Այս վահանակը թույլ է տալիս օգտագործողին հեշտությամբ կատարել տարբեր գործողություններ բաց պատուհանների հետ, մասնավորապես` ակտիվացնել անհրաժեշտ պատուհանը, փակել կամ փոխել պատուհանի դիրքը, անջատել (սարքել "լողացող") կամ ամրացնել վահանակին:
Պատուհանի վերնագրի վրա աջ կտտոցով բացվում է հրամանների ցանկը:
Ընտրել պատուհանը
Պատուհանն ընտրելու համար, դարձնելով այն ընթացիկ, պետք է կատարել հետևյալ կետերից մեկը.
•Կտտացնել վերնագրի վրա: Եթե բաց պատուհանների վերնագրերը չեն տեղավորվում վահանակում, ապա աջ անկյունում ցուցադրված պտտելու սլաքներով ( ) պետք է անհրաժեշտ պատուհանի վերնագիրը սարքել տեսանելի:
•Ընտրել այն Բաց պատուհանների ցանկից: Այս ցանկը կարելի է բացել կտտացնելով վահանակի աջ անկյունում գտնվող ներքև ուղղված սլաքի վրա ():
•CTRL+TAB-ով բացել բաց պատուհանների փոխարկիչը: Պատուհանն ընտրելու համար պետք է օգտագործել TAB կամ սլաքներ ստեղները և ընտրությունից հետո բաց թողնել CTRL ստեղնը: Ընտրության ընթացքում աջ կողմում ցուցադրվում է պատուհանների նախապատկերները:
•CTRL+F6-ով անցել հաջորդ բաց պատուհանին կամ CTRL+SHIFT+F6-ով` նախորդին:
Փակել պատուհանը
Պատուհանը փակելու համար պետք է կտտացնել վերնագրի աջ անկյունում գտնվող խաչի վրա (CTRL+F4) կամ աջ կտտոցով բացվող ցանկից կատարել Close հրամանը:
Ցանկի Close all but this հրամանով կփակվեն բոլոր բաց պատուհանները, բացառությամբ ընթացիկի:
Բոլոր պատուհանները կարելի է փակել SHIFT+F4-ով:
Տեղափոխել պատուհանը
Պատուհանը տեսափոխելու համար պետք է կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել նոր տեղում.
Պատուհանն անջատել (դարձնել "լողացող") վահանակից
Պատուհանը վահանակից անջատելու համար պետք է կատարել հետևյալ կետերից մեկը.
•Կրկնակի կտտացնել վերնագրի վրա:
•Կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել վահանակից դուրս նոր տեղում:
•Պատուհանի վերնագրի վրա աջ կտտոցով բացվող ցանկից կատարել Float հրամանը:
Պատուհանն ամրացնել վահանակին
Պատուհանը վահանակին ամրացնելու համար պետք է կատարել հետևյալ կետերից մեկը.
•Կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել վահանակում:
•Պատուհանի վերնագրի վրա աջ կտտոցով բացվող ցանկից կատարել Dock հրամանը:
•Կտտացնել վերնագրի վրա, քաշել այն և տեղադրել հայտնված հետևյալ պատկերի կենտրոնը: