Մոբայլ հավելված

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Մոբայլ հավելված

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Հաշվապահ մոբայլ հավելվածը նախատեսված է ՀԾ-Հաշվապահ համակարգի ամպային տարբերակն օգտագործողների համար: Այն հնարավորություն է տալիս օնլայն միանալ ամպային տվյալների պահոցներին և դիտել տվյալներ: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ: 

Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: Ստորև տեղադրված են համապատասխան QR կոդեր, որոնք սկանավորելով կարելի է բեռնել հավելվածը:

 

MobileApplicationAndQR

Հավելվածի գլխավոր էջում առանձնացված է 4 հիմնական բաժին.

Հաշվապահություն բաժնում կարելի է հետևել հաշիվների մնացորդներին և կանչել հաշվի գործառնությունների մատյանը:

Գործընկերներ բաժնում հնարավորություն է տրված հետևել գործընկերների մնացորդներին և շարժին: Կարելի է դիտել գործընկերոջ կոնտակտային տվյալները և անմիջապես հավելվածից կիրառել զանգելու, հաղորդագրություն կամ էլ. նամակ ուղարկելու հրամաններ:

Նյութական արժեքներ բաժնում կարելի է դիտել դրանց քանակային մնացորդը` ըստ պահեստների և գործող գներով: Հնարավոր է նաև վերլուծել շարժը:

Աշխատակիցներ բաժնից բացվում է տեղեկատուն, ցուցադրվում են աշխատակցի անձնական տվյալները, կարելի է նաև կանչել հաշվարկային թերթիկ:
Ցուցանիշներ բաժինը նախատեսված է վերլուծական դիագրամների համար, որոնք օգտակար են կազմակերպության վիճակն ու դինամիկան գնահատելու համար:

 
MobileApplication5  կոճակով բացվում է կազմակերպության տվյալները, օգնությունը և այլ կարգավորումները: 

MobileApplication6