Հանրագումար
Աղյուսակում թվային արժեքների հանրագումարները (գումարը, քանակը և միջին արժեքը) ցուցադրելու համար անհրաժեշտ է մկնիկի միջոցով ընրել բջիջը և սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Տեսք խմբի Գույներ
կոճակը կամ CTRL+Q ստեղների համադրությունը: Ընտրված բջիջը կգունանշվի և պատուհանի ներքևում կցուցադրվեն հանրագումարները: Հաջորդաբար գունանշեք անհրաժեշտ բջիջները հանրագումարները ստանալու համար:
Բջջի գունանշումը կարելի է մաքրել` սեղմելով
կոճակը:

Հանրագումարների հեռացում
Հանրագումարների տողերը կարելի է հեռացնել` սեղմելով
կոճակը:
Մեկից ավելի հանրագումարներ
Մեկից ավելի հանրագումարներ ստանալու համար անհրաժեշտ է փոխել գունանշման գույնը: Սեղմեք
կոճակը և Գույն պատուհանից ընտրեք այլ արժեք:
