Օգտագործողների աղյուսակների լրացումը OLAP շաբլոններում

Ուղղորդիչ:  OLAP-ի հնարավորությունները ՀԾ-Բանկ համակարգում > OLAP հաշվետվությունների շաբլոններ >

Օգտագործողների աղյուսակների լրացումը OLAP շաբլոններում

Previous pageReturn to chapter overviewNext page

 

 

ՀԾ-Բանկ համակարգում հնարավոր է լրացնել OLAP պահոցում նկարագրված օգտագործողի աղյուսակները OLAP շաբլոններին կցված MS Excel ֆայլերի ձևանմուշներում։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի OLAP շաբլոնի «Տիպ» դաշտում ընտրված լինի 3-րդ կետը` «Օգտագործողի աղյուսակի լրացում»։

 

_img29_zoom70

 

 

Այդ դեպքում շաբլոնում խմբագրելի են դառնում ստորև նկարագրված դաշտերը։

 

Դաշտ

Մեկնաբանություն

Աղյուսակի անունը

Լրացվում է OLAP պահոցի աղյուսակի անվանումը։ Համակարգն ընդունում է այն աղյուսակների անվանումները, որոնք սահմանված են օգտագործողի կողմից և SQL-ում սկսվում են “usr.” նախդիրով։

Շաբլոն տող/ Սյուն1 ։ Սյուն2

Նշվում է շաբլոն excel ֆայլի տողը, որից սկսած պետք է լրացվեն աղյուսակի տվյալները։ Սյուն1-ից Սյուն2 դաշտերում նշվում է excel-ում սյուների հաշվարկման տիրույթը։

Էջի անունը

Նշվում է շաբլոն excel ֆայլի էջը (sheet):

Insert ռեժիմ (դանդաղ)

Այս ստուգանիշը միացված լինելու դեպքում excel-ում աղյուսակը կլրացվի` Insert անելով տողերը։ Մեծ տողերի առկայության դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել այս ռեժիմը, քանի որ հաշվարկը կարող է նկատելիորեն դանդաղել։

Ժամանակահատված

Դաշտը պետք է նշել, եթե հաշվետվությունը հաշվարկվում է ժամանակահատվածի համար։ Ժամանակահատվածը նշվում է Excel-ում OLAP-ի գործիքների վահանակի «Հաշվարկել» կոճակի «Սկզբի ամսաթիվ» և «Վերջի ամսաթիվ» դաշտերով։

Ստուգանիշը չնշելու դեպքում հաշվետվությունը կհաշվարկվի «Վերջի ամսաթվի» դրությամբ։

 

Ամսաթիվ դաշտ

Լրացվում է աղյուսակի այն DATE տիպի սյունը, ըստ որի «Սկզբի ամսաթիվ» և «Վերջի ամսաթիվ» դաշտերով կֆիլտրվեն աղյուսակի տողերը (Օր.` OLAPSECTIONDATE)։

Բերել սյուների անվանումները

Դաշտը նշելու դեպքում աղյուսակը լրացնելիս բերվում են նաև սյուների անվանումները, որոնք նկարագրված են «Սյան անվանում» դաշտում։

Ընտրվող սյուներ

Այս աղյուսակով նկարագրվում են excel-ում լրացվող աղյուսակի սյուները, անվանումները և դասավորության կարգը։

 

SQL արտահայտություն – Ընտրվում են աղյուսակի սյուները, որոնք առաջարկվում են ցուցակով։ Կարելի է գրել տողին վերաբերող պարզ SQL արտահայտություններ։

 

Սյան անվանում – Լրացվում է այն անվանումը, որը կերևա որպես սյան անվանում excel-ում։

 

Դաս - Որոշվում է սյան դասավորության կարգը։ Դասավորությունը լինում է միայն աճման կարգով։ Դաշտն ընդունում է թվային արժեքներ(1,2,…,n): Հնարավոր է դասավորել մի քանի սյուներ։ Թվերով որոշվում է սյուների դասավորության առաջնայնությունը։

 

 

 

Excel միջավայրում ձևանմուշ ֆայլը ստեղծելիս կարելի է լրացվող սյուների վերջում նկարագրել Excel-ի ֆունկցիաներ և արտահայտություններ` համապատասխան ֆորմատներով։ Դրա համար անհրաժեշտ է նշված արտահայտությունները նկարագրել «Շաբլոնի տող» դաշտով սահմանված տողում, ընտրված սյուներից վերջին սյանը հաջորդող սյան մեջ ։ Հաշվարկելիս համակարգը excel-ում նկարագրված արտահայտություններով և ֆունկցիաներով սյուները կհաշվարկի բոլոր տողերի համար` կիրառելով excel-ի “Fill handle” hնարավորությունը (անհրաժեշտ է, որպեսզի սյունը, որում լրացված է ֆունկցիան, գտնվի «Շաբլոնի Սյուն1։Սյուն2» տիրույթում)։

«Insert ռեժիմով» լրացնելու դեպքում excel-ի արտահայտությունները և ֆունկցիաները կարելի է գրել նաև օգտագործողի աղյուսակի սյուների միջնամասերում։ Այս դեպքում համակարգը աղյուսակի հերթական սյունը լրացնելիս ավտոմատ կշրջանցի ֆունկցիաներով նկարագրված սյունը, կհաշվարկի սյան արժեքը յուրաքանչյուր տողի համար, իսկ աղյուսակի մնացած սյուները կլրացվեն հաջորդող սյունից սկսած։

«Insert ռեժիմով» լրացման դեպքում հնարավոր է նաև հաշվետվության ստորին հատվածում  նկարագրել ֆունկցիաներ (օր.` SUM թվային սյուների ներքևում)։

 


Տե՛ս նաև

 

Նոր OLAP շաբլոնի ստեղծում

Բացել հաշվետվությունների ցանկը

Հիշել շաբլոնը