Նյութական արժեքներ տեղեկատուում նկարագրվում են նյութերը, ապրանքները, արտադրանքը, արագամաշ առարկաները և այլ պաշարներ։
Տեղեկատուն ունի հետևալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդն է: Նոր ավելացվող նյութական արժեքի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված նյութական արժեքի կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Լրիվ անվանում |
Նյութական արժեքի լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս: |
Չափման միավոր |
Նյութական արժեքի չափման միավորի կոդն է: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Խումբ |
Նշվում է նյութական արժեքի խումբը: |
Հաշիվ |
Իրենից ներկայացնում է նյութական արժեքի հաշվառման հաշիվը: |
Մեծածախ գին դրամով |
Նշվում է նյութական արժեքի մեծածախ վաճառքի գինը: Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում վաճառք իրականացնելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով մեծածախ գին մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: |
Մանրածախ գին դրամով |
Իրենից ներկայացնում է նյութական արժեքի մանրածախ վաճառքի գինը: Այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառք իրականացնելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով մանրածախ գին մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: |
Արտարժույթ |
Նշվում է արտարժույթի կոդը: |
Մեծածախ գին արտարժույթային |
Նշվում է նյութական արժեքի մեծածախ վաճառքի գինը վերը նշված արտարժույթով։ Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում այդ արտարժույթով վաճառք իրականացնելիս: Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: Մի քանի արտարժութային գներ կարելի է ավելացնել Նյութական արժեքների գնացուցակից: |
Բնութագիր |
Իրենից ներկայացնում է նյութական արժեքի բնութագիրը: |
Գծիկավոր կոդ |
Նշվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը: Այն կարելի է լրացնել օգտագործելով գծիկավոր կոդ կարդացող սկաներ: Օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում: |