Ընդունման հրաման

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր > Կադրային փաստաթղթեր >

Ընդունման հրաման

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է աշխատակցի ընդունումը գրանցելու համար: Աշխատակիցներ տեղեկատուում նոր աշխատակից ավելացնելիս համակարգն ավտոմատ ստեղծում է ընդունման հրաման փաստաթուղթ: Օգտագործողը նույնպես կարող է ստեղծել Ընդունման հրաման, օրինակ ազատված աշխատակցին կրկին աշխատանքի ընդունելիս:

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Salary.Documents.HRDocuments.HiringOrder

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Աշխ. ընդունման հրամանի N

Աշխ. ընդունման հրամանի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Աշխատակից

Լրացվում է աշխատակիցը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանումը, որտեղ ընդունվել է աշխատակիցը:

Պաշտոն

Լրացվում է պաշտոնը, որին նշանակվում է աշխատակիցը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Փաստաթղթի ցուցակում կարելի է նշանակել աշխատակցի հավելում/պահումները:

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները:

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը: