ՀԾ-Վաճառատեղ համակարգի տեղադրման քայլերը.
1.ՀԾ-Վաճառատեղ համակարգի CD-ն տեղադրել համակարգչի սկավառակակրի մեջ:
2.Սպասել, մինչև Էկրանին հայտնվի Armenian Software պատուհանը.
|
---|
Եթե առանց Ձեր միջամտման չհայտնվի Armenian Software պատուհանը, ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը. •Բացել My Computer պատուհանը: •Բացել Armenian Software (E:) անունով սկավառակի պարունակությունը, որտեղ E տառանիշը դա Ձեր համակարգչում սկավառակակրի անվանումն է: •Աշխատեցնել ArmSoft.exe անունով ծրագիրը: |
3.Սեղմել ՀԾ-Վաճառատեղ համակարգի տեղադրում կետը:
4.Հայտնված AS-MarketPlace 7 Setup պատուհանում սեղմեք Install կոճակը.
5.Program path-ում նշվում է ծրագրի ֆայլերի գրադարանի ճանապարհը, իսկ Database path-ում` տվյալների պահոցների գրադարանի ճանապարհը: Ճանապարհը կարելի է փոխել սեղմելով Browse կոճակը, ապա ընտրելով անհրաժեշտ գրադարանը: Այնուհետ սեղմեք Next կոճակը.
6.Կսկսվի համակարգը տեղադրման գործընթացը: Անհրաժեշտ է սպասել.
7.Նախ կտեղադրվի SQL Server -ը: Տեղադրումը կարող է տևել 5-10 րոպե, որի ընթացքում հաջորդաբար կհայտնվեն և կանհետանան մի քանի պատուհաններ:
8. Համակարգի բոլոր կոմպոնենտների տեղադրումից հետո կհայտնվի Finish կոճակը:
Սեղմեք Finish կոճակը.
9.ՀԾ-Վաճառատեղ համակարգն աշխատեցնելու համար կարող եք սեղմել Windows-ի աշխատասեղանի (desktop) վրա առաջացած AS-MarketPlace պիտակը կամ առաջնորդվել Start | Programs |AS-MarketPlace ճանապարհով.