Գործընկերների և նրանց ռեկվիզիտների տեղեկատուն է: Որպես Գործընկեր մուտքագրվում են մատակարարները, գնորդները, առհաշիվ անձինք և այլն:
Տեղեկատուի գրանցումը կազմակերպվում է 3 էջից կազմված պատուհանների միջոցով, որի էջերն են` Ընդհանուր, Հաշվարկային հաշիվներ և Լրացուցիչ հասցեներ։
Լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, հանդիսանում է գործընկերոջ կոդը: Որպես նոր ավելացվող գործընկերոջ կոդ համակարգն ավտոմատ առաջարկում է վերջին ավելացված գործընկերոջ կոդի հաջորդը: |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը: Պարտադիր լրացվում է: |
Լրիվ անվանում |
Գործընկերոջ լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերի տպվող ձևերում: |
Խումբ |
Հանդիսանում է գործընկերոջ խմբի կոդը: |
ՀՎՀՀ |
Հանդիսանում է գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը: |
Իրավ. հասցե |
Լրացվում է գործընկերոջ իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Լրացվում է գործընկերոջ գործունեության իրականացման վայրի հասցեն: |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Գործընկերոջ ղեկավարի ազգանուն, անուն, հայրանունը: |
Ղեկավարի պաշտոն |
Գործընկերոջ ղեկավարի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ |
Գործընկերոջ հաշվապահի ազգանուն, անուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Գործընկերոջ հաշվապահի պաշտոնը: |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Եթե տվյալ գործընկերն անհատ ձեռնարկատեր է, ապա այստեղ լրացվում է նրա պետական գրանցման վկայականի համարը: |
Անձնագրի համար |
Լրացվում է գործընկերոջ անձնագրի համարը: |
Վճարման հիմնական նպատակ |
Լրացվում է վճարման հիմնական նպատակը: |
Հաշվարկային հաշիվ |
Գործընկերոջ հաշվեհամարն է: Հետագայում ավելացնելու համար կարելի է օգտագործել նաև Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուն: |
Հաշվարկային հաշվի անվանում |
Որպես հաշվարկային հաշվի անվանում առաջարկվում է բանկի անվանումը։ |
Հիմնական |
Նշվում է հաշվարկային հաշվի հիմնական լինելը։ Հաշվարկային հաշիվներից միայն մեկը կարող է լինել հիմնական։ Հիմնական հաշվարկային հաշիվը փաստաթղթերում լռությամբ առաջարկվում է: |
Լրացուցիչ հասցեներ |
Լրացվում են գործունեության լրացուցիչ հասցեները: |
Գրանցված տեղեկատուի Այլ ներդիրից կարելի է կանչել գործընկերոջ հաշվետվությունները, ինչպես նաև ուղարկել գործընկերոջ տվյլաները ՀԾ Պատվերների Հարթակ համակարգ*:
Այս գործողությունները կարելի է կատարել նաև համապատասխան հրամաններով:
Ներմուծել գործընկերների տվյալները XML-ից հրամանը նախատեսված է e-invoicing համակարգից արտահանված հարկային հաշիվներում նշված ՀՀՎՀ-ներով գործընկերներ ավելացնելու համար: Այս հրամանով ընտրվում է արտահանված XML ֆայլը և ՀԾ Պատվերների Հարթակ համակարգից ավտոմատ բեռնվում են տվյալ ՀՎՀՀ-ով գործընկերոջ տվյալները:
* Տես ավելին`
Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում