Նոր OLAP շաբլոն ստեղծելու համար անհրաժեշտ է գործարկել «OLAP ադմինիստրատոր ԱՇՏ» -> «Նոր փաստաթղթեր» -> «Նոր OLAP շաբլոն» կետը։
OLAP Շաբլոնի նկարագրությունը.
Դաշտ |
Մեկնաբանություն |
---|---|
Խումբ |
Ընտրվում է OLAP շաբլոնի խումբը |
Կոդ |
Լրացվում է OLAP շաբլոնի կոդը, որն ավտոմատ գեներացվում է նոր շաբլոն ստեղծելիս։ |
Տիպ |
Լրացվում է OLAP շաբլոնի տիպը։ Հնարավոր արժեքներն են` 1.OLAP շաբլոն (Excel-ից կանչելու համար) 2.Օգտագործողի նկարագրվող հաշվետվություն (UserReport-ում օգտագործելու համար) 3.Օգտագործողի աղյուսակի լրացում:
|
Անվանում/Անգլերեն անվանում |
Լրացվում է հաշվետվության հայերեն և անգլերեն անվանումը, որը երևալու կանչվող է ցուցակներում։ |
Համակարգային |
ՀԾ-Բանկ համակարգում առկա ստանդարտ շաբլոնները տարբերվում են այս ստուգավանդակով։ |
Բացել հետևյալ անունով |
Դաշտում սահմանվում է, թե ինչ անունով պետք է բացվի կցված Excel ֆայլը։ Դատարկ լինելու դեպքում ֆայլը կբացվի նույն կցված ֆայլի անունով։
Բացվող ֆայլի անվանումը կարելի է լրացնել նաև բանաձևերի օգնությամբ։
Օրինակ` «param("CODBANK") & "_01.xls"» ։ Այս օրինակում ֆայլը կբացվի CODEBANK պարամետրում սահմանված արժեք կից _01.էxls արտահայտությունը (77700_01.xls) |
Կցված ֆայլեր |
Կցվում է Excel ֆայլի նմուշը։ Շաբլոնը կարող է ունենալ միայն մեկ կցված նմուշ ֆայլ։ |
Տե՛ս նաև
Օգտագործողների աղյուսակների լրացումը OLAP շաբլոններում