Կազմակերպության բաժինների, արտադրամասերի կամ կառուցվածքի տեղեկատուն է: Կառուցվածքային ստորաբաժանումներ տեղեկատուն օգտագործվում է հիմնական միջոցի և արագամաշ առարկաների գտնվելու վայրը նշելու համար: Կառուցվածքային ստորաբաժանումներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Պարտադիր լրացվող դաշտ է, հանդիսանում է կառուցվածքային ստորաբաժանման կոդը: |
Անվանում |
Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, այն պարտադիր լրացվում է: |
Հասցե |
Լրացվում է կառուցվածքային ստորաբաժանման հասցեն։ |
Նյութ. պատասխ. անձ |
Լրացվում է նյութական պատասխանատու անձը, ընտրման ցուցակում բերվում են Աշխատակիցներ տեղեկատուում լրացված անձինք: |
Ծախսի հաշիվ |
Լրացվում է ծախսի հաշիվը: |