Եկամտային հարկի հաշվարկ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Հաշվետվություններ >

Եկամտային հարկի հաշվարկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Եկամտային հարկի հաշվարկը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններից կամ Աշխատակիցների ցուցակ մատյանից բացվող կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգը: Այս հաշվետվությունը հարկային գործակալների (գործատուների) կողմից հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացվող եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկի ձևն է (ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 07.06.2012 թվականի N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման եվ վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1):

Եկամտային հարկի հաշվարկի դիալոգ պատուհանն ունի Ժամանակահատված, Ստորաբաժանում, Աշխատակից, Չափման միավոր և Կլորացման աստիճան դաշտերը:

Աշխատակիցների ցուցակ մատյանից վերը նշված ձևը հնարավոր է կազմել նաև նշված աշխատակիցների համար: Այս դեպքում դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:

Հաշվարկը լրացվում է MS Excel համակարգի ֆայլում, ինչպես նաև այն հնարավոր է ձևավորել ներքին էլեկտրոնային աղյուսակի միջոցով: MS Excel ֆայլում կամ ներքին էլեկտրոնային աղյուսակում լրացված տեղեկությունը հնարավոր է XML ֆորմատով արտահանել և այնուհետև Հարկային Ծառայություն հաշվետվությունների ներկայացման ինտերնետային համակարգ ներմուծել:
 

note Ուշադրություն

Եկամտային հարկի ամսական հաշվարկում լրացվում են քաղաքացիաիրավական պայմանագրով վարձատրության և անաշխատունակության նպաստների հաշվեգրված գումարները: Սակայն համաձայն լրացման կարգի ` պահանջվում է նշել փաստացի վճարված գումարները: Եթե վճարումները կատարվել են հաշվեգրման ամսից տարբեր ամսում, ապա հաշվարկի Excel ֆայլում կամ ներքին էլեկտրոնային աղյուսակում "Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը" և "Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստները" սյուներում լրացված գումարները մինչև XML ֆորմատով արտահանելը պետք է խմբագրել: