OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է պայմանագրերի գումարային մնացորդը կամ միջին կշռված տոկոսադրույքը՝ օգտվելով OLAP-ի պահոց արտահանված համապատասխան SSSVODC? խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
SumAgr(AgrType, [RezOrNo], [FizOrOther] [CodFil], [Date1], [Skv], [Note], [Note2], [Note3], [CalcCurCode])
Պարամետր
|
Նկարագրություն
|
AgrType
|
(Պարտադիր պարամետր), պայմանագրերի տեսակներ։Հնարավոր արժեքներն են՝
"C1" - տեղաբաշխված վարկեր
"C2" - տեղաբաշխված ավանդներ
"D1" - ներգրավված ավանդներ
"D2" - ներգրավված վարկեր
Եթե պարամետրը նշված է "D" կամ "C", ապա որպես արժեք ընդունվում են բոլոր տեսակի ներգրավված կամ տեղաբաշխված միջոցները։
Եթե պարամետրի արժեքի վերջում ավելացվում է "P", ապա հաշվարկվում է տվյալ պայմանագրերի տեսակների գծով միջին տոկոսադրույքը։ Օրինակ
"C1P" - տեղաբաշխված վարկերի գծով միջին տոկոսադրույքը
"D1P" - ներգրավված ավանդների գծով միջին տոկոսադրույքը։
Եթե պարամետրը նշված է "D_P" կամ "D_P", ապա որպես արժեք ընդունվում է բոլոր տեսակի ներգրավված միջոցների միջին տոկասադրույքը։
Եթե պարամետրը նշված է "C_P" կամ "C_P", ապա որպես արժեք ընդունվում է բոլոր տեսակի տեղաբաշխված միջոցների միջին տոկասադրույքը։
|
RezOrNo
|
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի ռեզիդենտության հատկանիշ։ Հնարավոր արժեքներն են՝
"R" - ռեզիդենտ
"N" - ոչ ռեզիդենտ
"A" - բոլորը
Եթե պարամետրը նշված չէ, ընդունում է "A" արժեք։
|
FizOrOther
|
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի իրավաբանական կարգավիճակ։ Հնարավոր արժեքներն են՝
"F" - ֆիզիկական անձինք
"J" - իրավաբանական անձինք, բացառությամբ բանկերը
"B" - բանկեր
"A" - բոլորը
Հնարավոր է տալ պարամետրի բաղադրյալ արժեք՝
"FJ" - ֆիզիկական և իրավաբանական անձինք
"JB" - բոլոր իրավաբանական անձինք, այդ թվում բանկերը։
Եթե պարամետրը նշված չէ, ընդունում է "A" արժեք։
|
CodFil
|
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։
Պարամետրի օրինակներ՝ "77700","77701"։
|
Date1
|
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է բանաձևը։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։
|
Skv
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝
"0" - ամբողջ մնացորդը դրամով։
"1" - մնացորդ միայն ազատ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"2" - մնացորդ միայն սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ արժույթի կոդը։
|
Note
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում» դաշտի արժեքը։
|
Note2
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում2» դաշտի արժեքը։
|
Note3
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ Պայմանագրի «Նշում3» դաշտի արժեքը։
|
CalcCurCode
|
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։
Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։
Պարամետրի օրինակ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ փոխարժեքով։
|
Oրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի մնացորդը։
SumAgr("C1","R","F")
2.Այս օրինակում հաշվարկվում է բանկերից "001" արտարժույթով ներգրավված ավանդների մնացորդը՝ համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ (դրամական արտահայտությամբ)։
SumAgr("D1",,"B",,,"001")