Պարամետրեր
Պարամետրերի մուտքագրում
Որոշ աղյուսակներում թույլ է տրվում կարգավորել ցուցադրվող տեղեկությունը պարամետրերի միջոցով: Մինչև ցուցադրելը գալիս է դիալոգ պատուհան, որում մուտքագրվում են պարամետրերի արժեքները:
Որպես օրինակ դիտարկենք T-հաշիվը: Դիալոգ պատուհանում թույլ է տրվում ընտրել ժամանակահատվածը, հաշիվը, արժույթը և այլն: Կախված ընտրաված արժեներից T-հաշվում կներառվեն համապատասխան գործառնությունները:

Պատուհանում աջ անկյունի Հիշել`
կոճակը սեղմելու դեպքում կպահպանվեն լրացված պարամետրերը և հաջորդ անգամ հաշվետվությունը կանչելիս դիալոգ պատուհանում ավտոմատ կառաջարկվեն վերջին անգամ լրացված պարամետրերը: Մաքրել`
կոճակը սեղմելու դեպքում կմաքրվեն օգտագործողի կողմից լրացված պարամետրերը:
Պարամետրերը խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Փոխել պարամետրերը
կոճակը կամ CTRL+G ստեղների համադրությունը:

Դիալոգ պատուհանում պարամետրերի փոփոխույթունը հաստատելու համար սեղմեք Կատարել կոճակը:
Պարամետրերի ցուցադրում
Պարամետրերը ցուցադրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Տեսք խմբի Դիտել պարամետրերը
կոճակը:

Կաճակը սեղմելիս պատուհանի ներքևում կցուցադրվի պարամետրերի բաժինը:

Բաժինը փակելու համար կրկին սեղմեք Դիտել պարամետրերը
կոճակը կամ վերևի աջ անկյունում գտնվող խաչը: