Գործընկերների մնացորդների փակում գործողությունը կատարելու համար բերվում է դիալոգ պատուհան, որն ունի Թղթակցող հաշիվ դաշտը:
Ընթացիկ տողի գործընկերոջ կամ նշված գործընկերների մնացորդներն ըստ նշված հաշիվների կտեղափոխվեն այդ թղթակցող հաշվի վրա:
Գործողության արդյունքում ստեղծվում է Հիշարար օրդեր փաստաթուղթ, որի գործառնությունների դեբետ դաշտում լրացվում է թղթակցող հաշիվը, իսկ կրեդիտում` հաշիվը և գործընկերոջ կոդը, ըստ որի կա դեբետային մնացորդ, կամ հակառակը` կրեդիտ դաշտում լրացվում է թղթակցող հաշիվը, իսկ դեբետում` հաշիվը և գործընկերոջ կոդը, ըստ որի կա կրեդիտային մնացորդ: Մեկնաբանություն դաշտերում լրացվում է Գործընկերների մնացորդների փակում նախադասությունը: