Միացումներ տվյալների պահոցի հետ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Միացումներ տվյալների պահոցի հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Օգտագործվում է ցանցային տարբերակով աշխատելու ժամանակ: Համակարգը ցույց է տալիս տվյալների պահոցի հետ առկա բոլոր ակտիվ կատարվող պրոցեսները: Թղթապանակի տողի Կայան դաշտը ցույց է տալիս այն համակարգչի անվանումը, որից հաստատվել է միացում տվյալների պահոցի հետ: Օգտագործող դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի անվանումն է: Օգտագործողի անուն դաշտը տվյալ միացմամբ աշխատող օգտագործողի նկարագրությունն է: Պատուհան և Գործողություն դաշտերում մանրամասնեցվում են, թե որ պատուհանում ինչ գործողություն է կատարվում: Աշխատանքի սկիզբ դաշտում լրացված է միացման հաստատման ժամանակը, իսկ Վերջին հրաման դաշտում` տվյալ միացման շրջանակում կատարված վերջին SQL հրամանի ժամանակը: Միացման համար դաշտը տվյալ միացման ունիկալ համարն է: Վիճակ դաշտում նշվում է, թե արդյոք այս միացման կողմից զբաղեցվում է այլ ռեսուրս կամ այս միացման ռեսուրսը զբաղեցված է այլ միացման կողմից, թե ոչ:

Ադմինիստրատոր օգտագործողները թղթապանակի կոնտեքստային ցանկից Հեռացնել հրամանի միջոցով կարող են տվյալ պահոցում աշխատող օգտագործողներին հեռացնել տվյալների պահոցից: