, իսկ Ժամանակահատվածն արտացոլվում է ինչպես մյուս թղթապանակներում

 

ProductsInventoryFilter

 

5.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերն Այլ համակարգ արտահանելիս բացվող excel ֆայլի General էջում ավելացել է Կատարել ներմուծում դաշտը` Ըստ զեղչված գնի և Ըստ գումարի պարամետրերով

6.Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուի Կոդ դաշտի երկարությունը դարձել է 6 նիշ

7.Վաճառքի վերադարձ փաստաթուղթը xml ֆայլ տարբերակով Հարկային ծրագիր արտահանելիս հիմք փաստաթղթի նույնացուցիչները չեն արտահանվում

8.ԴրույթներԸնդհանուր բաժնի Պահեստների հաշվառում պարամետրերի խմբից Ցույց տալ պահեստները փաստաթղթերի աղյուսակներում ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից տարբեր պահեստներով փաստաթուղթ ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Փաստաթղթերը ստեղծել ըստ պահեստների ստուգավանդակը, որը պասիվ լինելու դեպքում ստեղծվում է մեկ փաստաթուղթ, որի Ապրանքներ աղյուսակի Պահեստ սյան մեջ լրացվում է համապատասխան ապրանքի Պահեստի կոդը

9.ԴրույթներԸնդհանուր բաժնի Պահեստների հաշվառում պարամետրերի խմբից Ցույց տալ պահեստները փաստաթղթերի աղյուսակներում ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում Ապրանքի ելք փաստաթուղթ ստեղծելիս Ավելացնել ապրանքներ կոճակից բացվող պատուհանի Առկայություն սյան մեջ քանակներն արտացոլվում են ըստ տողի Պահեստի ելք սյան արժեքի, իսկ դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում բոլոր պահեստների հանրագումարները

10.Ապրանք տեղեկատուի Ինտեգրում այլ համակարգի հետ էջում ավելացել է Մուտքի հաշիվ դաշտը

11.ԴրույթներԾանուցումներ բաժնի Նոր փաստաթուղթ շարժական սարքից պարամետրերի ցուցակում ավելացել է Գնորդի ավելացման հայտ պարամետրը

 

OptionsCustomerAddRequest

 

12.Հաշվետվությունների և թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ ներդիրի Հասանելի բաժնում ավելացել են Գնորդ - Հիմնական կոնտակտ և Գնորդ - Հիմնական կոնտակտի անվանում սյուները

13.Ապրանքների վերադարձեր առաքիչից թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Դիտել վաճառքի վերադարձ(եր)ը հրամանը

14.Գնորդին չսպասարկվող դարձնելիս այժմ սխալի հաղորդագրությունները արտացոլվում են մեկ պատուհանում

15.Վաճառք փաստաթղթի Հարկային փաստաթղթի / ՀԴՄ կտրոնի տվյալներ բաժնում ավելացել է ՀԴՄ Գրանցման N դաշտը, իսկ թղթապանակում համանուն սյունը, դաշտի արժեքը լրացվում է ՀԴՄ կտրոն տպելիս, ինչպես նաև թարմանում է ԴրույթներՍարքավորումներ բաժնից ՀԴՄ պարամետրերի խմբի ՀԴՄ գրանցման N դաշտի արժեքը

16.Վաճառքի վերադարձ փաստաթղթի Հարկային փաստաթղթի / ՀԴՄ կտրոնի տվյալներ բաժնում ավելացել է ՀԴՄ Գրանցման N դաշտը, իսկ թղթապանակում համանուն սյունը, որտեղ լրացվում է հիմք փաստաթղթում լրացված արժեքը, վերջինս դատարկ լինելքու դեպքում՝ ԴրույթներՍարքավորումներ բաժնից ՀԴՄ պարամետրերի խմբի ՀԴՄ գրանցման N դաշտի արժեքը

17.Ավելացել է SMS հաղորդագրությունների ներմուծման excel ֆայլ

18.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում Պատվերների քանակները լրացնել առաքումներից պարամետրը հնարավոր է սահմանել նաև ըստ օգտագործողի

19.Ավելացել է b2b.armsoft հարթակ ենթահամակարգի SMS հաղորդագրությունները խմբային հեռացնելու հնարավորություն

20.Վճարում փաստաթղթում Ctrl+J արագ հասանելիության ստեղնի միջոցով հնարավոր է լրացնել Մարված փաստաթղթերը

21.ՀԴՄ կտրոն տպելիս կապի խզման դեպքում կտրոնի ֆիսկալ համարը չարտացոլվելու դեպքում Ադմինիստրատորի իրավասություններ ունեցող օգտագործողների համար թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում արտացոլվում է նաև Խմբագրել ՀԴՄ կտրոնի տվյալները հրամանը

22.Ոլորտներ տեղեկատուի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Ներմուծել b2b.armsoft հարթակից հրամանը

23.ABC վերլուծություն մատյանի նախնական ֆիլտրման պատուհանից Վերլուծության պարամետր դաշտում Քանակ, Քաշ կամ Ծավալ պարամետրերն ընտրելու դեպքում մատյանի համանուն սյան մեջ ստորակետից հետո նիշերի քանակը դարձել է 3 նիշ, իսկ Հասույթ պարամետրն ընտրված լինելու դեպքում՝ ԴրույթներՀամակարգայինԳումարային արժեքների ստորակետից հետո նիշերի քանակ արժեքին համապատասխան

24.Վերադարձերի աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ հարկային տվյալները պարամետր, որն ակտիվ լինելու դեպքում մատյանում արտացոլվում են նաև փաստաթղթի Հարկային փաստաթղթի / ՀԴՄ կտրոնի տվյալներ բաժնում առկա դաշտերի տվյալները

25.Առաջադրանքներ, Հարցումներ և Ապրանքների Գույքագրումներ թղթապանակի Նկար սյունը վերանվանվել է Ֆայլ, իսկ աջ ստեղնից բացվող Դիտել կցված նկարները հրամանը՝ Դիտել կցված ֆալերը

26.Վճարում փաստաթղթից Հիշել և նոր կոճակով նոր փաստաթուղթ ստեղծելիս ժառանգվում են Առևտրային գործակալ և Վաճառքի գոտի դաշտերի արժեքները

27.Գնորդի քաղվածք հաշվետվությունում ավելացել են Սերիա և համար, Վճարման տեսակ - Կոդ և Վճարման տեսակ - Անվանում սյուները, որտեղ արտացոլվում են համապատասխան դաշտերի արժեքները

28.Այժմ excel-ում հնարավոր է կիրառել SalesAgentRem OLAP բանաձևը, որը վերադարձնում է Առևտրային գործակալների մնացորդները (մանրամասն նկարագրությունը տե°ս OLAP բանաձևեր օգտագործողի ձեռնարկում): Նշված բանաձևը կանչվում է SM_ նախդիրով:

29.Գնացուցակ և Գնացուցակներ ներքին տպելու ձևանմուշներում ավելացել է Գնացուցակի տեսակ - Անվանում դաշտը

30.Գների փոփոխում հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ ներդիրի Հասանելի բաժնում ավելացել է Գնացուցակի տեսակ - Անվանում սյունը

31.Ավելացել է Պահեստների ներմուծման excel ֆայլ

32.Հաշվետվություններում և թղթապանակներում Խմբավորել ըստ սյուների հրամանով խմբավորված հաշվետվություն բացելիս պահպանվում է թվային սյուների նախնական արժեքի ֆորմատը

33.Վճարում փաստաթուղթ ստեղծելիս Գնորդը փաստաթղթում նշված Վաճառքի գոտում չգտնվելու դեպքում արտացոլվում է զգուշացնող հաղորդագրոթյուն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Երթուղու փոփոխման հայտեր տեղեկատուն Դիտելու իրավասություն չունենալու դեպքում դիտման թույլատրման, սակայն բացելիս սխալի արտացոլման խնդիրը

