Հաշվարկային տվյալներ հաշվետվությունն ընդգրկում է մանրամասն տեղեկատվություն նշված ժամանակահատվածում հաստատված և հաշվարկված բոլոր հավելում/պահումների, եկամտային հարկի և առձեռն գումարների մասին: Հաշվետվությունը պարունակում է Գործառնություն սյուն, որը ցույց է տալիս համապատասխան տողերի հաշվապահական ձևակերպումների գրանցված կամ չգրանցված լինելը: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Նշվում է համապատասխանաբար սկզբի և վերջի ամիսն ու տարին: Պարտադիր լրացվող է: |
Հավելում/պահում |
Լրացվում է հավելում/պահումի կոդը: Լրացված լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է միայն այդ հավելում/պահումին վերաբերվող տվյալներով: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի հաշվարկային տվյալների մասին հաշվետվություն: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների հաշվարկային տվյալների մասին հաշվետվություն: |
Ընդլայնված |
Հայտանիշը նշված լինելու դեպքում հաշվետվության տողերը լրացվում են մանրամասնեցված տվյալներով: |
Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններ ցանկի համապատասխան հրահանգը: Այս դեպքում հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայի Աշխատակից դաշտը:
Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը կարելի է ստեղծել նաև Հաշվետվությունների Աշխատակիցների ցուցակ հրահանգով կամ Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգն ընտրելով: Այս վերջին երկու դեպքերում, երբ կան նշված տողեր, Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը կստեղծվի միայն նշված տողերի աշխատակիցներին վերաբերող հաշվարկային տվյալներից, իսկ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:
Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր հաշվարկային տվյալներ` վերնագրում գրված ժամանակահատվածով և դիալոգ պատուհանում ընտրված նույն պարամետրերով: