Ապահովագրավճարների սանդղակի տեղեկատուն է:
Ապահովագրավճարների սանդղակ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբնական գումար |
Այս դաշտի արժեքը հավասար է նախորդ տողի վերջնական գումարին և խմբագրման ենթակա չէ: Առաջին տողի համար այն զրո է: |
Վերջնական գումար |
Լրացվում է վերջնական գումարը: Այս դաշտի արժեքը մեծ պետք է լինի Սկզբնական գումար դաշտի արժեքից: |
Վճար |
Լրացվում է նշված միջակայքում ապահովագրավճարի չափը: Յուրաքանչյուր հաջորդ տողի վճարը պետք է մեծ լինի նախորդ տողում լրացված վճարից: |
Սովորաբար նմանատիպ սանդղակները օրենքում սահմանվում են հետևյալ կերպ. օրինակ` մինչև 500 000 դրամը ներառյալ 4800 դրամ: Ապահովագրավճարների սանդղակում համապատասխան տողը կունենա այս արժեքները.
Սկզբնական գումար - 0
Վերջնական գումար - 500 000
Վճար - 4800