Վերադարձնում է ցանկացած մակարդակի հաշվեկշռային և հետհաշվեկշռային հաշիվների մնացորդների (հասանելի մնացորդների) տարբերությունը։ Ընդ որում մնացորդների համեմատումը կատարվում է ըստ յուրաքանչյուր հաճախորդի։
Ֆունկցիոնալ նկարագրություն
RCli(CalcMode ,BalAcntlist1, BalAcntlist2, CliCod, Date, CurCodes, AdjustSameCurOnly)
Պարամետր |
Նկարագրություն |
|
---|---|---|
CalcMode |
"1" |
եթե BalAcntlist1 պարամետրում նշված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը) փոքր է BalAcntlist2 պարամետրում նշված հաշիվների մնացորդից (հասանելի մնացորդից), վերադարձվում է 0, հակառակ դեպքում հաշվարկվում է BalAcntlist1 - BalAcntlist2 հաշիվների մնացորդների (հասանելի մնացորդների) տարբերությունը դրամային արտահայտությամբ։ Մնացորդների համեմատումը կատարվում է յուրաքանչյուր հաճախորդի գծով։ |
"2" |
եթե BalAcntlist1 պարամետրում նշված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը) փոքր է BalAcntlist2 պարամետրում նշված հաշիվների մնացորդից (հասանելի մնացորդից), վերադարձվում է BalAcntlist1 պարամետրում սահմանված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը), հակառակ դեպքում հաշվարկվում է BalAcntlist2 պարամետրում սահմանված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը) դրամային արտահայտությամբ։ Մնացորդների համեմատումը կատարվում է յուրաքանչյուր հաճախորդի գծով։ |
|
"3" |
հաշվարկվում է BalAcntlist1 - BalAcntlist2 տարբերությունը դրամային արտահայտությամբ՝ անկախ BalAcntlist1 և BalAcntlist2 պարամետրերում սահմանված հաշիվների մնացորդների մեծությունից։ Մնացորդների հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաճախորդի գծով։ |
|
BalAcntlist1 |
(Պարտադիր պարամետր), ցանկացած մակարդակի ՀՊ հաշիվներ։ Կարելի է նշել մի քանի հաշիվ։ |
|
BalAcntlist2 |
(Ոչ պարտադիր պարամետր), ցանկացած մակարդակի ՀՊ հաշիվներ։ Կարելի է նշել մի քանի հաշիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկում է միայն BalAcntlist1 պարամետրի արժեքը։ |
|
CliCod |
(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հաճախորդների համար։ |
|
RDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ ,որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։ |
|
CurCodes |
Ոչ պարտադիր պարամետր է: Լրացվում է BalAcntlist1 և BalAcntlist2 պարամետրերում նշված հաշիվների մնացորդների արժույթը: Կարելի է լրացնել նաև մեկից ավելի արժույթներ: Պարամետրի օրինակներ` “001”, ”050”, ”001,003,006”, “1” |
|
AdjustSameCurOnly |
Ոչ պարտադիր պարամետր է: Լրացվում է 0 կամ 1 արժեքը: 0 արժեքի դեպքում BalAcntlist1 և BalAcntlist2 պարամետրերի արժեքները հաշվարկվում են CurCodes պարամետրում նշված արժույթների գումարային արտահայտությամբ, հետո նոր կատարվում է BalAcntlist1 և BalAcntlist2 պարամետրերի արժեքների համեմատությունը, իսկ 1 արժեքի դեպքում համեմատությունը կատարվում է յուրաքանչյուր արտարժույթի գծով առանձին: Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է 0 արժեքով: |
|
bRelLowLimit |
(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրը կարող է ընդունել "0" կամ "1" արժեք: "0" արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ "1" արժեքի դեպքում մնացորդների փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևերը հաշվարկվելու են այնպես, ինչպես "0" արժեքի դեպքում: |
Оրինակ`
1. Այս օրինակում հաշվարկվում է 00000175 հաճախորդին պատկանող 001 և 050 արժույթներով 33 կարգի հաշիվների մնացորդների և 001 ու 050 արժույթներով 30 կարգի հաշիվների մնացորդների տարբերությունը, եթե այդ տարբերությունը դրական է, հակառակ դեպքում վերադարձվում է 0:
Rcli(1,"33","30","00000175",,"001,050")
2. Այս օրինակում, եթե 00044525 հաճախորդին պատկանող առաջին խմբի արտարժույթներով 1020000 կարգի հաշիվների մնացորդը մեծ է այդ հաճախորդին պատկանող առաջին խմբի արտարժույթներով 3000200 կարգի հաշիվների մնացորդից, ապա հաշվարկվում է դրանց տարբերությունը, հակառակ դեպքում վերադարձվում է 0:
Rcli(1,"1020000","3000200","00044525",,"1")