Նյութական արժեքների կոմպլեկտների բաղադրամասեր տեղեկատուն արտացոլում է ստեղծված կոմպլեկտների բոլոր բաղադրամասերը:
Կոմպլեկտների բաղադրամասեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր են լրացման համար.
Դաշտ |
Նշանակություն |
Կոմպլեկտ |
Նշվում է Կոմպլեկտի կոդը: |
Տեսակ |
Կոմպլեկտի բաղադրամասի տեսակի կոդն է: Կարող է նշվել 1 - Նյութական արժեք կամ 2 - Ծառայություն: |
Կոդ |
Կոմպլեկտի բաղադրամաս հանդիսացող նյութական արժեքի կամ ծառայության կոդն է: |
Քանակ |
Կոմպլեկտում օգտագործվող տվյալ բաղադրամասի քանակն է: |
Կոմպլեկտի քանակ |
Նշվում է կոմպլեկտի քանակը: |
Գնի մաս |
Բաղադրամաս հանդիսացող նյութական արժեքի մեկ միավորի գնային գործակիցը։ Այս գործակիցն օգտագործվում է ապակոմպլեկտավորում գործողության ժամանակ։ Դաշտը լրացվում է այն դեպքում, երբ Տեսակ դաշտում նշված է 1 - Նյութական արժեք: |