Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Գործընկերոջ տվյալների (վավերապայմանների) ավտոլրացում

Return to chapter overview

ՀԾ-Հաշվետար 6 համակարգում 6.0.7 տարբերակից սկսած կարելի է գործընկերների տվյալներն ավտոմատ լրացնել` նշելով միայն ՀՎՀՀ կամ անվանումը: Այս հնարավորությունը թույլ է տալիս ստանալ գործընկերոջ վերաբերյալ արդիական տվյալներ և ավտոմատ լրացնել համակարգում: Ծառայությունն անվճար է, անհրաժեշտ է միայն ինտերնետ կապ:
Նոր ավելացվող գործընկերոջ տվյալների ավոտմատ լրացման համար տեղեկատուում անհրաժեշտ է լրացնել ՀՎՀՀ կամ Անվանում դաշտը, սեղմել դաշտին կից magicstick կոճակը:

KBArticle.Autofill_Partners_data1

ՀԾ Պատվերների Հարթակում տվյալ ՀՎՀՀ-ով կամ Անվանումով գրանցված տվյալների առկայության դեպքում դրանք ավտոմատ կլրացվեն գործընկերոջ տեղեկատուում: Կարող են լրացվել հետևյալ տվյալները.

ՀՎՀՀ

Անվանում

Լրիվ անվանում

Իրավաբանական հասցե

Գործունեության հասցե

Ղեկավարի Ա.Ա.Հ.

Ղեկավարի պաշտոն

Հաշվապահի Ա.Ա.Հ

Հաշվապահի պաշտոն

Հաշվարկային հաշիվներ:
 

KBArticle.Autofill_Partners_data2
Հնարավոր է տեղեկատուի տվյալները համեմատել ՀԾ Պատվերների Հարթակի տվյալների հետ: Համեմատելու համար անհրաժեշտ է սեղմել ՀՎՀՀ դաշտին կից loupe կոճակը:

KBArticle.Autofill_Partners_data3

KBArticle.Autofill_Partners_data4

ՀԾ Պատվերների Հարթակի տվյալներով տեղեկատուն թարմացնելու համար անհրաժեշտ է սեղմել ՀՎՀՀ կամ Անվանում դաշտին կից magicstick  կոճակը:

ՀԾ Պատվերների Հարթակի տվյալներում անճշտություններ կամ հին տվյալներ նկատելու դեպքում օգատգործողը կարող է ուղարկել տվյալների փոփոխման հայտ, որն ուսումնասիրելուց հետո հարթակում կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները:
 

KBArticle.Autofill_Partners_data5