Փոխադրման հրամանի միջոցով գրանցվում են աշխատակցի կադրային փոխադրումների մասին տվյալները:
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փոխադրման հրամանի N |
Փոխադրման հրամանի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակիցը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանումը, որտեղ փոխադրվել է աշխատակիցը: Դաշտը դատարկ թողնելու դեպքում աշխատակցի ստորաբաժանումը չի փոխվի: |
Պաշտոն |
Լրացվում է փոխադրման հրամանով փոփոխվող պաշտոնը: Դաշտը դատարկ թողնելու դեպքում աշխատակցի պաշտոնը չի փոխվի: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Փաստաթղթի ցուցակում նշվում է փոխադրումից հետո աշխատակցին նշանակված հավելում/պահումները:
Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները:
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող: |
|
Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: |