Վերջնահաշվարկ փաստաթուղթը նախատեսված է աշխատակցի չօգտագործված արձակուրդի փոխհատուցման գումարը հաշվարկելու համար: Փաստաթուղթը կարելի է լրացնել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի աշխատակցի համար:
Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Միջին աշխատավարձ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ լրացվում է արձակուրդայինի հաշվարկը կատարելու ամսաթիվը, որը պետք է ընկած լինի հաշվարկային ամսվա մեջ: |
Փաստաթղթի N |
Վերջնահաշվարկ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամիսների քանակ միջինի համար |
Այս դաշտը ցույց է տալիս միջին աշխատավարձը հաշվարկելու համար օգտագործվող` հաշվարկին նախորդող ամիսների թիվը: Արժեքն առաջարկվում է Դրույթների համապատասխան դաշտից: |
Միջին օրական գործակից |
Այս դաշտը ցույց է տալիս թե ի՞նչ թվի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) պետք է բաժանել Միջին աշխատավարձ դաշտի գումարը Միջին օրական դաշտի արժեքը ստանալու համար: Սկզբնական արժեքն առաջարկվում է Դրույթների համապատասխան դաշտից: |
Միջին աշխատավարձ |
Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ էջում գտնվող ցուցակի տվյալների հիման վրա: |
Միջին օրական |
Թվային դաշտ է: Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ դաշտի գումարը բաժանելով Միջին օրական գործակից դաշտի արժեքի վրա: Ստացվածը բազմապատկելով օրերի թվով` հաշվարկվում է Գումար դաշտի արժեքը: |
Ծախսի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի դեբետում կարտացոլվի աշխատակցի համար հաշվարկված վերջնահաշվարկի գումարը: |
Օր |
Լրացվում է փոխհատուցվող չօգտագործված արձակուրդի օրերի թիվը: |
Գումար |
Այս դաշտում համակարգը լրացնում է փոխհատուցվող գումարը: Դաշտի արժեքը հաշվարկվում է բազմապատկելով Օր և Միջին օրական դաշտերի արժեքները: |
Միջին աշխատավարձ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են միջին աշխատավարձի հաշվարկի համար պահանջվող հաշվառման ենթակա ամիսների տվյալները: Ցուցակն ունի հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Տարի/Ամիս |
Հաշվառման ենթակա ամիսը և տարին: |
Գումար |
Այս սյան արժեքները հաշվարկվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված այն բոլոր հավելում/պահումներից, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 1 - Մասնակցում է: Եթե հաշվառվող ամսվա մեջ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող, ապա այդ վանդակի արժեքը լրացվում է 0: |
Հաշվի առնել |
Համակարգի կողմից առաջարկվում է հաշվի չառնել համապատասխան ամիսը միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե այդ ամսվա մեջ ոչ մի հաշվարկային տվյալ չկա կամ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող: |
1/12 Մասով |
Այս սյունում երևում են տվյալ ամսում հաստատված այն հավելումների ու պահումների գումարները, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 2 - Մասնակցում է 1/12 մասով: |
Մեկնաբանություն |
Այս սյան մեջ համակարգը լրացնում է մեկնաբանություն հաշվառվող ամսվա վերաբերյալ: Ոչ լրիվ ամիս արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը տվյալ ամսվա մեջ ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակուրդային կամ Հարգելի չվճարվող բացակայություն տող: Անհարգելի բացակայություն արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ունի Անհարգելի չվճար. բացակայություն տող և չունի առաջին դեպքում թվարկված տողերից որևէ մեկը: Տվյալներ չկա արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ոչ մի հաշվարկային տվյալ չունի: |
Բանաձև բաժնում պատկերվում են միջին ամսական և միջին օրական աշխատավարձերը և դրանց հաշվարկները: Այս դաշտերի արժեքները լրացվում են Ընդհանուր էջի համապատասխանաբար Միջին աշխատավարձ և Միջին օրական դաշտերում: