Բանաձևը հնարավորություն է տալիս ստանալ հաշվեկշռային հաշիվների մնացորդները` անհրաժեշտության դեպքում ֆիլտրելով ըստ հաճախորդի, արժույթի և հաշվեկշռային հաշվով բացված հաշիվների վրա լրացված նշումների: Բանաձևի հաշվարկի համար որևէ խումբ ՕԼԱՊ արտահանելու անհրաժեշտություն չկա: Արագագործության նպատակով խորհուրդ է տրվում բանաձևը չհաշվել բարձր մակարդակի ՀՊ հաշվով:
Ֆունկցիոնալ նկարագրություն
BalCliRem(BalacntList, CliCode, RemDate, Skv, AccNote1, AccNote2, AccNote3, CalcCurCode, bRelLowLimit)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalacntList |
Պարտադիր պարամետր է: Հնարավոր է լրացնել հաշվեկշռային հաշիվ կամ հաշվեկշռային հաշիվների ցուցակ։ Կարող է պարունակել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվներ, օրինակ, "302,100" կամ "3022000"։ Բանաձևը հաշվարկվում է տվյալ հաշվեկշռային հաշվով սկսվող հաշիվների համար: |
CliCode |
Ոչ պարտադիր պարամետր է: Հնարավոր է լրացնել հաճախորդի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հաճախորդների համար։ |
RemDate |
Ոչ պարտադիր պարամետր է: Հնարավոր է լրացնել ամսաթիվ, որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է Excel-ի «Հաշվարկման պարամետրեր»-ում նշված «Ընթացիկ ամսաթվի» դրությամբ։ |
Skv |
Ոչ պարտադիր պարամետր է: Հնարավոր արժեքներն են՝ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է բոլոր հաշիվների մնացորդը: Որևէ արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք լրացվում է այդ արժույթի կոդը, օրինակ, «001»։ |
AccNote1 |
Ոչ պարտադիր պարամետր է: Լրացված արժեքով ֆիլտրվելու են «BalacntList» պարամետրում լրացված հաշվեկշռային հաշվով բացված այն հաշիվները, որոնց վրա «Նշում» դաշտում լրացված է այս պարամետրում գրված արժեքը: |
AccNote2 |
Ոչ պարտադիր պարամետր է: Լրացված արժեքով ֆիլտրվելու են «BalacntList» պարամետրում լրացված հաշվեկշռային հաշվով բացված այն հաշիվները, որոնց վրա «Նշում2» դաշտում լրացված է այս պարամետրում գրված արժեքը: |
AccNote3 |
Ոչ պարտադիր պարամետր է: Լրացված արժեքով ֆիլտրվելու են «BalacntList» պարամետրում լրացված հաշվեկշռային հաշվով բացված այն հաշիվները, որոնց վրա «Նշում3» դաշտում լրացված է այս պարամետրում գրված արժեքը: |
CalcCurCode |
Ոչ պարտադիր պարամետր է: Հնարավոր է լրացնել արժույթ, որին համարժեք կբերվեն մնացորդները։ |
bRelLowLimit |
Ոչ պարտադիր պարամետր է: Հնարավոր է լրացնել «0» կամ «1» արժեք: «0» արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ «1» արժեքի դեպքում մնացորդների փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևը հաշվարկվելու է այնպես, ինչպես «0» արժեքի դեպքում: |