ՀՄ-ի խմբային ձեռքբերում

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Գործողություն >

ՀՄ-ի խմբային ձեռքբերում

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀՄ-ի խմբային ձեռքբերում գործողությունը նախատեսված է կազմակերպության կողմից ձեռք բերված մեկ կամ ավելի նույնանման ՀՄ-ները միաժամանակ, արագ մուտքագրելու համար: Այս հրամանով ցուցադրվում է պատուհան, որի միջոցով գրանցվում են ՀՄ-ի ձեռքբերում կամ ՀՄ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթեր: Գործողության պատուհանը կազմված է 4 էջից` Ընդհանուր, Հաշվառումներ, Հաշիվներ, Լրացուցիչ:

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Գույք. համարների միջակայք

Պարտադիր լրացվող դաշտերի զույգ է: Միջակայքի երկրորդ դաշտը խմբագրման ենթակա չէ և հաշվարկվում է ավտոմատ` ելնելով միջակայքի սկզբի և ՀՄ-ների քանակ դաշտի արժեքներից: Համակարգը դրույթներից ավտոմատ առաջարկում է միջակայքի սկիզբը:

ՀՄ-ների քանակ

Մուտքագրվող նույնանման ՀՄ-ների քանակը:

Անվանում

Մուտքագրվող նույնանման ՀՄ-ների անվանումը:

Լրիվ անվանում

ՀՄ-ների լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերի տպվող ձևերում:

Մուտքի ամսաթիվ

ՀՄ-ների մուտքագրման ամսաթիվը: Պարտադիր լրացվող է: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Կարելի է մուտքագրել նաև մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի (հարկային հաշվի) ամսաթիվը:

Շահագործման ամսաթիվ

Դաշտը պարտադիր չէ լրացման համար: Լրացնելու դեպքում կստեղծվեն ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում տեսակի փաստաթղթեր, հակառակ դեպքում` ՀՄ-ի ձեռքբերում:

ՀՄ տեսակ

ՀՄ-ի տեսակը: Պարտադիր լրացվող է: Կախված ՀՄ տեսակից, լրացվում են նաև ֆինանսական և հարկային հաշվառումների օգտակար ծառայության ժամկետները:

ՀՄ խումբ շահութահարկի օրենքով

ՀՄ-ի խումբն է ըստ շահութահարկի օրենքի:

Գտնվելու վայր

Այն կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղ մուտքագրվում են ՀՄ-ները:

Նյութ. պատասխ. անձ

ՀՄ-ների նյութական պատասխանատու անձ հանդիսացող աշխատակիցը:

Գեներացնել գործառնությունները

Դրոշակը նշված լինելու դեպքում ստեղծվող ՀՄ-ի ձեռքբերում կամ ՀՄ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերի Գործառնություններ էջում կտրվեն նաև հաշվապահական ձևակերպումները:

 
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

FAGroupPurchase1

 

Դաշտ

Նշանակություն

Գույքային քարտ

ՀՄ-ների գույքային քարտի համարը:

Փաստաթղթի N

Շահագործման հանձնման-ընդունման ակտ փաստաթղթի համարը: Կարելի է մուտքագրել նաև մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի (հարկային հաշվի) համարը: Այս դաշտի արժեքը օգտագործվում է Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվության լրացման ժամանակ:

Մատակարար

Լրացվում է ՀՄ-ների մատակարարը:

Մատակարարի հաշիվ

Այս դաշտում լրացվում է մատակարարի հաշիվը: Մատակարար դաշտը լրացված լինելու դեպքում լրացված հաշիվը պետք է լինի այնպիսին, որի համար հաշվառումն ըստ գործընկերների թույլատրված է:

Դուրս գրման եղանակ

Լրացվում է մատակարարի կողմից հարկային հաշվի դուրս գրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային:

Ձեռքբերման փաստաթղթի N

Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի համարը:

Ձեռքբերման փաստաթղթի ա/թ.

Լրացվում է ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվը:

ԱԱՀ-ի հաշվարկի ձև

Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1 - ԱԱՀ-ով, 2 - Առանց ԱԱՀ կամ 3 - Զրոյական ԱԱՀ: ԱԱՀ-ով արժեքի դեպքում գործառնություններում առաջարկվում է գրանցել նաև ԱԱՀ-ի գործառնությունը, որը լրացնելիս համակարգը դեբետ հաշվի արժեքը վերցնում է դրույթներից:

Հաշվառումներ էջի տեսքը հետևյալն է.

FAGroupPurchase2

Հաշվառումներ

Ֆինանսական

Հարկային

Օգտակար ծառայության ժամկետ(ամիս)

ՀՄ-ների ֆինանսական հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով:

ՀՄ-ների ֆինանսական հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով:

Սկզբնական արժեք

ՀՄ-ների ֆինանսական հաշվառման սկզբնական արժեքը:

ՀՄ-ների հարկային հաշվառման սկզբնական արժեքը:

Հաշվարկված մաշվածք

ՀՄ-ների ֆինանսական հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը:

ՀՄ-ների հարկային հաշվառման հաշվարկված մաշվածքը մինչ փաստաթղթի գրանցումը:

Մնացորդային արժեք

ՀՄ-ների ֆինանսական հաշվառման մնացորդային արժեքը:

ՀՄ-ների հարկային հաշվառման մնացորդային արժեք դաշտը: Գործող հարկային օրենսդրությամբ մնացորդային (լուծարային) արժեք չի նախատեսվում:

Մաշվող է

Դրոշակը նշված լինելու դեպքում շահագործման չհանձնված ՀՄ-ի համար կհաշվարկվի մաշվածություն:

Դրոշակը նշված լինելու դեպքում շահագործման չհանձնված ՀՄ-ի համար կհաշվարկվի մաշվածություն: Գործող հարկային օրենսդրությամբ մաշվածություն հաշվարկվում է միայն շահագործվող ՀՄ-ների համար:

Հաշիվներ էջում նշվում են ՀՄ-ների սկզբնական արժեքի, մաշվածության և ծախսի հաշիվները: Այդ էջի տեսքը հետևյալն է.

FAGroupPurchase3

Լրացուցիչ էջում նշվում են ՀՄ-ների թողարկման տարեթիվը, գործարանային համարը, տեխնիկական անձնագրի համարը, մակնիշը, համառոտ բնութագիրն ու արտադրողը: Այդ էջի տեսքը հետևյալն է.

FAGroupPurchase4

Գործողության հաստատումը կատարվում է Հիշել և փակել save_close16 կոճակով, որի արդյունքում գրանցվում են համապատասխան քանակի ՀՄ-ի ձեռքբերում կամ ՀՄ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթեր: