7.04.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Շարժական մաս >

7.04.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.04.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.04.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“13” դեկտեմբեր 2018թ

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է մեծաքանակ գնորդների դեպքում փնտրման դանդաղության խնդիրը

 

 

7.0.04.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“28” նոյեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է Գնորդին Չսպասարկվող դարձնելու հնարավորություն

2.Փաստաթղթերում ապրանքների հավաքման պատուհանում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

ապրանքների ցուցակը հնարավոր է սահմանել ըստ գրասենյակային մասում սահմանվող  և Գնորդին կցվող Ապրանքների հասանելիության սխեմաների

ապրանքի քանակ և առկայություն սյուներում թիվը երևում է առանց կոտորակային մասի զրոների

հնարավոր է ստեղնաշարով տեղափոխվել ապրանքների ցուցակի հաջորդ տող

ապրանքի մանրամասն պատուհանում երևում է նաև չզեղչված գինը և կատարվել են մի շարք բարելավումներ

3.Փաստաթղթերում տարաների ավտոհաշվարկը կատարվում է գրասենյակային մասից սահմանված տարայի կլորացման աստիճանից ելնելով

4.Գույքագրում փաստաթղթին կցված նկարները հնարավոր է տարածել այլ արտաքին ծրագրերի միջոցով

5.Գնացուցակներ և Գնորդի գնացուցակներ տեղեկատուները միավորվել են Գնացուցակներ տեղեկատուում

6.Ապրանքի Նոր է հատկությունը հեռացվել է համակարգից

7.Պարտքեր հաշվետվությունը հնարավոր է ֆիլտրել ըստ Գնորդի խմբի

 

Սխալների ուղղում

 

1.Այլևս հնարավոր չէ խմբագրել ուղարկված և կատարված առաջադրանքը

2.Վաճառքի հիման վրա Վերադարձ ստեղծելիս այժմ գալիս է անհասանելի ապրանքների առկայության մասին հաղորդագրություն

3.Ուղղվել է Տվյալների ստացում պատուհանից այլ պատուհան տեղափոխվելիս ծրագրի խափանման սխալը

4.Ուղղվել է Անդրոիդ 9 օպերացիոն համակարգի դեպքում Առևտրային գործակալին նկար կցելու սխալը

 

 

7.0.04.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“17” սեպտեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգում Դադարեցնել հրամանը վերանվանվել է Չեղարկել

2.Թղթապանակներում ավելացել է ըստ Գնորդի Անվանման և փաստաթղթի Մեկնաբանության փնտրելու հնարավորություն

3.Կարգավորումներ Պարամետրեր բաժնի Թույլ չտալ պատվիրել առկայությունից ավել պարամետրը վերանվանվել է Թույլ տալ պատվիրել առկայությունից ավել

4.Պատվիրված, Վաճառված, Վերադարձված և Փոխանակված ապրանքներ հաշվետվություններում ավելացել է ըստ Գումարի, Քանակի, Ծավալի, Քաշի աճման և նվազման կարգով դասավորելու հնարավորություն

5.Պատվեր, Վաճառք, Վերադարձ փաստաթղթերի Ապրանքներ, Տարաներ, Ի պահ, Նվերներ, Գույքագրում փաստաթղթի Ապրանքներ և Վճարում փաստաթղթի Պարտքեր էջերում  տվյալ չլինելու դեպքում այժմ նշվում է Տվյալներ չկան

6.Փոխվել է Կոնտակտներ էջի, փաստաթղթերից Կոնտակտ ընտրելու պատուհանի դիզայնը և Կոնտակտներում ավելացել է Նշումներ կատարելու հնարավորություն

7.Վաճառքի պատվեր փաստաթղթում ապրանքի առկայությունն հնարավոր է դիտել ըստ պահեստների

8.Ծրագրի պատկերանշանն ադապտացված է նաև Android 8.0+ տարբերակն ունեցող սարքերի համար

9.Ապրանքի Մանրամասն պատուհանի վերնագիրը վերանվանվել է Ապրանքի անվանմամբ

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Կարգավորումներ Պարամետրեր բաժնի Երթուղիներ, Պատվերներ, Վաճառքներ, Վճարումներ, Վերադարձեր, Գույքագրումներ, Կատարված առաջադրանքներ պարամետրերի սխալը

2.Ուղղվել է Վաճառքի պատվերը պատճենելիս առաջացող Փաստաթղթի N-ի կրկնության և Նվերներ, Տարաներ, Ի պահ, Փոխանակում էջերի չլրացման սխալը

3.Փոխվել է Օգնություն բաժնի դիզայնը

4.Փաստաթղթերի արագ հավաքման պատուհանից փաստաթուղթ ստեղծելիս շարժական սարքի Տեղորոշում պարամետրը միացնելու դեպքում այժմ միանգամից բացվում է տվյալ փաստաթղթի էջը

5.Կոնտակտներ էջից զանգը չի արգելափակվում, եթե շարժական սարքում SIM քարտն առկա չէ և կան զանգելու այլ միջոցներ

 

 

7.0.04.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“17” օգոստոս 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ հնարավոր է գրասենյակային մասից սահմանափակել ԿարգավորումներՊարամետրեր բաժնի Առաջիկա երթուղիներ պարամետրի արժեքը

2.Պատվերի և վաճառքի առաջարկումն այժմ հնարավոր է կիրառել Պատվեր և Վաճառք փաստաթղթերի կոճակով

3.Վճարում գնորդին փաստաթղթի Գումար դաշտում Վերադարձի/Կանխավճարի մնացորդից ավել գումար նշելու դեպքում այժմ բերում է Վճարման գումարը գերազանցում է վերադարձը/կանխավճարը հաղորդագրություն

4.Գույքագրում թղթապանակի տողի վրա ավելացել է կցված նկարների առկայության նշան

5.Վերադարձ փաստաթղթում ավելացել է Սերիա և համար դաշտ

6.Պատվեր փաստաթղթի Վճարման ուշացման օրեր դաշտը վերանվանվել է Վճարման ուշացում անվան

7.Գումարային դաշտերի համար ավելացել է արժույթ

8.Կարգավորումների Լոկալ պարամետրեր և Գրասենյակային պարամետրեր բաժինները միավորվել են Պարամետրեր բաժնում

9.Կարգավորումներ Պարամետրեր բաժնից հեռացվել է Աշխատանքի սկզբի ժամանակը ֆիքսվում է դիրքը պարամետրը

10.Պատվիրված ապրանքներ, Վաճառված ապրանքներ, Վերադարձված ապրանքներ և Փոխանակված ապրանքներ հաշվետվություններում փոխվել է էջը կարգավորելու պատուհանի տեսքը

 

Սխալների ուղղում

 

1.Գրասենյակային մասից Պահեստների հաշվառում պարամետրի Ոչ արժեքի դեպքում Ապրանքներ տեղեկատուի Պահեստ ֆիլտրն այժմ չի երևում

 

 

7.0.04.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“18” հուլիս 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Փաստաթղթերի Առաքիչ դաշտի ընտրման ցուցակում այժմ առաջարկվում են տվյալ Առևտրային գործակալին կցված բոլոր առաքիչները՝ անկախ վերջիններիս հասանելի վաճառքի գոտիներից

2.Առաքիչի ապրանքի բացասական մնացորդի աստիճան պարամետրի Ստուգել հարցնելով արժեքն աշխատում է նաև շարժական մասում

3.Ավելացել է Վճարում գնորդին փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն

4.Վաճառքի պատվեր փաստաթղթում ավելացել է Փոխանակում գործողություն

5.Գույքագրում փաստաթղթում ավելացել է Ընդհանուր գումար կոճակ, որը հաշվարկում է գույքագրված ապրանքների գումարը ըստ վաճառքի գների

6.Ավելացել է Նվերներ էջից նվերներին կցված տարաները Ի պահ էջ տեղափոխելու հնարավորություն

7.Ավելացել է Առաջադրանքները և Պատվեր, Վաճառք, Վերադարձ, Վճարում, Գույքագրում փաստաթղթերը թարմացնելու հնարավորություն

8.Վճարումներ թղթապանակում ավելացել է ըստ Փաստաթղթի տեսակի ֆիլտրելու հնարավորություն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների շրջանառություն հաշվետվության սխալը

2.Ուղղվել է ոչ ընթացիկ երթուղուն Գնորդներ ավելացնելու սխալը

3.Ուղղվել է Առևտրային գործակալին ոչ հասանելի ապրանք պարունակող փաստաթղթերի Չափման միավոր դաշտի դատարկ լրացման սխալը