Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթը նախատեսված է մանրածախ առևտրում վաճառքների իրականացման համար: Մանրածախ վաճառքը իրականացվում է դրամային գներով, իսկ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16.67% հաշվարկային դրույքաչափով: Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի պատուհանը բաղկացած է 5 էջերից` Ընդհանուր, Մատակարար, Գնորդ, Անվանացուցակ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Փաստաթղթի N |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ամսաթիվ |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Գնորդի կոդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Գծիկավոր կոդ (F2) |
Լրացվում է նյութական արժեքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Առաջին էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր ռեկվիզիտները.
Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Պայմանագիր |
Գնորդի հետ պայմանագրի համարը: |
Պայմանագրի ամսաթիվը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը: |
Գնորդի հաշիվ |
Գնորդի հաշիվը: |
ԱԱՀ-ի հաշիվ |
ԱԱՀ-ի հաշիվը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի պատուհանի երկրորդ և երրորդ էջերում լրացվում են համապատասխանաբար մատակարարի և գնորդի տվյալները: Մատակարար էջի դաշտերի արժեքները լրացվում են Դրույթների կազմակերպություն էջում լրացված տվյալների հիման վրա, իսկ Գնորդ էջի դաշտերի արժեքները` Գործընկերներ տեղեկատուից` տվյալ գործընկերոջ տվյալների հիման վրա:
Գնորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N և Անձնագրի համար դաշտերի: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդն անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ է:
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը լրացված է, ապա փաստաթղթի տպվող տեսքերում կպատկերվեն և´ ՀՎՀՀ, և´ Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N, և´ Անձնագրի համար դաշտերը:
Եթե Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքերում կպատկերվի միայն ՀՎՀՀ դաշտը:
Եթե Անձնագիր դաշտը լրացված է և ՀՎՀՀ դաշտը դատարկ է, ապա տպվող տեսքում կպատկերվի միայն Անձնագիր դաշտը:
Փաստաթղթի ներքին տպվող ձևում հասցեները պատկերվում են հետևյալ կերպ: Եթե գործունեության հասցեն լրացված չէ կամ այն ամբողջովին համընկնում է իրավաբանական հասցեի հետ, ապա տպվող ձևում պատկերվում է միայն իրավաբանական հասցեն: Եթե գործունեության հասցեն տարբերվում է իրավաբանական հասցեից, ապա տպվող ձևում երկու տողերն էլ երևում են:
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի Անվանացուցակ էջում նշվում են.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Որպես ԱԱՀ-ի հաշվարկի ձև նախատեսված են հետևյալ դեպքերը. ԱԱՀ-ն այդ թվում 16,67% և Առանց ԱԱՀ: |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը լրացվում է, եթե վաճառքի ժամանակ զեղչ է կիրառվում: Լրացված զեղչը կիրառվում է փաստաթղթի ամբողջ գումարի վրա: Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական թիվ, այդ դեպքում տեղի կունենա լրացված տոկոսի չափով գների բարձրացում: Փաստաթղթի տպվող ձևերում երևում է միայն զեղչված գինը: |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի այս էջում լրացվում է վաճառվող նյութական արժեքների կամ ծառայությունների ցուցակը:
Այս էջում լրացվում է վաճառվող նյութական արժեքների կամ ծառայությունների ցուցակը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Ցուցակի սյուներն ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Ցույց է տալիս` ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը նյութական արժեք է, թե ծառայություն: |
Կոդ |
Նյութական արժեքի կամ ծառայության կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի կամ ծառայության չափման միավորը: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կամ ծառայության կոդը լրացնելիս: |
Քանակ |
Նյութական արժեքի քանակը կամ ծառայության ծավալը: |
Գին |
Վաճառքի գինը դրամով: Նյութական արժեքի դեպքում համակարգն առաջարկում է Նյութական արժեքների գնացուցակ տեղեկատուում տվյալ նյութական արժեքի համար Մանրածախ գին դրամով դաշտում լրացված գինը: Ծառայության դեպքում լրացվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուի Վաճառքի գին դրամով դաշտում լրացված գինը: |
Գումար |
Այս դաշտում ավտոմատ լրացվում է գին և քանակ դաշտերի արտադրյալը: |
ԱԱՀ |
Այս դրոշակը նշված լինելու դեպքում մուտքագրվող տողի համար հաշվառվում է ԱԱՀ: |
Հասույթի հաշիվ |
Նյութական արժեքի կամ ծառայության վաճառքից առաջացող հասույթի հաշիվն է: |
Ցուցակում նույն նյութական արժեքը կամ ծառայությունը կարելի է գրանցել մեկից ավելի անգամ:
Այս էջում Գումար ԱԱՀ դաշտը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ԱԱՀ-ի հաշվարկի ձևը և խմբագրման ենթակա չէ: Ընդհանուր գումար դաշտը նույնպես հաշվարկվում և լրացվում է ավտոմատ, այն կարելի է խմբագրել:
Պատուհանի հինգերորդ էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները:
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Ցուցակի հիման վրա ստեղծվում են հետևյալ գործառնությունները հասույթի գործառնությունները, որտեղ դեբետում լրացվում Է գնորդի հաշիվը, իսկ կրեդիտում` հասույթի հաշիվը, ԱԱՀ-ի գործառնությունները, որտեղ համապատասխանաբար լրացվում են գնորդի հաշիվը և ԱԱՀ-ի հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Դրամարկղի մուտքի օրդեր: Այդ դեպքում Դրամարկղի մուտքի օրդերում լրացվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի համապատասխան դաշտերի տվյալները: Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի հիման վրա Դրամարկղի մուտքի օրդեր ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:
Տես ավելին`
Գործառնություն գրանցելիս կամ հեռացնելիս կարմրում է հաշվի մնացորդը