Գների ձևավորում

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Գործողություններ >

Գների ձևավորում

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում նախատեսված է ապրանքների կամ ապրանքների ընտրված խմբի համար նոր գների ձևավորման կամ գործող գների փոփոխման հնարավորությունը: Գների ձևավորում հրամանի միջոցով  Էկրանին կհայտնվի դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ տեսքը.

 

PricesCalculationDialog

 

Դաշտ

Նշանակություն

Խումբ

Նշվում է ապրանքների խումբը, որի համար կձևավորվի նոր գներ:

Կոդ

Նշվում է ապրանքը, որի համար կձևավորվի նոր գին:

Գործողություն

Ցուցակ տիպի դաշտ է: Ընտրվում է գործողության կոդը: Նշված տողերի համար կարելի է մուտքագրել նոր գներ կամ ձևավորել գները բանաձևի միջոցով:

Գնի տեսակ

Պատուհանի այս տողում տեղադրված են հինգ ցուցակ տիպի դաշտեր: Առաջին դաշտը ընդունում է արժեքներ Գնի տեսակներ տեղեկատուից: Այս դաշտում լրացվում է այն տեսակը, որի համար պետք է ձևավորել նոր արժեքներ: Վերջին չորս դաշտերը կարելի է խմբագրել միայն Ձևավորել գները բանաձևի միջոցով գործողության ժամանակ: Այս գործողությունը թույլ է տալիս ձևավորել նոր գինը` հիմնվելով արդեն գործող գների կամ ապրանքների ինքնարժեքների վրա: Օրինակ`վաճառքի գինը կարելի է հայտարարել հավասար ինքնարժեք գումարած 20% հավելագին: Դրա համար = նշանից հետո պետք է լրացնել որպես հիմք ընդունված գնի տեսակը, հետո` + նշանը, նախավերջին դաշտում լրացնել 20.000 և վերջին դաշտում` %: Նոր գինը կարելի է հաշվարկել նաև նախավերջին դաշտում նշելով գումար, իսկ վերջին դաշտում միավոր արժեքը:

Գնի կլորացման աստիճան

Ցուցակ տիպի դաշտ է: Լրացվում է աստիճանը, որի չափով նոր գինը հաշվարկի վերջում պետք է կլորացվի: Դաշտի դատարկ լինելու դեպքում կլորացում չի կատարվում:

Կլորացնել միշտ դեպի վերև

Նշված լինելու դեպքում նոր գինը հաշվարկի վերջում կլորանում է դեպի վերև:

 

Կատարել կոճակը սեղմելուց հետո էկրանին կհայտնվի աղյուսակ պարունակող պատուհան, որն ունի հետևյալ սյուները.

 

PricesCalculationList

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Այս սյունում երևում են ընտրված ապրանքների կոդերը:

Անվանում

Երևում են ընտրված ապրանքների անվանումները:

Չ/Մ

Երևում են ընտրված ապրանքների չափման միավորները:

Ձևավորվող գնի գործող արժեք

Երևում են ընտրված ապրանքների ձևավորվող գների գործող արժեքները:

Ձևավորվող գնի նոր արժեք

Երևում են ընտրված ապրանքների ձևավորվող գների նոր արժեքները: Օգտագործողը անմիջապես այդ վանդակներում կարող է մուտքագրել նոր գները կամ խմբագրել նոր հաշվարկվածը:

 

Այդ գործընթացը կարելի է կատարել նաև Ապրանքներ տեղեկատուից նշված տողերի համար: Ցուցակի ձևավորման համար անհրաժեշտ է նշել անհրաժեշտ ապրանքների տողերը: Ցուցակը ձևավորելուց հետո պետք է կոնտեքստային ցանկից ընտրել Գների ձևավորում հրամանը: