Ներմուծել տվյալներ ՀԾ-Առևտուր 6-ից գործողությունը նախատեսված է ՀԾ-Առևտուր 6 համակարգից արտահանված տեղեկատուների և փաստաթղթերի տվյալները XML ֆորմատով համակարգ ներմուծելու համար:
Հնարավոր է ներմուծել Նյութական արժեքներ և Գործընկերներ տեղեկատուները և հետևյալ փաստաթղթերը.
•Հաշիվ-Ապրանքագիր
•Վաճառք (Մանրածախ)
•Վաճառք (Կտրոն)
•Պահեստի մուտքի օրդեր
•Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ)
•Պահեստի ելքի օրդեր
•Ապրանքների տեղաշարժ
•Դրամարկղի մուտքի օրդեր
•Դրամարկղի ելքի օրդեր
Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը ներմուծելիս ստեղծվում են Վաճառք (Մանրածախ) և Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթերը:
Պահեստի մոտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը ներմուծելիս կարելի է ներմուծել նաև այդ փաստաթղթերի հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերը: