Գլխավոր էջում կիրառվում է ժամանակակից ինտերֆեյս (Metro): Այստեղ ցուցադրված են ենթահամակարգերը` սալիկների տեսքով: Ենթահամակարգն ընտրելուց հետո այս տարածքում ցուցադրվում են ընթացիկ ենթահամակարգին վերաբերող փաստաթղթերը, գործողությունները, հաշվետվությունները և տեղեկատուները: Գլխավոր էջը կարելի է համարել Ուղղորդչի փոխարինիչ:
Գլխավոր էջում միաժամանակ ցուցադրվում է միայն մեկ ենթահամակարգի պարունակությունը: Այդ պահին այլ բաժինները գտնվում են փակ վիճակում:
Ընտրված ենթահամակարգից այլ ենթահամակարգ անցնելու համար կարելի է անմիջապես բաց պատուհանից սեղմել համապատասխան ենթահամակարգի անվանման վրա կամ վերադառնալ ենթահամակարգերի ընտրության ՀԾ-Հաշվապահ էջին:
Յուրաքանչյուր ենթահամակարգ ունի իր պատկերանշանը, որը բնութագրում է բաժնի պարունակությունը:
Ենթահամակարգի փաստաթղթերի, գործողությունների, մատյանների, հաշվետվությունների կամ տեղեկատուների ցանկի պարունակությունը կարելի է փակել կոճակի միջոցով և բացել կոճակի միջոցով: