Ծառայություններ տեղեկատուն oգտագործվում է Ստացված ծառայություններ և Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթերում ստացված և մատուցված ծառայությունների գրանցման համար:
Ծառայություններ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է ծառայության կոդը: Որպես նոր ավելացվող ծառայության կոդ համակարգն ավտոմատ առաջարկում է վերջին ավելացված ծառայության կոդի հաջորդը: |
Անվանում |
Ծառայության անվանումն է: Պարտադիր լրացվող դաշտ է, |
Լրիվ անվանում |
Ծառայության լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս: |
Չափման միավոր |
Ծառայության չափման միավորն է: |
ԱԴԳՏ դասակարգիչ |
Նշվում է ծառայության դասակարգման կոդը ըստ գործունեության տեսակի: |
Հաշիվ |
Ծառայության հաշվառման հաշիվն է, կարելի է ընտրել կից բացվող հաշվային պլանից: |
Մեծածախ գին դրամով |
Ծառայության մեծածախ վաճառքի գինն է: Այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: |
Մանրածախ գին դրամով |
Ծառայության մանրածախ վաճառքի գինն է: Այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվերով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: |
Արտարժույթ |
Նշվում է արտարժույթի կոդը: |
Մեծածախ գին արտարժույթային |
Նշվում է ծառայությունների մեծածախ վաճառքի գինը վերը նշված արտարժույթով։ Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում այդ արտարժույթով վաճառք իրականացնելիս և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: Մի քանի արտարժույթային գներ կարելի է ավելացնել Ծառայությունների գնացուցակ տեղեկատուից: |
ԱԱՀ |
Այս դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում ապրանքի նոր տող մուտքագրելիս հաշվառվում է ԱԱՀ: |
Ծառայություններ տեղեկատուն կարող է օգտագործվել նաև որպես Կոմպլեկտի բաղադրամաս:
Ծառայության կոդը փոփոխելու համար կարելի է կանչել կոնտեքստային ցանկի Խմբագրել կոդը հրամանը։ Մատակարարներ հրամանով բացվում է տվյալ ծառայությունը մատուցող մատակարարների ծառայությունների ցանկը։ Կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով կարելի է ծառայությունների ցանկը արտահանել b2b.armsoft հարթակ։ Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված ծառայությունները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ամբողջ Ծառայություններ տեղեկատուն համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Խմբային խմբագրում հրամանի միջոցով կարելի է նշված տողերի համար խմբագրել որոշ դաշտեր:
Նշում |
---|
Ծառայությունները կարելի է ներմուծել MS Excel-ի ServicesImport.xls ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import ): |