Դուրս գրված հարկային հաշիվների մատյան

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Մատյաններ >

Դուրս գրված հարկային հաշիվների մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտապատկերվում են համակարգում դուրս գրված հարկային հաշիվները: Այս մատյանի դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն և սևագիր, և գրանցված փաստաթղթերը:

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ստեղծման ամսաթիվը:

Փաստաթղթի N

Հերթական համարը:

Սերիա և համարս

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: Այս դաշտը կարելի է լրացնել ձեռքով կամ ավտոմատ` օգտվելով Հարկային հաշիվների սերիա-համարների վերագրում գործողությունից:

Արժույթ

Փաստաթղթի արժույթը:

Գումար

Հիմնական գումարը:

Դուրս գրման ա/թ

 

Գործընկեր

Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի, Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ և այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ:

Գործառնություն

Դրոշակ է, որը ցույց է տալիս տվյալ փաստաթղթի գործառնությունների գրանցված լինելը:

Դուրս գրման եղանակ

Տվյալ հարկային հաշվի դուրս գրման եղանակն է: Դուրս գրման եղանակը կարող է լինել էլեկտրոնային կամ թղթային:

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Ավելացնելավելացնել նոր փաստաթուղթ:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:

Հարկային հաշիվների XML արտահանում.Հարկային հաշիվն արտահանում է XML ֆորմատով ֆայլ, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի  E-Invoicing ծրագիր:

Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել CTRL+R սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի:

Տես ավելին`

Հարկային հաշիվների XML արտահանում

Հարկային հաշիվների սերիա համարների հաշվառում