2.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի Նվերներ աղյուսակում ապրանք ավելացնելիս արտացոլվող սխալի հաղորդագրության խնդիրը

3.Ուղղվել է Ապրանքների առկայության ներմուծում գործողությունն ըստ արտաքին կոդերի կատարելիս Փակված ապրանքների ստուգման սխալը

4.Ուղղվել է Առաջադրանքներ թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակից Նախատեսվող երթուղի ստեղծելիս փաստաթղթի չստեղծման սխալը 

5.Ուղղվել է Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև փաստաթղթի ներմուծման excel ֆայլով փաստաթուղթը ներմուծելիս Ավտոմեքենա դաշտի չարտացոլման սխալը

6.Ուղղվել է Կոնտակտ ավելացնելիս արտացոլվող սխալը

7.Ուղղվել է Վաճառքների վերադարձեր թղթապանակից Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթերը խմբային ստեղծելիս արտացոլվող սխալը

 

7.14.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“23” հունվար 2024թ

 

Նոր հնարավորություններ

 

1.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Նոր գնորդին գրանցել անմիջապես պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում շարժական մասից անմիջապես հնարավոր է գրանցել Նոր գնորդ

 

OptionsRegisterCustImm

 

2.ABC վերլուծություն հաշվետվությունում արտացոլվում է նաև փակված ապրանքների ինֆորմացիան

3.Հարկային ծրագրի հետ կապը միացված լինելու դեպքում Հարկային ծրագրի նշանի վրա սեղմելիս արտացոլվում է “Անջատե՞լ կապը e-invoiceing համակարգի հետ. ՀՎՀՀ – “xxxxxxx”” հաղորդագրությունը

4.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշներում ավելացել է Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների տպելու հնարավորություն

5.Պատվերների առաքումներ և վաճառքներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների ստուգավանդակը, որը նշելիս ակտիվանում են Կոմպլեկտ և Կոմպլեկտի խումբ բազմանշումային դաշտերը

 

OrdersDeilivery&Sales

 

6.Պահեստների հաշվառում պարամետրն ակտիվ լինելու դեպքում Պատվերների առաքումներ և վաճառքներ հաշվետվությունում արտացոլվում են նաև Տրամադրման պահեստ – Կոդ և Տրամադրման պահեստ – Անվանում սյուները

7.Ապրանքների հաշվառում ենթահամակարգում Հիշել և նոր հրամանով փաստաթուղթ ստեղծելիս Գնացուցակի տեսակ դաշտում ավտոմատ լրացվում էԴրույթներԸնդհանուր բաժնի Ապրանքների հաշվառման փաստաթղթերի գնացուցաակի տեսակ դաշտում լրացված արժեքը

8.Փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ կոճակով բացվող դիալոգում ավելացել է դաշտերը Հիշելու հնարավորություն

9.Գների կամ զեղչերի սահմանաչափի ստուգման ժամանակ հեռացված Գների կամ զեղչերի սահմանաչափ փաստաթղթերը հաշվի չեն առնվում

10.Հեռացված Վաճառք փաստաթղթից հնարավոր չէ տպել ՀԴՄ կտրոն կամ արտահանել Հարկային ծրագիր

11.Փաստաթղթերի Հարկային ծրագիր արտահանման xml ֆայլը համապատասխանեցվել է e-invoicing-ի նոր վեբ տարբերակին

12.e-invoicing համակարգի նոր վեբ տարբերակի հետ կապված համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ.

Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վաճառքի վերադարձեր թղթապանակների Արտահանում հարկային ծրագիր հրամանից բացվող երկխոսության պատուհանի Հարկային փաստաթղթի տեսակ դաշտը վերանվանվել է Հաշվարկային փաստաթղթի տեսակ, որի ընտրման ցուցակի Հաշվարկային փաստաթուղթ դաշտը վերանվանվել է Հաշիվ վավերագիր

Վաճառքներ ենթահամակարգի Դուրս գրված հարկային հաշիվներ թղթապանակը վերանվանվել է Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր (e-invoicing)

Ապրանքների հաշվառում ենթահամակարգի Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանակը վերանվանվել է Դուրս գրված տեղափոխության բեռնագրեր (e-invoicing)

13.Հարկային ծրագիր արտահանված բոլոր փաստաթղթերի Պատմության մեջ արտացոլվում են նաև փաստաթղթերի Հարկային ծրագիր արտահանման եղանակը

14.Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր (e-invoicing) թղթապանակում արտացոլվում է հաշիվների Սիստեմային համար (ISN) սյունը, իսկ փաստաթուղթը բացելիս Ապրանքներ աղյուսակում՝ տողի Սիստեմային համար (ISN) -ը

15.Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր (e-invoicing) թղթապանակի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Դիտել դուրս գրված հաշիվները հրամանը, որի միջով բացվում են Հարկային ծրագրում Դուրս գրված հաշիվները PDF ֆորմատով

16.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Դուրս գրված հաշիվ կոճակը, որի միջոցով ըստ փաստաթղթում լրացված Սերիա և համար դաշտի հնարավոր է դիտել Դուրս գրված հաշիվները PDF ֆորմատով

 

SaleOrderTaxButton

 

17.Ավելացել է ՀԴՄ կտրոն տպելիս ապրանքների դրոշմանիշների օգտգործման հնարավորություն։ Այդ նպատակով.

Դրույթներ→Ընդհանուր բաժնում ավելացել է Ապրանքների դրոշմավորում պարամետրերի խումբը՝ Ակտիվացնել և Թույլ չտալ տպել առանց դրոշմավորման ստուգավանդակներով, որոնցից
Ակտիվացնել ստուգավանդակը նշելու դեպքում Ապրանք տեղեկատուի Հարկեր էջում ավելանում է Դրոշմավորվող դաշտը, իսկ թղթապանակում համանուն սյունը

 

OptionsStampingProducts

 

Ապրանքներ տեղեկատուից ավելացել է նշված տողերով խմբագրել Դրոշմավորվող դաշտի արժեքը

Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ապրանքներ էջում ավելացել է Դրոշմավորում սյուն, որի  կոճակից բացվում է մանրամասն պատուհան, որտեղից հնարավոր է սկանավորել և Ավելացնել/Հեռացնել Ապրանք(ներ)ի դրոշմանիշային կոդերը, իսկ դրոշմանիշային կոդերը լրացված լինելու դեպքում Քանակ սյան մեջ արտացոլվում է նաև  նշանը

 

SaleOrderStump

 

ԴրույթներԸնդհանուր բաժնի Ապրանքների դրոշմավորում պարամետրերի խմբում Թույլ չտալ տպել առանց դրոշմավորման ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում Վաճառք կամ Վաճառքի վերադարձ փաստաթղթերից Դրոշմավորման աղյուսակը դատարկ լինելու դեպքում հնարավոր չէ տպել ՀԴՄ կտրոն

18.Գնորդի Ավելացման հայտում հնարավոր է տեսնել շարժական մասից կցված նկարները

19.Վաճառքի վերադարձի վերահաշվարկում կատարվել են մի շարք փոփոխություններ.

ԴրույթներԸնդհանուր բաժնի Վերադարձի քանակի բաշխման եղանակ պարամետրի FIFO, LIFO, SALENUM արժեքների դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթում վերահաշվարկ առաջացնող դաշտերի փոփոխության դեպքում չի արտացոլվում Ապրանքների բաշխված քանակները դառնալու են առանց հիմք հաղորդագրությունը

Հաշվարկել պատուհանում ավելացել է Գների և զեղչերի հաշվարկը կատարվում է միայն առանց հիմքի վերադարձվող քանակի համար տեքստը

