Նյութական արժեքներ

Ուղղորդիչ:  Պահեստ > Տեղեկատուներ >

Նյութական արժեքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Նյութական արժեքներ տեղեկատուում նկարագրվում են նյութերը, ապրանքները, արտադրանքը, արագամաշ առարկաները և այլ պաշարներ։ 

 

Materials

 

Տեղեկատուն ունի հետևալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Նյութական արժեքի կոդն է: Նոր ավելացվող նյութական արժեքի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված նյութական արժեքի կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Նյութական արժեքի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Լրիվ անվանում

Նյութական արժեքի լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս:

Չափման միավոր

Նյութական արժեքի չափման միավորի կոդն է: Պարտադիր լրացվող դաշտ է:

Խումբ

Նշվում է նյութական արժեքի խումբը:

ԱՏԳԱԱ դասակարգիչ

Նշվում է նյութական արժեքի դասակարգման կոդը ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային Անվանացանկում (ԱՏԳ ԱԱ):

Հաշիվ

Իրենից ներկայացնում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը:

Մեծածախ գին դրամով

Նշվում է նյութական արժեքի մեծածախ վաճառքի գինը: Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով մեծածախ գին մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ:

Մանրածախ գին դրամով

Իրենից ներկայացնում է նյութական արժեքի մանրածախ վաճառքի գինը: Այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով մանրածախ գին մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ:

Արտարժույթ

Նշվում է արտարժույթի կոդը:

Մեծածախ գին արտարժույթային

Նշվում է նյութական արժեքի մեծածախ վաճառքի գինը վերը նշված արտարժույթով։ Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում այդ արտարժույթով վաճառք իրականացնելիս և Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: Մի քանի արտարժութային գներ կարելի է ավելացնել Նյութական արժեքների գնացուցակից:

Նվազագույն քանակ (min)

Նշվում է նյութական արժեքի մնացորդի քանակային մեծությունը, որի առկայությունն անհրաժեշտ է կազմակերպությունում։ Նշված ցուցանիշը թույլ է տալիս Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմել միայն այն ապրանքների համար, որոնց մնացորդները փոքր են նշված մեծությունից։ Դրա համար անհրաժեշտ է հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում ընտրել Ցույց տալ նվազագույնից փոքր քանակները արժեքը։

Առավելագույն քանակ (max)

Նշվում է նյութական արժեքի մնացորդի առավելագույն (max) քանակային մեծությունը պատվերի ձևավորման համար:

ՀԾԲ գործակից

Հավելյալ ծախսերի բաշխման գործակիցը: Օգտագործվում է Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում բաշխման հիմքը 3` քանակի և գործակցի արտադրյալը կիրառելիս:

Բնապահպանական վճարի %

Այս դաշտում նշված տոկոսը կիրառվում է Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում նյութական արժեքի բնապահպանական վճարի գումարը հաշվարկելու համար` հիմնվելով վաճառքի գումարի վրա:

Բնութագիր

Իրենից ներկայացնում է նյութական արժեքի բնութագիրը:

Հաշվառման մեթոդ

Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է նյութական արժեքի հաշվառման մեթոդը` ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք), ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք), Անփոփոխ ՖԻՖՈ (առաջինը մուտք՝ առաջինը ելք), Անփոփոխ ԼԻՖՈ (վերջինը մուտք՝ առաջինը ելք), Միջին կշռված գնով:

Գծիկավոր կոդ

Նշվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը: Այն կարելի է լրացնել օգտագործելով գծիկավոր կոդ կարդացող սկաներ: Օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում:

ԱԱՀ

Այս դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում ապրանքի նոր տող մուտքագրելիս հաշվառվում է ԱԱՀ:

Նկար

Կցվում է նյութական արժեքի նկարը:

 

Որոշ նյութական արժեքներ կարող են հանդիսանալ կոմպլեկտ` այսինքն բաղկացած լինել մի քանի այլ նյութական արժեքներից և ծառայություններից: Նկարագրելու համար, թե ինչ նյութական արժեքներից և ծառայություններից է բաղկացած տվյալ կոմպլեկտը, պետք է ՆԱ տեղեկատուի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից ընտրել Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանը: Այնուհետև Կոմպլեկտի բաղադրամասեր պատուհանում Ավելացնել հրամանի օգնությամբ լրացնել բաղադրամասերի ցուցակը: Կոմպլեկտներ ձևավորելու համար կարելի է նաև օգտագործել Կոմպլեկտներ և Կոմպլեկտների բաղադրամասեր տեղեկատուները: Այս ցուցակն օգտագործվում է Նյութական արժեքների կոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցելիս:

Նյութական արժեքին վերաբերող հաշվետվությունները կարելի է կանչել կոնտեքստային ցանկի Հաշվետվություններ հրամանի միջոցով, կամ խմբագրման պատուհանի ժապավենի Այլ ներդիրից:

Նյութական արժեքի կոդը փոփոխելու համար կարելի է կանչել կոնտեքստային ցանկի Խմբագրել կոդը հրամանը։ Մատակարարներ հրամանով բացվում է տվյալ նյութական արժեքը մատակարարող մատակարարների ապրանքացանկերը։ Կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով կարելի է ապրանքացանկը արտահանել b2b.armsoft հարթակ։ Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված նյութական արժեքները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ամբողջ Նյութական արժեքներ տեղեկատուն համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Խմբային խմբագրում հրամանի միջոցով կարելի է նշված տողերի համար խմբագրել որոշ դաշտեր:

 

note Նշում

Նյութական արժեքները կարելի է ներմուծել MS Excel-ի MaterialsImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import ):