Տեղեկատվությունը համակարգ է մուտքագրվում փաստաթղթերի միջոցով: Փաստաթղթերն արտացոլվում են տարբեր մատյաններում և հաշվետվություններում:
Ստորև նկարագրված են փաստաթղթի ընդհանուր բաժինները.
Արագ հասանելիության վահանակ: Պատուհանի վերևի մասում երևում են հաճախ օգտագործվող գործողությունները`
•Հիշել (CTRL+S)
•Հիշել և փակել (CTRL+ENTER)
•Հիշել և նոր (CTRL+K)
•Դիտել
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել
, Հիշել և նոր
կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:
Այս վահանակը կարելի է ցուցադրել Ժապավենի վերևում կամ ներքևում` Բերել արագ հասանելիության վահանակը ներքևում/վերևում հրամանի միջոցով:
Ժապավեն: Ժապավենը, ինչպես գլխավոր պատուհանը, պարունակում է կոճակներ և էջեր, որոնք ակտիվ են կախված նրանից, թե օգտագործողը փաստաթղթում որտեղ է գտնվում և ինչ գործողություն է կատարում:
Գլխավոր մաս: Այս հատվածում տեղադրված դաշտերը երևում են անկախ ընտրված էջից: Բոլոր փաստաթղթերում այս մասում են Ամսաթիվ, Փաստաթղթի համար դաշտերը: Նոր փաստաթղթին համակարգն ավտոմատ վերագրում է համար, որը մեկով ավելի է նախորդ գրանցված փաստաթղթի համարից: Որպես փաստաթղթի ամսաթիվ առաջարկվում է Ժապավենում տեղադրված Ընթացիկ ամսաթիվ դաշտի արժեքը:
Էջեր: Փաստաթղթի պատուհանը կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի էջերից: Տեղեկատվությունն ըստ բովանդակության լրացվում է առանձնացված էջերում: Տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան էջը: