Նպաստների հաշվարկ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Նպաստների հաշվարկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Նպաստների հաշվարկ փաստաթուղթը նախատեսված է հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկելու համար: Այս գործողության ընթացքում հաշվարկվում են օրենսդրությամբ նախատեսված հարկերը և վճարման ենթակա գումարները: Հաշվարկային ամսվա ընթացքում կարելի է կատարել մի քանի նպաստի հաշվարկ: Փաստաթուղթը կարելի է լրացնել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի աշխատակցի համար:

 

note Ուշադրություն

Եկամտային հարկի ամսական հաշվարկում լրացվում են անաշխատունակության նպաստների հաշվեգրված գումարները: Սակայն համաձայն լրացման կարգի` պահանջվում է նշել փաստացի վճարված գումարները: Եթե վճարումները կատարվել են հաշվեգրման ամսից տարբեր ամսում, ապա հաշվարկի Excel ֆայլում "Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստները" սյուներում լրացված գումարները մինչև XML ֆորմատով արտահանելը պետք է խմբագրել:

 

Հիվանդության նպաստ

Պրոթեզավորման նպաստ

Առողջարանային բուժման նպաստ

Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

Հղիության և ծննդաբերության նպաստ