Հաշվարկում է անձնական հաշիվների գումարային թղթակցությունների քանակը հաշվեկշռային հաշիվների հետ։ Կարող է օգտագործվել նաև անմիջապես OLAP համակարգից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
Countap(AcntList , BalList, TypeOper, ShowRvl, ShowPrc, BegDate, EndDate, CalcCurCode, AcsBranch, DocsBranch)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
AcntList |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
BalList |
(Պարտադիր պարամետր), հաշվեկշռային հաշիվների համարներ։Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ |
TypeOper |
(Ոչ պարտադիր պարամետր), գործառնության տեսակ։ |
ShowRvl |
(Ոչ պարտադիր պարամետր), վերագնահատման գործողություն։ |
ShowPrc |
(Ոչ պարտադիր պարամետր), տոկոսի հաշվարկ։ |
BegDate |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
EndDate |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Թույլ է տալիս հաշիվների ցուցակից առանձնացնել միայն որոշակի արժույթով հաշիվների մնացորդները։ Պարամետրի օրինակ՝ "001" – հաշիվների ցուցակից հաշվարկել միայն USD-ով հաշիվների միջին մնացորդները` դրամային փոխարժեքով։ |
AcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր): Հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
DocsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր): Փաստաթղթի գրասենյակի կոդն է։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
Օրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է "04918762600" անձնական հաշվի ամբողջ կրեդիտային թղթակցությունների քանակը "16220NV" հաշվի հետ "01/06/13"-ից մինչ "01/12/13"(միայն MSC տեսակի գործառնությունները)։
Countap("04918762600","16220NV","MSC",,,"01/06/13","01/12/13")
2.Այս օրինակում հաշվարկվում է "3054?????" հաշիվների կրեդիտային թղթակցությունների քանակը "7"կարգի հաշվեկշռային հաշիվների հետ՝ ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված ամսաթվերի դրությամբ (միայն PRC տեսակի գործառնությունները)։
Countap ("3054?????","7","PRC")