Պարամետրեր

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Աղյուսակ >

Պարամետրեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Որոշ աղյուսակներում թույլ է տրվում կարգավորել ցուցադրվող տեղեկությունը պարամետրերի միջոցով։ Մինչև ցուցադրելը հայտվում է երկխոսության պատուհան, որում մուտքագրվում են պարամետրերի արժեքները։

Որպես օրինակ դիտարկենք Առևտրային գործակալի քաղվածքը։ Երկխոսության պատուհանում թույլ է տրվում ընտրել ժամանակահատվածը, առևտրային գործակալին և այլն։ Կախված ընտրված արժեքներից՝ քաղվածքում կներառվի համապատասխան տեղեկատվություն։

Պարամետրերը խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Փոխել պարամետրերըUI.Grid.ParametersButton կոճակը կամ CTRL+G ստեղների համադրությունը։

 

ParametersChange

 

Ֆիլտրման պատուհանում պարամետրերի փոփոխությունը հաստատելու համար անհրաժեշտ է սեղմել Կատարել կոճակը:

Պարամետրերը ցուցադրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Տեսք խմբի Դիտել պարամետրերը UI.Grid.ParametersShowButton կոճակը:

 

UI.Grid.ParametersPanelButton

 

Կոճակը սեղմելիս պատուհանի ներքևում կցուցադրվի պարամետրերի բաժինը:

 

Parameters1

 

Բաժինը փակելու համար կրկին սեղմեք Դիտել պարամետրերը UI.Grid.ParametersShowButton կոճակը կամ վերևի աջ անկյունում գտնվող խաչը: