Ծառայություններ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Տեղեկատուներ >

Ծառայություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ծառայություններ տեղեկատուն oգտագործվում է Ստացված ծառայություններ և Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթերում ստացված և մատուցված ծառայությունների գրանցման համար:

Ծառայություններ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է ծառայության կոդը: Որպես նոր ավելացվող ծառայության կոդ համակարգն ավտոմատ առաջարկում է վերջին ավելացված ծառայության կոդի հաջորդը:

Անվանում

Ծառայության անվանումն է: Պարտադիր լրացվող դաշտ է,

Լրիվ անվանում

Ծառայության լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս:

Չափման միավոր

Ծառայության չափման միավորն է:

Հաշիվ

Ծառայության հաշվառման հաշիվն է, կարելի է ընտրել կից բացվող հաշվային պլանից:

Մեծածախ գին դրամով

Ծառայության մեծածախ վաճառքի գինն է: Այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում վաճառք իրականացնելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ:

Մանրածախ գին դրամով

Ծառայության մանրածախ վաճառքի գինն է: Այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառք իրականացնելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվերով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ:

Արտարժույթ

Նշվում է արտարժույթի կոդը:

Վաճառքի գին արտարժույթային

Նշվում է ծառայությունների մեծածախ վաճառքի գինը վերը նշված արտարժույթով։ Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում այդ արտարժույթով վաճառք իրականացնելիս և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: Մի քանի արտարժույթային գներ կարելի է ավելացնել Ծառայությունների գնացուցակ տեղեկատուից: