Նշել ըստ պայմանի

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Նշել ըստ պայմանի

Previous pageReturn to chapter overviewNext page

Ըստ որևէ պայմանի նշում կատարելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

Սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Նշել խմբի Նշել ըստ պայմանի կոճակը կամ CTRL+ ստեղների համադրությունը:

Բացված պատուհանում ցուցակի համապատասխան սյան անվան դիմաց կատարվում է նշման պայմանի ընտրումը Գործողությունների ցանկից.

 

SelectByCondition

 

Պահպանել նախկին նշումները դրոշակը միացնելու դեպքում կպահպանվեն մինչ այդ ցանկում կատարված նշումները:

Անտեսել տառաչափը դրոշակը միացնելու դեպքում ցանկի տողերը նշելիս հաշվի չեն առնվի մեծատառերի և փոքրատառերի տարբերությունները:

Մաքրել կոճակի միջոցով կդատարկվեն արդեն լրացված արժեքները:

 

Նշված տողերից ըստ որևէ պայմանի նշումն հանելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

Սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Նշել խմբի Հանել նշումն ըստ պայմանի կոճակը կամ CTRL- ստեղների համադրությունը:

Բացված պատուհանում ցուցակի համապատասխան սյան անվան դիմաց կատարվում է նշման պայմանի ընտրումը Գործողությունների ցանկից.

 

SelectByCondition2