Հաշվարկել պատուհանում ավելացել է Հաշվարկման հիմքեր ստուգավանդակը, որն ակտիվ լինելու դեպքում կախված հիմք վաճառքի ընտրման համար սահմանված պարամետրից հիմքերը վերաբաշխվում են, իսկ Գներ և/կամ Զեղչեր ստուգավանդակներն ակտիվ լինելու դեպքում հաշվարկը կատարվում է միայն հիմք չունեցող Ապրանք(ներ)ի/Տարա(ներ)ի քանակի վրա, իսկ Տարաներ ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում տարայի քանակի փոփոխման արդյունքում վերահաշվարկվում են տարաների քանակները և վերաբաշխվում է տարայի հիմքերը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Օգտագործողների դերեր թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում Օգտագործող դաշտում Օգտագործողը լրացնելիս Մեկնաբանության հատվածում Կոդի արտացոլման սխալը

2.Ուղղվել է Նվեր ակցիան ըստ Գնորդ/Ապրանքի տեսակի Բոլորը պարամետրով սահմանված, բայց Հաշվարկման հիմքերը տարբեր լինելու դեպքում առաջնայնությունը Բոլորը պարամետրով սահմանվածին տրամադրման սխալը

 

7.14.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“12” դեկտեմբեր 2023թ

 

Նոր հնարավորություններ

 

1.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Աղյուսակները, հատուկ բանաձևով պարամետր, որն ակտիվ լինելու դեպքում շարժական մասի փաստաթղթերում վերահաշվարկը կատարվում է  հատուկ բանաձևով

2.Վաճառքներ թղթապանակից Դիտել վճարում(ներ)ը և մարում(ներ)ը հրամանից բացվող հաշվետվությունում արտացոլվում են նաև Վաճառքի առաքիչ – Կոդ և Վաճառքի առաքիչ - Անվանում սյուները

3.Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակից Վճարում ստեղծելիս Հաշվի առնել սերիա և համարը ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում հաշվի են առնվում նաև A և B սերիա և համարով փաստաթղթերը

4.Փակված Առևտրային գործակալին կամ Գնորդին կցված Վաճառքի գոտին փակելիս արգելող հաղորդագրություն չի արտացոլվում

5.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերը սևագիր լինելու դեպքում նշված տողերով հարկային ծրագիր արտահանելիս արտացոլվում է սևագիր լինելու մասին հաղորդագրություն

6.ԴրույթներԻրավասություններ և ստուգումներ բաժնից  Տրամադրվող ապրանքների վերահաշվարկի եղանակ պարամետրը Հարցնել սահմանված լինելու դեպքում ստեղծված տրամադրմանը նոր պատվեր ավելացնելու դեպքում արտացոլվում է նաև Վերահաշվարկել տրամադրվող ապրանքները ստուգավանդակը

7.Առաքման հանձնարարական տպվող տեսքի Settings էջի Պատվերներ էջի կարգավորումներ բաժնում ավելացել է ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչներ պարամետրը՝ 0 – Ոչ, 1 – Այո արժեքներով

8.Վճարում փաստաթուղթն այլ համակարգ արտահանելիս Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Հաշվապահ և Փաստաթղթի տեսակ դաշտում Հիշարար օրդեր արժեքներն ընտրելու դեպքում ավելանում է Փաստաթղթի միավորման եղանակ պարտադիր լրացման դաշտը՝ 1 – Ըստ փաստաթղթի համարի, 2 – Ըստ գնորդի, 3 – Ըստ գնորդի և ամսաթվի, 6 – Ըստ ամսաթվի արժեքներով

9.Թղթապանակներում և հաշվետվություններում Քանակ և Քանակ լրացուցիչ չափման միավորով սյուներում ստորակետից հետո նիշերի քանակը համապատախանեցվել է Ապրանք տեղեկատուում Քանակ հիմնական չ/մ-ով և Քանակ լրացուցիչ չ/մ-ով դաշտերի ստորակետից հետո նիշերի քանակին

10.Գնորդի ավելացման հայտը մշակելիս բացվող երկխոսության պատուհանը արտացոլվում է քարտային տեսքով

 

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը Հարկային ծրագիր արտահանված և ստորագրված լինելու դեպքում նորից արտահանելիս տողի ISN-ի խմբագրման սխալը

2.Ուղղվել է Ապրանքների մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում Ցույց տալ 0-ական տողերը ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում Քանակ Լր. չ/մ-ով քանակ դաշտում 1 արտացոլման սխալը

3.Ուղղվել է SQL express տարբերակի դեպքում տվյալների պահոցի չափը 9,5GB-ը գերազանցելու դեպքում ծրագիրը բացելիս զգուշացնող հաղորդագրության չարտացոլման սխալը

4.Ուղղվել է փակված Այցելության արդյունքները շարժական մաս ուղարկելու սխալը

5.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթուղթը Ավելացնել հետևյալ առաքիչից վերադարձերին նշիչով փաստաթուղթ ստեղծելիս առկա փաստաթղթերը չգտնելու սխալը

6.Ուղղվել է Գնորդի փոփոխման հայտում Առաքման հասցեների միայն վերջին տողի մշակման սխալը

7.Ուղղվել է ԴրույթներԳնորդի գնացուցակի օգտագործում պարամետրն անջատված լինելու դեպքում Ապրանքների հավաքման պատուհանում Գնացուցակի գին և Գնորդի զեղչ դաշտերի արտացոլման սխալը

8.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերն ըստ ապրանքի արտաքին կոդի խմբավորելիս այլ համակարգ արտահանելիս արտահանվող ֆայլում ISN սյան չարտացոլման սխալը

 

 

7.14.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“06” սեպտեմբեր 2023թ

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգի Գլխավոր էջում ավելացել է Telegram կոճակը

 

HomePageTelegramButton

 

2.Համակարգի թարմացման ժամանակ այժմ Պահուստային պատճենի սեղմում չի կատարվում

3.Օգտագործողը Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթին Խմբագրման իրավասություն չունենալու դեպքում Վաճառքի պատվեր փաստաթղթի հիման վրա Ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին փաստաթուղթը ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանի Ստեղծման եղանակ ընտրման ցուցակում արտացոլվում են Նոր տրամադրումներ ըստ առաքիչի, Նոր տրամադրումներ ըստ առաքիչի և մեքենայի և Նոր տրամադրումներ ըստ պատվերի արժեքները

4.ԴրույթներՎերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրի Կոդ դաշտի երկարությունը դարձել է 7 նիշ

5.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Ուղարկել ընդլայնած արժեքները պարամետրը, որն ակտիվ լինելու դեպքում Նոր շարժական տարբերակում արտացոլվում են Գրասենյակային մասում Գնորդ տեղեկատուի վրա ընդլայնած դաշտերը

6.ԴրույթներՇարժական սարքեր Չուղարկված տվյալների ստուգում պարամետրը փոխելիս այժմ Նոր շարժական տարբերակում ստուգումը կատարվում է առցանց

7.ԴրույթներԸնդհանուր բաժնի Բնապահպանական հարկի հաշվառում և Ակցիզային հարկի հաշվառում պարամետրերը անջատելիս արտացոլվում է “Կան ապրանքներ, որոնց "Բնապահպանական/Ակցիզային հարկով հարկվող" նշիչը դրված է։ Հանե՞լ բոլոր ապրանքների վրայից։” հաղորդագրությունը

8.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Հարկային համակարգի կարգավորումներ պարամետրերի խումբը՝ ՀՎՀՀ, Օգտագործող, Գաղտնաբառ և Ցանցից հասանելի Հարկային Հաշիվների թղթապանակի ճանապարհ արժեքներով, որոնք լրացված լինելու դեպքում ըստ փաստաթղթի Ներքին սիստեմային համարի հնարավոր է շարժական մասից տեսնել դուրս գրված հաշիվները 

9.ԴրույթներԳնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրն ակտիվ լինելու դեպքում այժմ հնարավոր չէ Վաճառքի պատվեր, Վաճառք փաստաթղթերի Առաքման հասցե և Վաճառքի վերադարձի պատվեր, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Վերադարձման հասցե բաժիններում Հասցե դաշտից խմբագրման կոճակով բացվող պատուհանից փակել հիմնական հասցեն

10.Վաճառքի պատվեր փաստաթղթի հիման վրա Ապրանքների պահուստավորում փաստաթուղթ ստեղծված լինելու դեպքում այժմ հնարավոր է Վաճառքի պատվեր փաստաթղթում խմբագրել Առևտրային գործակալ դաշտը

11.Պահեստներ տեղեկատուում ավելացել է նախնական ֆիլտրման պատուհան՝ Կոդ, Անվանում դաշտերով և Ցույց տալ նաև փակվածները ստուգավանդակով

12.Առևտրային գործակալ տեղեկատուում Օգտագործող դաշտը դատարկելիս շարժական մասից Տվյալների ստացում գործողությունը կատարելիս այժմ ցուցադրվում է համապատասխան սխալի հաղորդագրություն

13.Գնորդ տեղեկատուում ՀՎՀՀ դաշտը լրացնել/խմբագրել և Հիշել կոճակը սեղմելիս, եթե տվյալ ՀՎՀՀ-ով առկա է մեկ Պատվիրող կազմակերպություն կամ Հարթակի մասնակից, ապա Հարթակի մասնակից դաշտը ավտոմատ խմբագրվում է, իսկ չգտնվելու դեպքում՝ դատարկվում

14.Այժմ Նոր շարժական տարբերակով հնարավոր է ավելացնել Նոր գնորդ։ Այդ նպատակով Գնորդի փոփոխման հայտեր տեղեկատուն վերանվանվել է Գնորդի ավելացման և փոփոխման հայտեր, իսկ նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Տեսակ դաշտը՝ Ավելացնել և Փոփոխել արժեքներով

 

CustomerAdd&ChangeRequest

 

15.Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթում ապրանքի բացասական քանակի մասին զգուշացնող նշանի վրա սեղմելիս այժմ արտացոլվում է Վաճառված ապրանքի առկայությունը բավարար չէ” հաղորդագրությունը

16.Նոր շարժական տարբերակում Պատվերների և Վաճառքների ավտոլրացման պատուհանում ավելացել է նաև Գույքագրումների հիման վրա տարբերակը

17.Գնորդ տեղեկատուի Լրացուցիչ էջում ավելացել է Անձը հաստատող փաստաթուղթ ընտրման ցուցակը՝ ՀՀ անձնագիր, Ծննդյան վկայական, Կացության քարտ, Կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ, Նույնականացման քարտ, Կենսաչափական անձնագիր, Օտարերկրյա անձնագիր՝ ՀՀ-ում աշխատանքի իրավունքով և Օտարերկրյա անձնագիր արժեքներով, իսկ Անձնագիր դաշտը վերանվանվել է Սերիա և/կամ համար

18.Երթուղիներ ենթահամակարգում ավելացել է Երթուղու փոփոխման հայտեր մատյանը, որտեղից հնարավոր է Հաստատել, Մերժել, Դիտել կամ Հեռացնել նոր շարժական մասից ստացված փոփոխման հայտերը

19.Վերադարձերի վերլուծություն ըստ վաճառքների հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Հարկային տվյալներ ստուգավանդակ, որն ակտիվ լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են Արտահանված է հարկային ծրագիր, Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ, Գնորդի ստորագրման ամսաթիվ, Տպվել է ՀԴՄ կտրոն, ՀԴՄ կտրոնի N, ՀԴՄ կտրոնի ամսաթիվ, ՀԴՄ կտրոնում տպվել է գնորդի ՀՎՀՀ-ն, Վաճառք - Սերիա և համար և Վաճառք - ՀԴՄ կտրոնի N սյուները

20.Վաճառքի վերադարձ փաստաթղթից Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթուղթը ստեղծելիս  բացվող երկխոսության պատուհանում Ստեղծել նոր վերադարձեր առաքիչից և Ավելացնել հետևյալ առաքիչից վերադարձերին պարամետրերի խումբը անվանվել է Ստեղծման եղանակ և ընտրման ցուցակում ավելացել է Նոր վերադարձեր ըստ առաքիչի և մեքենայի արժեքը, որն ընտրելու դեպքում փաստաթղթերը խմբավորվում են ըստ առաքիչի և մեքենայի

21.Դուրս գրված հարկային հաշիվեր թղթապանակում Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվների Ամսաթիվ դաշտի արժեքը այժմ արտացոլվում է Հարկային ծրագրից

22.Փաստաթղթերը Հարկային ծրագիր արտահանելիս գումարային դաշտերի հաշվարկը այժմ կատարվում է ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ, իսկ Դրույթներ→Համակարգային բաժնի Գումարային արժեքների ստորակետից հետո նիշերի քանակ պարամետրի առավելագույն արժեքը դարձել է 5

23.Փաստաթղթերը xml ֆորմատով արտահանելիս Ապրանքներ ցուցակի 0-ական արժեքով տողերի համար ևս արտացոլվում է 0

24.Դուրս գրված հարկային հաշիվներ (e-Invoicing) թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանի Համակարգի տարբերակ դաշտում 2 – e-Invoicing (նոր վեբ տարբերակով) արժեքն ընտրելու դեպքում  թղթապանակում արտացոլվում է նաև Հարկային հաշվի տեսակ սյունը, ինչպես նաև Հեռացված փաստաթղթերի վրա Սերիա և համարի արտացոլում չի կատարվում

25.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանակից Տեղափոխման բեռնագիրը բացելիս այժմ չեն արտացոլվում Զեղչի տոկոս, Միավորի ԱԱՀ, Այդ թվ․ ԱԱՀ, Այդ թվում բնապահպանական հարկ և Այդ թվում ակցիզ սյուները

26.Վաճառքի վերադարձ փաստաթուղթը Հարկային ծրագիր արտահանելիս Ակցիզային հարկի և ԱԱՀ-ի գումարները արտացոլվում է հիմք փաստաթղթի տվյալներից

27.Ապրանքների մնացորդներ հաշվետվության աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Դիտել քաղվածքը հրամանը

28.Ապրանքների գույքագրում փաստաթղթում և Ապրանքների գույքագրում (մանրամասն) հաշվետվությունում Գին սյունը վերանվանվել է Սեփական ապրանքի գին

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Այլ համակարգերից Հարկային ծրագրում Հարկային հաշիվ կամ Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված լինելու դեպքում Դուրս գրված հաշիվների Սերիա և համարի արտացոլման սխալը

2.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս փաստաթղթում առկա ապրանքը հարկային ծրագրում բացակայելիս արտացոլվող հաղորդագրության սխալը

3.Ուղղվել է Առաքիչի պատվեր փաստաթղթում Ապրանքի լրացուցիչ չափման միավորի կոտորակային մասի ստուգում չկատարելու սխալը

4.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի հիմա վրա Վաճառքի վերադարձ փաստաթուղթ ստեղծելիս և հիմք փաստաթղթում բացակայող ապրանքներ ավելացնելիս Գին և Զեղչված գին դաշտերի 0-ական արժեքի լրացման սխալը

5.Այժմ Շարժական և Գրասենյակային մասերի ժամային գոտիների 10 րոպեն գերազանցող տարբերության դեպքում Տվյալների ուղարկում գործողությունը կատարելիս արտացոլվում է Սարքի և Սերվեր համակարգչի ժամային տվյալները տարբերվում են հաղորդագրությունը

6.Ուղղվել է Բանկեր տեղեկատուից Ներմուծել b2b.armsoft հարթակից հրամանը սեղմելուց թարմացման կամ ներմուծման ենթակա մասնաճյուղ առկա լինելու դեպքում անվերջ բեռնման կոճակի արտացոլման սխալը