ՀՀ ԿԲ թիվ 30-րդ հաշվետվության ստացում
ՀԾ բանկ համակարգում կատարվել է բանկային թիվ 30 հաշվետվության ավտոմատ ստացումը։ Այն հասանելի է «Պլաստիկ քարտեր» ԱՇՏ-ից-> «Հաշվետվություններ, մատյաններ»-> «30 Ինքնասպասարկման սարքեր, Պոս տերմինալներ» (ինչպես նաև «Գլխավոր հաշվապահ»/ «Հաշվապահության» ԱՇՏ->«Հաշվետվություններ, մատյաններ»-> «ԿԲ հաշվետվություններ»->«30 Ինքնասպասարկման սարքեր, Պոս տերմինալներ») կետից: Հաշվարկը կատարվում է անմիջապես MS Excel տարբերակով:
Հաշվետվության լրացման սկզբունքները հետևյալն են.
Էջ 1. Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ
Առաջին էջում լրացվում են այն սպասարկման կետերը, որոնք գործում են հաշվետվության վերջի ամսաթվի դրությամբ և որոնց սպասարկման կետի տիպը «A-Բանկոմատ» է, իսկ Սարքի տեսակ դաշտում լրացված են հետևյալ դաշտրեից որևէ մեկը`
•04CIN - Կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարք,
•05COUT - Կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարք,
•06CINOUT - Կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարք,
•07FXCOUT - Կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարք,
•08FXCIN - Կանխիկ միջոցների մուտքագրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարք,
•09FULL - Բազմաֆունկցիոնալ սարք, որը իրականացնում է կանխիկ միջոցների մուտքագրման, տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ,
•10FX - Միայն արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարք։
500404 «Merchant» տիպի սպասարկման կետերը հաշվետվության մեջ չեն ներառվի։
Չեն ներառվի նաև այն սպասարկման կետերը, որոնց «Այլ» էջում դրված է «Ցույց չտալ 30 հաշվ.-ում» նշիչը։
Երևան քաղաք կամ մարզ
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Հասցե» էջի «Բնակավայր» դաշտի։
Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Հասցե» էջի «Բնակավայր» դաշտի
Տեղադրման վայրի դասակարգում
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Հասցե» էջի «Տեղադրման վայր» դաշտի
Տեղակայում
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Հասցե» էջի «Տեղակայում» դաշտի
Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Այլ» էջի «Սարքի արտադրող, մակնիշ» դաշտի
Ինքնասպասարկման սարքի տեսակ
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Ընդհանուր» էջի «Սարքի տեսակ» դաշտի
Վճարային քարտի սպասարկում
Միշտ լրացվում է «Այո»
Վերաշրջանառության մոդուլի առկայություն
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Այլ» էջի «Առկա է վերաշրջանառության մոդուլ» դաշտի
Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ/ ծառայություն
սյունը չի լրացվի
Շահագործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/տարի)
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Այլ» էջի «Բացման ամսաթիվ» դաշտի
Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդ
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Ընդհանուր» էջի «Սպասարկման կետի N» դաշտի
Էջ 2. Շահագործման հանձնված ՊՈՍ տերմինալներ
Երկրորդ էջում ցույց են տրվում այն սպասարկման կետերը , որոնք գործում են հաշվետվության վերջի ամսաթվի դրությամբ և որոնց սպասարկման կետի տիպը «Առևտրի կամ սպասարկման ձեռնարկություն» է, կամ «Կանխիկացման կետ», իսկ Սարքի տեսակ դաշտում լրացված են հետևյալ դաշտեից որևէ մեկը․
01PNC - Միայն կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալ,
01PC - Միայն անկանխիկի գործառույթով ՊՈՍ (POS) տերմինալ,
01PNCC - Անկանխիկի գործառույթով և կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալ,
02VP - Վիրտուալ ՊՈՍ (VPOS) սարք,
03MP - Մոբայլ ՊՈՍ (MPOS) սարք։
500404 «Merchant» տիպի սպասարկման կետերը հաշվետվության մեջ չեն ներառվի։
Չեն ներառվի նաև այն սպասարկման կետերը, որոնց վրա դրված է «Ցույց չտալ 30 հաշվ.-ում»։
Սպասարկման կետերը ցույց են տրվում խմբավորված ըստ՝ «ՊՈՍ տերմինալի շահագործման/ գտնվելու վայր», «ՊՈՍ տերմինալի տեսակ», «ՊՈՍ տերմինալի օգտագործման ձև», «ՊՈՍ տերմինալը շահագործող ԱՍԿ-ի դասակարգում» դաշտերի։
«ՊՈՍ տերմինալների քանակ», «Կատարված գործառնությունների քանակ (ՀՀ տարածքում)», «Կատարված գործառնությունների գումար (ՀՀ տարածքում)» դաշտերը արտացոլում են տվյալ խմբի ընդհանուր տվյալները։
Երևան քաղաք կամ մարզ
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Հասցե» էջի «Բնակավայր» դաշտի
Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Հասցե» էջի «Բնակավայր» դաշտի
Տեղադրման վայրի դասակարգում
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Հասցե» էջի «Տեղադրման վայր» դաշտի
ՊՈՍ տերմինալի տեսակ
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Ընդհանուր» էջի «Սարքի տեսակ» դաշտի
ՊՈՍ տերմինալի օգտագործման ձև
լրացվում է ըստ «Սպասարկման կետ» փաստաթղթի «Ընդհանուր» էջի «Այլ բանկի/կազմ.համատեղ» դաշտի
ՊՈՍ տերմինալը շահագործող ԱՍԿ-ի դասակարգում
լրացվում է ըստ «30,31-րդ հաշվետվությունների կարգավորման»՝ ելնելով «Սպասարկման կետ» փաստաթղթի «MCC» դաշտի արժեքից։ Աղյուսակում չընդգրկված MCC կոդերը դասակարգվում են որպես «Այլ ծառայություններ»։
ՊՈՍ տերմինալների քանակ
լրացվում է տվյալ տողի պայմաններին բավարարող սպասարկման կետերի քանակը։
Կատարված գործառնությունների քանակ (ՀՀ տարածքում)
լրացվում է տվյալ տողի պայմաններին բավարարող սպասարկման կետերով կատարված գործառնությունների քանակը:
Կատարված գործառնությունների գումար (ՀՀ տարածքում)
լրացվում է տվյալ տողի պայմաններին բավարարող սպասարկման կետերով կատարված գործառնությունների գումարը՝ ամսվա վերջին օրվա դրությամբ ԿԲ արժույթ/ՀՀ դրամ փոխարժեքով արտահայտված:
Կատարված գործառնությունների քանակ և գումար սյուների լրացումը կատարվում է պրոցեսինգային համակարգից ստացված գործարքներից («Ստացված գործողություններ» հաշվետվություն): Հաշվետվությունում ներառվում են այն գործարքները, որոնք տեղի են ունեցել տրված ժամանակահատվածում և որոնք հետգանձումներ չեն և կատարված են բանկի սպասարկման կետերով։
Enter topic text here.