Խոշորացում

Ուղղորդիչ:  Տպելու ձևեր (նախատեսքեր) >

Խոշորացում

Previous pageReturn to chapter overviewNext page

Խոշորացնել կամ փոքրացնել

Էջը խոշորացնելու համար անհրաժեշտ է սեղմել գործիքների վահանակում գտնվող ZOOM IN UI.PrintPreview.ZoomIn կոճակը կամ սեղմել CTRL+ՊԼՅՈՒՍ ՆՇԱՆ:

Էջը փոքրացնելու համար անհրաժեշտ է սեղմել գործիքների վահանակում գտնվող ZOOM OUT UI.PrintPreview.ZoomOut կոճակը կամ սեղմել CTRL+ՄԻՆՈՒՍ ՆՇԱՆ:

Խոշորացնել կամ փոքրացնել կարելի է նաև սեղմած պահելով CTRL ստեղնը և պտտելով մկնիկի անիվը:

 

Խոշորացման տոկոսի մուտքագրում

Պատկերը մոտեցնելու կամ հեռացնելու համար կարելի է.

գործիքների վահանակում գտնվող ZOOM UI.PrintPreview.Zoom.EditValue դաշտում մուտքագրել տոկոսը կամ այն ընտրել կից ցանկից

UI.PrintPreview.Zoom.DropDown

օգտագործել կարգավիճակի վահանակում գտնվող UI.PrintPreview.Zoom.Slider կառավարման էլեմենտը: Պատկերը մոտեցնելու կամ հեռացնելու համար պետք է սահիչը քաշել աջ կամ ձախ: Կարելի է օգտագործել '+' և '-' կոճակները: Ձախից ցուցադրվում է ընտրված տոկոսը:

 

Խոշորացում էջի կամ տեքստի լայնքով

էջի կամ էջում ցուցադրվող տեքստի լայնքով խոշորացնելու համար պետք է ZOOM դաշտի կից ցանկից ընտրել Page Width կամ Text Width կետը:

 

note Նշում

Հետագայում պատուհանի չափը փոխելիս, խոշորացման աստիճանը նույնպես կփոփոխվի, տեղավորելով պատկերը էջի կամ տեքստի լայնքով:

 

Ցուցադրել ամբողջ էջը 

Պատուհանում ամբողջ էջը կամ երկու ամբողջական էջ ցուցադրելու համար պետք է ZOOM դաշտի կից ցանկից ընտրել Whole Page կամ Two Pages կետը:

 

note Նշում

Հետագայում պատուհանի չափը փոխելիս, խոշորացման աստիճանը նույնպես կփոփոխվի, տեղավորելով մեկ կամ երկու էջում:

Օգտագործեք Magnifier Tool UI.PrintPreview.Zoom.Magnifierմիջոցը 100% և Ամբողջ էջ պատկերների միջև անցում կատարելու համար: Պարզապես կտտացրեք էջի վրա պատկերը փոխելու համար:

 

Ցուցադրել երկու կամ ավելի էջեր 

Պատուհանում երկու կամ ավելի էջր ցուցադրելու համար պետք է սեղմել գործիքների վահանակում գտնվող Multiple Pages UI.PrintPreview.Zoom.MultiplePages.Buttonկոճակը: Հայտնված դիալոգ պատուհանում, ձախ կոճակը սեղմած վիճակում պահելով, ընտրեք անհրաժեշտ թվով էջերի պատկերները: Ընտրությունն ավարտելու համար, բաց թողեք սեղմած կոճակը.

UI.PrintPreview.Zoom.MultiplePages

 

Էջում ցուցադրվող բովանդակության խոշորացում կամ փոքրացում 

Էջի պարունակության մասշտաբը փոխելու համար պետք է սեղմել գործիքների վահանակում գտնվող Scale UI.PrintPreview.ScaleButton կոճակը:

 

UI.PrintPreview.Scaling

 

Հայտնված դիալոգ պատուհանում կարելի է նշել հետևյալ դրույթները.

նորմալ (100%) չափի նկատմամբ փոփոխության տոկոսը,

 

UI.PrintPreview.Scaling.AdjustTo

 

էջերի թիվը: Համակարգը պարունակությունը կպատկերի նշված թվով էջերի լայնքով:

 

UI.PrintPreview.Scaling.FitTo