Ինչպե՞ս հաշվային պլանում նոր ենթահաշիվ ավելացնել

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս հաշվային պլանում նոր ենթահաշիվ ավելացնել

Return to chapter overview

ՀԾ-Հաշվետար համակարգի հաշվային պլանում նոր ենթահաշիվ ավելացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.       Բացեք Հաշվային պլան տեղեկատուն.

 

KbArticleAddACC0

 

2.       Հաշվային պլանում բացվող կոնտեքստային ցանկից ընտրեք Ավելացնել հրամանը.

 

KbArticleAddACC

 

3.     Հաշիվ (Նոր) բացված պատուհանի Հաշիվ դաշտում մուտքագրեք անհրաժեշտ հաշիվը.

 

KbArticleAddACC1

 

warning_16x16 Ուշադրություն

Հաշիվ դաշտի արժեքը գրանցումից հետո խմբագրման ենթակա չէ:

 

4.       Անվանում դաշտում նշեք ավելացվող հաշվի անվանումը.

 

KbArticleAddACC2

 

5.     Կուտակիչ դաշտում նշեք ավելացվող հաշվի կուտակիչ հաշիվը.

 

KbArticleAddACC3

 

Համակարգը Տեսակ դաշտում կլրացնի Կուտակիչ հաշվի տեսակը: Այս դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել միայն այն դեպքում, երբ կուտակիչ հաշվի տիպը 3 - Ակտիվային կամ Պասիվային է:

Ցանկացած հաշվի տեսակի համար ստուգվում է, որ այն համապատասխանի իր կուտակիչ հաշվի տեսակին և նրան ենթակա հաշիվների տեսակներին։ Ակտիվային հաշվի ենթահաշիվները կարող են լինել միայն Ակտիվային, Պասիվային հաշվի ենթահաշիվները կարող են լինել միայն Պասիվային, իսկ Ակտիվային կամ Պասիվային տեսակի հաշվի ենթահաշիվները կարող են լինել ցանկացած տեսակի։

Տվյալ հաշվով ըստ գործընկերների հաշվառում վարելու համար անհրաժեշտ է միացնել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը:

 

KbArticleAddACC4

 

warning_16x16 Ուշադրություն

Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը միացնելուց և այդ հաշվով գործառնություններ գրանցելուց հետո այն այլևս հնարավոր չէ անջատել:

 

6.     Հասանելի արտարժույթներ մասից ակտիվացրեք նրանք, որոնցով պետք է տարվի տվյալ հաշվի հաշվառումը.

 

KbArticleAddACC5

 

7.         Սեղմեք Հիշել կամ Հիշել և փակել կոճակները նոր հաշիվը գրանցելու համար: