ՀԾ-Հաշվապաh համակարգը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

ՀԾ-Հաշվապաh համակարգը

Return to chapter overviewNext page

Հաշվապահության ավտոմատացման համակարգ միջին և փոքր կազմակերպությունների համար

BoxShot_mid

ՀԾ-Հաշվապահ համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է միջին և փոքր կազմակերպությունների համար: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար: Համակարգի ներդրումն ու շահագործումը հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:

Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր

Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:

Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:

Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:

 

cloud Ամպային տարբերակ

Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում:
Ամպային տարբերակը հնարավորություն է տալիս.

կրճատել համակարգի շահագործման ծախսերը

ունենալ տվյալներին հասանելիություն 24/7 ռեժիմով

միանալ տվյալներին անվտանգ և գաղտնագրված կապուղով աշխարհի ցանկացած կետից

տվյալները պահպանել հուսալի սերվերային տարածքներում (data centre)

 

Մոբայլ հավելված

Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:
Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:

Հաշվապահության բոլոր բաժինների ամբողջական ավտոմատացում

Գլխավոր գիրք

Դեբիտոր/Կրեդիտորների հետ փոխհաշվարկներ

Առհաշիվ գումարներ

Դրամական միջոցներ

Ապրանքա-նյութական արժեքներ

Գնացուցակներ

Վաճառքների վերլուծություն

Արագամաշ առարկաներ

Հիմնական միջոցներ

Ֆինանսական հաշվետվություններ

Աշխատավարձ

Կադրային հաշվառում

Բազմարժութային հաշվառում

 

Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ

Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:

Համակցում Excel-ի հետ: Շնորհիվ նոր լրամշակման, Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս ՀԾ-Հաշվապահ 7 համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները, կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:

Ավելի քան 60 ներդրված հաշվետվություններ, այդ թվում` բոլոր կարևոր ֆինանասական և հարկային հաշվետվությունները:
 

Վերլուծական հաշվառում անալիտիկ խմբերով

Անալիտիկ խմբերը ծառայում են սինթետիկ հաշիվներով լրացուցիչ վերլուծական հաշվառում կազմակերպելու համար: Անալիտիկ խմբերի օգնությամբ կարելի է հաշվառել, օրինակ, եկամուտները և ծախսերը` ըստ պրոյեկտների, հոդվածների կամ բիզնեսի ուղղությունների (սեգմենտների): 

Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն

ՀԾ-Հաշվապահ համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում` անկախ նրանից դուք օգտագործում եք համակարգի ցանցային, թե` մեկ աշխատատեղի տարբերակը:

Ամպային տարբերակում հասանելի պահոցների քանակը կարգավորվում է գնացուցակով:

 

Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից

ՀԾ-Հաշվապահ համակարգն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:

Համակցում b2b.armsoft հարթակի հետ

b2b.armsoft-ը գերարդյունավետ և հարմար առցանց համագործակցության միջավայր է: Այն ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր: ՀԾ-Հաշվապահ 7 համակարգն ինտեգրված է b2b.armsoft-ի հետ, այսինքն հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես համակարգի միջից:

Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing և հաշվետվությունների էլ. համակարգերի հետ

ՀԾ-Հաշվապահ համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների e-Invoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում: Համակարգում ստացվում են նաև էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունները:

Տեղեկատուների, Փաստաթղթերի և Հաշվետվությունների ընդլայնում

ՀԾ-Հաշվապահ համակարգում հնարավոր է ծրագրավորել տեղեկատուներում և փաստաթղթերում լրացուցիչ դաշտերի ավելացում և դրանց արտացոլումը հաշվետվություններում:
 
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների օգնությամբ

ՀԾ-Հաշվապահ-ը տվյալների փոխանակման առումով բաց համակարգ է: Այն կարելի է համակցել այլ բիզնես համակարգերի` օրինակ առևտրական կամ արտադրական լուծումների հետ:

Արտահանում և ներմուծում

Համակարգում առկա ներմուծման և արտահանման միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.

Բոլոր տվյալների արտահանում MS Word, MS Excel և որոշ սահմանափակումներով Open Office միջավայրեր:

Տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի արագ ներմուծում համակարգ MS Excel-ի միջավայրից:

Բոլոր տվյալների արտահանում և ներմուծում XML ֆորմատի ֆայլերի միջոցով:

Էլ.փոստով հաշվարկային թերթիկների արտահանում և ուղարկում աշխատակիցներին:

 

Համակարգի համակողմանի սպասարկում

Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար

դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում

հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից

հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ

թեմատիկ սեմինարներ, նոր տարբերակների ներկայացումներ

 

Մշտապես թարմացվող համակարգ

Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Հաշվապահ համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում տեղ են գտնում ոչ միայն օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցումներ (հաշվետվությունների նոր ձևեր, հարկերի հաշվարկման նոր կարգ և այլն), այլ նաև տարաբնույթ բարելավումներ, ավելանում են նոր հնարավորություններ` հաշվապահի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում: Կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունները: 
 

Ուսումնական հոլովակներ

YouTube

ՀԾ-Հաշվապահ համակարգի նոր հնարավորությունները ներկայացված են ուսումնական հոլովակներում:

Հոլովակների օնլայն տեսադարանը կարող եք դիտել YouTube-ում. Դիտել