ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվում է տրված միջակայքում գտնվող մնացորդ ունեցող հաշիվների գումարային մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված REMAINDERS և ACCOUNTS խմբերից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
RangeRem (BalAcc, [BalNum], [LRange], [URange], [RemDate], [Skv], [CalcCurRem], [AcsBranch], [AcsDepart], [ACSType])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcc |
(Պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում հաշվարկում է 0։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
LRange |
(Պարտադիր պարամետր) Միջակայքի ստորին սահմանը |
URange |
(Պարտադիր պարամետր) Միջակայքի վերին սահմանը |
RemDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է բանաձևը։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
CalcCurRem |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ |
AcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր) հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
AcsDepart |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի բաժնի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր բաժինների հաշիվների համար։ |
ACSType |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի հասանելիության տիպ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հասանելիության տիպերի հաշիվների համար։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է այն բոլոր «3022000» հաշվեկշռային հաշիվների գումարային մնացորդը, որոնց մնացորդը «02/04/14» դրությամբ գտնվում է 1000-150000 դրամ միջակայքում:
RangeRem("3022000","B1","1000","150000","02/04/14")