API-ի միջոցով հնարավոր է ստանալ (GET), ստեղծել (POST), թարմացնել (PUT) և հեռացնել (DELETE) Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթը:
URI |
https://api.armsoft.am/accountant/v1/documents/storageoutputorder |
Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:
-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV' |
Պահեստի ելքի օրդեր օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)
Ստորև ներկայացված է օբյեկտի ատրիբուտների նկարագրությունը.
Անվանում |
Տեսակ |
Կիրառումը |
Նկարագրություն |
isn |
UUID |
Optional *Required for update System defined |
Փաստաթղթի նույնացուցիչ: Պարտադիր է GET, PUT, DELETE հարցումների դեպքում։ Եթե POST հարցման ժամանակ UUID-ը չի փոխանցվում, սերվերը այն ավտոմատ գեներացնում է և վերադարձնում պատասխանում։ |
date |
Date(YYYY-MM-DD) |
*Required |
Փաստաթղթի ամսաթիվ: Եթե ամսաթիվը չի փոխանցվում, ապա օգտագործվում է սերվերի ընթացիկ ամսաթիվը: |
documentNumber |
String(12) |
*Required |
Փաստաթղթի համար: Եթե համարը չի փոխանցվում, ապա գրանցվում է վերջին համարին ավելացնելով 1: |
state |
Enum |
*Required |
Փաստաթղթի վիճակ: Ընդունում է հետևյալ արժեքները. 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 99 - Հեռացված: Եթե վիճակը չի փոխանցվում, փաստաթուղթը ավտոմատ գրանցված վիճակում է ուղարկվում։ |
storage |
String(5) |
*Required Reference type |
Պահեստի կոդ, որտեղից ելքագրվում կամ ծախսվում են նյութական արժեքները: |
expenseAccount |
String(12) |
Optional Reference type |
Ծախսի հաշիվ: |
analytic1 |
String(12) |
Optional Reference type |
Անալիտիկ խումբ 1-ի կոդ: |
analytic2 |
String(12) |
Optional Reference type |
Անալիտիկ խումբ 2-ի կոդ: |
comment |
String(255) |
Optional |
Մեկնաբանություն: |
letterOfAttorney |
String(20) |
Optional |
Լիազորագրի համար: |
mediator |
String(50) |
Optional |
Ապրանքների առաքման համար պատասխանատու մատակարարի/առաքող կազմակերպության աշխատակցի տվյալներ: |
vehicle |
String(20) |
Optional |
Ավտո բեռնարկղի համար: |
chiefAccountant |
String(100) |
Optional |
Կազմակերպության (ստացող) գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ. |
allowed |
String(50) |
Optional |
Ապրանքների ընդունման համար պատասխանատու աշխատակցի տվյալներ: |
requested |
String(255) |
Optional |
Աշխատակցի Ա.Ա.Հ., որի պահանջով ելքագրվում են նյութական արժեքները: |
totalAmount |
Decimal |
*Required |
Ելքագրվող կամ ծախսվող նյութական արժեքի գումարը։ Ավտոմատ հաշվարկվում է համակարգի կողմից։ |
materialsList [0..n] |
Array |
*Required |
Նյութական արժեքների անվանացուցակ (մասսիվ): Անվանացուցակը պետք է պարունակի նյութական արժեքի առնվազն մեկ տող։ |
Անվանացուցակի տողի դաշտերը (itemList)
Անվանում |
Տեսակ |
Կիրառումը |
Նկարագրություն |
id |
Integer |
System defined |
Նյութական արժեքի ներքին նույնացուցիչ։ |
code |
String(20) |
*Required Reference type |
Նյութական արժեքի կոդ: |
name |
String(200) |
Read only |
Նյութական արժեքի անվանում: |
unitAbbreviation |
String(6) |
Read only |
Նյութական արժեքի չափման միավորի հապավում։ |
quantity |
Decimal |
*Required |
Նյութական արժեքի քանակ։ |
amount |
Decimal |
*Required |
Գումար։ Ավտոմատ հաշվարկվում է համակարգի կողմից։ |
rowId |
Integer |
System defined |
Տողի ներքին նույնացուցիչ։ |
Օրինակ 1. Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի ստեղծում
|
Օրինակ 2. Նշված isn-ով Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի ստացում
|
Օրինակ 3. Նշված isn-ով Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի դաշտերի խմբագրում
|
Օրինակ 4. Նշված isn-ով Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի հեռացում
|