7.14.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Շարժական մաս >

7.14.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.14.5 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.14.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.14.5 տարբերակի թարմացման նկարագրություն

«03» հունիս 2024թ

Նոր հնարավորություններ

1.Գույքագրում փաստաթղթում Ավելացնել կոճակից բացվող պատուհանում ավելացել է Կարգավորել կոճակը, որի միջոցով հնարավոր է ապրանքների ցուցակը դիտել Համառոտ և Ընդլայնված տարբերակներով: Համառոտ տարբերակն ընտրելու դեպքում արտացոլվում է միայն Քանակ դաշտը, իսկ Ընդլայնված տարբերակի դեպքում`Քանակ, Գին և Մրցակից ապրանքի գին դաշտերը:

 

InventoryViewFormsE&B

 

2.Գույքագրում փաստաթղթում Քանակ դաշտի վրա կանգնելիս զրոյական արժեք չի արտացոլվում

3.Ավելացել է Գույքագրում, Հարցում և Առաջադրանք փաստաթղթերին գրադարաններից նկարներ կցելու հնարավորություն

 

AttachPicturesFromLibrary

 

4.Ապրանքների նկարները հնարավոր է տարածել այլ արտաքին ծրագրերի միջոցով

 

ShareProductPicture

 

5.Պատվեր փաստաթղթից Վաճառք ստեղծելուց հետո Պատվերներ թղթապանակը թարմացնելիս Վաճառքի նշանը պահպանվում է

6.Ուղղորդիչը Կողպված վիճակով ցուցադրվելիս մնացած դաշտերն արտացոլվում են պասիվ վիճակով

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վճարում գնորդին փաստաթուղթը հատիկավոր չուղարկելու սխալը

2.Ուղղվել է Վճարում փաստաթղթում Առևտրային գործակալ լրացված չլինելու դեպքում շարժական մասում փաստաթղթի չարտացոլման սխալը

3.Ուղղվել է Վաճառքներ թղթապանակից ոչ հիմնական բաժնով Վաճառքի հիման վրա Վճարում ստեղծելիս Պարտքեր աղյուսակը դատարկ արտացոլելու սխալը

4.Ուղղվել է գրասենյակային մաս չուղարկված Վաճառք փաստաթղթի հիման վրա Վճարում ստեղծելիս, ապա Վճարում փաստաթուղթը հեռացնելուց հետո Վաճառքի չխմբագրման սխալը

5.Ուղղվել է Վաճառք փաստաթղթում Ավելացնել կոճակով ապրանքի քանակ ավելացնելիս Դրոշմավորում ցուցակը դատարկելու սխալը

6.Ուղղվել է Գույքագրում փաստաթղթում Ավտոառաջարկի կոճակից բացվող Հաշվարկման եղանակ դաշտին սեղմելիս վերնագիրը մեծ ցուցադրելու և Հաշվարկման եղանակը չընտրելու սխալը

7.Ուղղվել է Գույքագրում փաստաթղթում Ապրաքներ աղյուսակի Գին և փաստաթղթի Ընդհանուր գումար դաշտերի արժեքների սխալը

8.Ուղղվել է Ապրանքներ մեքենայում հաշվետվությունում ցուցակը ներքև քաշելու միջոցով ապրանքների առկայության չթարմացման սխալը

9.Ուղղվել է Օգտագործողին մեկից ավելի պահեստներ կցված լինելու դեպքում Պատվեր փաստաթղթում Պահեստ ընտրելուց և Առկա է ստուգավանդակը ակտիվացնելուց հետո ցուցակում զրոյական մնացորդներով ապրանքների ցուցադրման սխալը

10.Ուղղվել է Առևտրային գործակալին Հասանելի հիմնական առաքիչ կցված չլինելու դեպքում Վաճառքի պատվեր և Վաճառքի վերադարձի պատվեր փաստաթղթերում Առաքիչ դաշտը դատարկ արտացոլելու սխալը

11.Ուղղվել է Ստանդարտ մեկնաբանություն չունենալու դեպքում փաստաթղթերի Մեկնաբանություն դաշտը լրացնելիս ծրագրի փակվելու սխալը

12.Ուղղվել է Լողացող ուղղորդչի տեսակի դեպքում Ուղղորդչի վերևի տողի Գործակալի անվանում, Կազմակերպության անվանում դաշտերի և Կարգավորումների կոճակի չարտացոլման սխալը

13.Ուղղվել է Պատվերներ թղթապանակի Կարգավիճակ ֆիլտրի Նոր արժեքի չցուցադրման սխալը

 

7.14.4 տարբերակի թարմացման նկարագրություն

«10» ապրիլ 2024թ

Նոր հնարավորություններ

1.Օգնություն բաժնում ավելացել է Ուսումնական հոլովակներ կոճակը

 

LearningVideos

 

2.Երթուղիներ բաժնում Գնորդներին հնարավոր է փնտրել նաև ըստ Լրիվ անվանման

3.Գնորդի էջում և Գնորդի մանրամասն պատուհանում ավելացել է Ոլորտ դաշտը

 

Sphere

 

4.Ապրանքի մանրամասն պատուհանում ավելացել է Բնութագիր դաշտը

 

Specification

 

5.Փաստաթղթերի ապրանքների մանրամասն պատուհանում Գծիկավոր կոդն արտացոլվում է նաև նկարի տեսքով

 

BarcodeAsPicture

 

6.Փաստաթղթերի ապրանքների մանրամասն պատուհանում ապրանքի քանակը զրոյացնելուց հետո ցուցակից տողը հեռացվում է

7.Փաստաթղթերի Մեկնաբանություն դաշտում ավելացել է Ստանդարտ մեկնաբանությունները լրացնելու հնարավորություն

8.Այժմ Ստուգել թարմացումները հրամանի ժամանակ գրասենյակային մասի տարբերակի սերվիսի ֆայլերը շարժական մասին հասանելի նոր տարբերակին չհամապատասխանելու դեպքում հասանելի տարբերակը ցուցադրվում է, սակայնՆերբեռնել կոճակն արտացոլվում է պասիվ վիճակով

9.Սարքի կարգավորումներից տառաչափի փոփությունը չի անդրադառնում ծրագրի վրա

10.Փոխվել է թղթապանակների և հաշվետվությունների էջերի դասավորվածությունը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է փաստաթղթերի ապրանքների հավաքման պատուհանում քանակներ լրացնելուց հետո ֆիլտրման պատուհանը բացել և փակելուց հետո ապրանքների հավաքման պատուհանի բեռնման և լրացված քանակները դատարկելու խնդիրը

 

7.14.3 տարբերակի թարմացման նկարագրություն

«31» հունվար 2024թ

Նոր հնարավորություններ

1.Սխալների ուղղում և կատարողականության բարելավում

 

7.14.2 տարբերակի թարմացման նկարագրություն

«23» հունվար 2024թ

Նոր հնարավորություններ

1.Գրասենյակային մասից ԴրույթներՇարժական սարքեր բաժնում Նոր գնորդին գրանցել անմիջապես պարամետրն ակտիվ լինելու դեպքում այժմ շարժական մասից ստեղծվող Նոր գնորդի ավելացման հայտը անմիջապես հաստատվում է

2.Ավելացել է Նոր գնորդ գրանցելիս գնորդին նկար կցելու հնարավություն

3.Գրասենյակային մասից ԴրույթներԱպրանքների դրոշմավորում պարամետրն ակտիվ լինելու դեպքում Վաճառք և Վերադարձ փաստաթղթերում ավելանում է ապրանքների դրոշմավորման, իսկ ՀԴՄ կտրոն տպելիս դրոշմանիշների օգտագործման հնարավորություն: Այդ նպակատով փաստաթղթերի Ապրանքներ էջում ավելացել է կոճակը, որով իրականացվում է դրոշմավորվող ապրանքների սկանավորում

 

 

ProductsMarking1 ProductsMarking2 ProductsMarking3

 

7.14.1 տարբերակի թարմացման նկարագրություն

«06» դեկտեմբեր 2023թ

Նոր հնարավորություններ

1.Օգնություն բաժնում ավելացել են Զանգ, Էլ. նամակ, TeamViewer, AnyDesk և Telegram կոճակները

 

Help

 

2.Ընդհանուր էջի Պարտքեր հաշվետվությունում ավելացել է Վճարման տեսակ ֆիլտրը

3.Ավելացել են Նոր գնորդ գրանցելիս գնորդի Աշխարհագրական կոորդինատները քարտեզի վրա նշելու և Կոնտակտ ավելացնելու հնարավությունները

 

AddNewCustomerWithMap                   AddNewCustomerWithContact

 

4.Գրասենյակային մասից ԴրույթներՇարժական սարքեր բաժնում Հարկային համակարգի կարգավորումներ պարամետրերի խումբը լրացված լինելու դեպքում ըստ Վերադարձ փաստաթղթում լրացված Սերիա և համար դաշտի հնարավոր է շարժական մասից տեսնել ճշտգրտող հաշիվները  կոճակի միջոցով

5.Այժմ հնարավոր է շարժական սարքերից ըստ Սերիա և համարի կամ ISN-ի տեսնել հարկայինում դուրս գրված հաշիվները

6.Առցանց հաշվետվությունների ֆիլտրերում ավելացել է փնտրելու հնարավորություն

 

7.14.0 տարբերակի թարմացման նկարագրություն

«17» հոկտեմբեր 2024թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ առաջին անգամ ծրագիր մուտք գործելիս բացվում է ԿարգավորումներԿապ բաժինը, որտեղ ցուցադրվում են ծրագրի Լոկալ և Ամպային տարբերակները

2.ԿարգավորումներԿապ բաժնի Ամպային տարբերակում ավելացել են Մուտք և Ելք հրամանները

3.Ավելացել է Ամպային տարբերակի դեպքում Տվյալների պահոց ընտրելու հնարավորություն

4.Այժմ տարբերակի թարմացումները կատարվում են ԿարգավորումներԾրագրի մասին պատուհանից

5.Այժմ ԿարգավորումներԸնդհանուր էջում հնարավոր է ընտրել Ծրագրի գույնը և Ողղորդչի տեսակը 

6.Կարգավորումներ բաժնում առանձնացվել են Գրասենյակային կարգավորումներ և ՀԴՄ կարգավորումներ ենթաբաժինները

7.Ավելացել է Վերադարձի պատվեր գրանցելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ուղղորդիչում ավելացել է Վերադարձի պատվերներ թղթապանակը,

 

ReturnOrders1

 

Երթուղիներ բաժնում Գնորդի տողից կոճակով, Գնորդի էջում արագ հասանելիության վահանակից ևՎերադարձի պատվերներ թղթապանակից ավելացել է Վերադարձի պատվեր փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն

 

ReturnOrders2                   ReturnOrders3

 

8.Առաքիչի պատվեր փաստաթղթում ավելացել է Առաքման ամսաթիվ դաշտը

 

CourierOrders

 

9.Ավելացել է Պատվեր, Վաճառք, Վերադարձի պատվեր և Վերադարձ փաստաթղթերում Գնացուցակի տեսակ փոփոխելու հնարավորություն ըստ առևտրային գործակալի հասանելի գնացուցակների

 

PricelistTypeChanges

 

10.Այժմ Պատվեր փաստաթղթի հիման վրա ստեղծված Վաճառք փաստաթուղթը հնարավոր է Հիշել և ուղարկել

11.Ավելացել է Առևտրային գործակալի կողմից չստեղծված` գրասենյակային մասում կամ այլ Առևտրային գործակալի կողմից ստեղծված, կամ Առևտրային գործակալի կողմից գրասենյակ ուղարկված Վաճառք փաստաթղթի հիման վրա Վճարում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն

12.Վաճառք և Վերադարձ փաստաթղթերում ավելացել է Առաքիչ դաշտը.

 

CourierInSales                   CourierInSalesReturns

 

Վաճառք և Վերադարձ փաստաթղթերը ստեղծելիս Առաքիչ դաշտում լրացվում է ընթացիկ Առևտրային գործակալը` դիտելու ռեժիմով,

Գրասենյակային մասից ստացված Վաճառք և Վերադարձ փաստաթղթերում նշված Առաքիչը ընթացիկ Առևտրային գործակալին հասանելի չլինելու դեպքում դաշտն արտացոլվում է դատարկ

13.Այժմ Գումարով Ապրանքների սանդղակային զեղչ սահմանված լինելու դեպքում այն ավտոմատ հաշվարկվում է նաև շարժական մասում

14.ԿարգավորումերՀԴՄ կարգավորումներ բաժնում ավելացել է Զեղչի տեսակ պարամետրը, որն ակտիվանում է Ցույց տալ ապրանքի զեղչի տոկոսը պարամետրը միացված լինելու դեպքում՝ Տոկոսով և Գումարով արժեքներով։ Պարամետրի Տոկոսով արժեքի դեպքում Վաճառք փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս կտրոնում արտացոլվում է զեղչի տոկոսը, իսկ Գումարով արժեքի դեպքում՝ զեղչի գումարը

15.ԿարգավորումներՀԴՄ կարգավորումներ բաժնում ավելացել է Կանխիկ գումարի սահմանաչափ դաշտը, որտեղ գումար լրացված լինելու դեպքում Վաճառք փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս Կանխիկ գումար դաշտի արժեքը չպետք է գերազանցի նշված սահմանաչափը

16.ՏեղեկատուներԳնորդներ բաժնում կոճակի միջոցով ավելացել է Նոր գնորդ գրանցելու և գրասենյակային մաս որպես Գնորդի ավելացման հայտեր ուղարկելու հնարավորություն հետևյալ դաշտերով`

Անուն (պարտադիր դաշտ),

Լրիվ անվանում,

Հասցե,

ՀՎՀՀ,

Խումբ,

Գնացուցակներ (պարտադիր դաշտ)

AddNewCust1                   AddNewCust2

 

17.Այժմ շարժական մասից հնարավոր է խմբագրել երթուղին Երթուղիներ բաժնում կոճակից բացվող Խմբագրել երթուղին հրամանի միջոցով, որի արդյունքում գրասենյակային մաս են ուղարկվում Երթուղու փոփոխման հայտեր

 

ChangeRoute1                   ChangeRoute2

 

18.Վաճառքների համեմատական առցանց հաշվետվության Վաճառքի գոտի ֆիլտրը վերանվանվել է Փաստաթղթի վաճառքի գոտի

19.Գույքագրում փաստաթղթի դաշտերը համապատասխանեցվել են գրասենյակային մասի դաշտերին, ավելացել են հետևյալ սյուները`

Առկա է,

Գին,

Մրցակից ապրանքի գին

 

InventoryWithCompetitorsPrices

 

20.Գրասենյակային մասից ԴրույթներԻրավասություններ և ստուգումներ բաժնումՊարտքի սահմանաչափի ստուգում և Ժամկետանց պարտքի սահմանաչափի ստուգում պարամետրերն ակտիվ լինելու դեպքում այժմ Երթուղիներ բաժնում այնԳնորդների մոտ, որոնք ունեն Պարտքի սահմանաչափի խախտում ցուցադրվում է մոխրագույն նշան , իսկ Ժամկետանց պարտքի սահմանաչափի խախտման դեպքում` կարմիր նշան , երկու պարամետրերի միաժամանակ ակտիվ լինելու դեպքում առաջնային ցուցադրվում է Ժամկետանց պարտքի սահմանաչափի խախտման նշանը

21.Գրասենյակային մասից ԴրույթներՇարժական սարքեր բաժնում Չուղարկված տվյալների ստուգում պարամետրը փոխելիս այժմ ստուգումը կատարվում է առցանց

22.Գրասենյակային մասից ԴրույթներՇարժական սարքեր բաժնում Հարկային համակարգի կարգավորումներ պարամետրերի խումբը լրացված լինելու դեպքում ըստ փաստաթղթում լրացված Սերիա և համար դաշտի հնարավոր է շարժական մասից տեսնել դուրս գրված հաշիվները կոճակի միջոցով

23.Գրասենյակային մասից ԴրույթներԳնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրն ակտիվ լինելու դեպքում`

Գնորդի էջում ցուցադրվում է Առաքման հասցեներ կոճակը , որից բացվող էջում ցուցադրվում են գնորդի Առաքման հասցեները,

 

DeliveryAddress1

 

Առաքման հասցեներ էջում ավելացել է նոր Առաքման հասցե ավելացնելու հնարավություն` Հասցե, Լրացուցիչ տեղեկատվություն և Հիմնական դաշտերով

 

DeliveryAddress2

 

24.Գրասենյակային մասից ԴրույթներՇարժական սարքեր բաժնում Ուղարկել ընդլայնած արժեքները պարամետրն ակտիվ լինելու դեպքում Գնորդի էջում արտացոլվում են գրասենյակային մասում Գնորդ տեղեկատուի վրա ընդլայնված դաշտերը 

25.Ուղղորդիչում ավելացել է ծրագրի արագ կարգավորման Կապ կոճակը

26.Ուղղորդիչի Պատվերներ բաժինը վերանվանվել է Վաճառքի պատվերներ

27.Գնորդի էջի Պարտքեր բաժինը տեղափոխվել է Գնորդի էջի Հաշվետվություններ բաժին

28.Գնորդի էջում Պարտքը և Ժամկետանց պարտքը այժմ ցուցադրվում են աղյուսակի տեսքով, որտեղ արտացոլվում են պարտքի Տեսակ, Գումար, Սահմանաչափ և Տարբերություն սյուները

 

DebtAndOverdueDebtInTable

 

29.Այժմ փաստաթղթերի Գնորդ դաշտի մանրամասն պատուհանում  ցուցադրվում է Առաքման հասցե դաշտը, իսկ Հասցե դաշտում արտացոլվում է Գնորդի Իրավաբանական հասցեն

30.Վաճառք փաստաթղթում Ֆիսկալ համար դաշտը վերանվանվել է ՀԴՄ կտրոնի N

31.Ավելացել է անմիջապես Առաջադրանք փաստաթղթից Կատարել հրամանը

32.Այժմ թղթապանակներում և հաշվետվություններում առանձնացվել են Ժամանակահատվածը օրացույցի տեսքով դիտելու և արագ ընտրման տարբերակները

33.Առաջադրանքներ թղթապանակում առանձնացվել է Դիտորդ է ֆիլտրը, Տեսակ ֆիլտրը վերանվանվել է Առաջադրանքի տեսակ, իսկ Ես` որպես ֆիլտրը չի ցուցադրվում

34.Վաճառքի պատվեր և Վաճառքներ թղթապականում ավելացել է Կարգավիճակ ֆիլտրը`Նոր, Ուղարկված և Ստացված արժեքներով, իսկ Վաճառքի պատվեր թղթապականում Բաց ֆիլտրը վերանվանվել է Չունի վաճառք

35.Ֆիլտրերի ընտրման ցուցակներում ավելացել է Փնտրել հրամանը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է ամպային տարբերակի դեպքում մուտքի պատուհանում Մոռացե ՞լ եք գաղտնաբառը գործողության միջոցով օգտագործողի գաղտնաբառի վերականգնման սխալը

2.Այժմ Շարժական և Գրասենյակային մասերի ժամային տվյալների 10 րոպեն գերազանցող տարբերության դեպքում Տվյալների ստացում և Տվյալների ուղարկում գործողությունների կատարման և փաստաթղթերի գրանցման ժամանակ արտացոլվում է Սարքի և սերվերի ժամերը տարբեր են: Սերվերի ժամ`HH:MM հաղորդագրությունը

3.Այժմ Այցելության արդյունքի մասին հաղորդագրությունում Մեկնաբանություն դաշտի նիշերի առավելագույն քանակը դարձել է 50 նիշ և ցուցադրվում է համապատասխան դաշտով

4.Ուղղվել է Գրասենյակային մասից ԴրույթներՇարժական սարքեր  բաժնի Պարտքի ավտոմատ մարում վերադարձով պարամետրն անջատված լինելու դեպքում Ընդհանուր էջի Պարտքեր հաշվետվության Կանխավճարի և Վերադարձի մնացորդների չցուցադրման սխալը