Հաշվարկային տվյալներ

Ուղղորդիչ:  REST API (ամպային տարբերակ) > Հաշվետվություններ >

Հաշվարկային տվյալներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

API-ի միջոցով հնարավոր է ստանալ (POST) ընտրման պայմաններին համապատասխանող Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը:

 

URI

https://api.armsoft.am/accountant/v1/reports/calculateddata

URL Swagger

https://api.armsoft.am/accountant/swagger/index.html#/Reports/post_v1_reports_calculateddata

GitHub

https://github.com/armsoft/accountant-public-api-docs/blob/main/docs/api/reports/calculateddata.md

Տվյալ ռեսուրսի համար պահանջվում է ավտորիզացիա՝ API բանալու օգտագործմամբ։ Այն անհրաժեշտ է տեղադրել հարցման գլխագրի apiKey դաշտում. API բանալին ստանալու համար անհրաժեշտ է կատարել API գաղտնի բանալու ստացում էջում նկարագրված քայլերը:

-H 'apiKey: @SKq7*ERI]ZIgXvpkWhV'

Այս հարցման դեպքում գործում է էջավորման մեխանիզմը:

 

Հարցման պարամետրեր (Request Body)

Հաշվետվության ձևավորման պարամետրերը (ցուցադրվող սյուներ, ֆիլտրացում, խմբավորում) փոխանցվում են հարցման մարմնում (Request Body)՝ JSON ձևաչափով։

Անվանում

Տեսակ

Կիրառումը

Նկարագրություն

pageSize

Integer

Optional

Սահմանում է մեկ հարցմամբ վերադարձվող գրառումների քանակը։ Նվազագույն վերադարձվող քանակը 5000 տող է․ եթե փոխանցված արժեքը փոքր է 5000-ից, համակարգը միևնույն է վերադարձնում է առնվազն 5000 գրառում։ Եթե pageSize = 0, վերադարձվում են բոլոր հասանելի տվյալները։ Առավելագույն սահմանաչափ ներկայումս սահմանված չէ։

Վերադարձվող օբյեկտում առկա է hasMore լոգիկական (boolean) դաշտ, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

startDate

Date(YYYY-MM-DD)

*Required

Ժամանակահատվածի սկզբի ամսաթիվ:

endDate

Date(YYYY-MM-DD)

*Required

Ժամանակահատվածի վերջի ամսաթիվ:

accrualDeduction

String(3)

Optional

Reference type

Հավելում/պահումի կոդը: Լրացված լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է միայն այդ հավելում/պահումին վերաբերող տվյալներով:

contractType

Enum

Optional

Reference type

Պայմանագրի տեսակը: Ցուցակում կներառվեն միայն նշված տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները: Ընդունում է հետևյալ արժեքները․

1 - Աշխատանքային,

2 - Քաղաքացիաիրավական։

employees [0..n]

Array

Optional

Reference type

Աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի հաշվարկային տվյալների մասին հաշվետվություն:

department

String(3)

Optional

Ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների հաշվարկային տվյալների մասին հաշվետվություն:

extended

Boolean

Optional

True արժեքի դեպքում հաշվետվության տողերը լրացվում են ընդլայնված տվյալներով:

 

Վերադարձվող օբյեկտի ատրիբուտներ (Object Attributes)

Անվանում

Տեսակ

Նկարագրություն

id

Integer

Հարցման ունիկալ նույնացուցիչ, որը գեներացվում է համակարգի կողմից և օգտագործվում է էջավորման (pagination) համար։ Եթե պատասխանում hasMore = true, ապա id-ն պետք է փոխանցել հաջորդ հարցման մեջ մնացած տվյալները ստանալու համար։

hasMore

Boolean

Լոգիկական(boolean) դաշտ է, որի true արժեքը ցույց է տալիս, որ կան դեռ չվերադարձված գրառումներ. այսինքն ՝ առկա են հաջորդ էջեր։

data[]

Array

Տվյալների ցուցակ (մասսիվ),  որտեղ յուրաքանչյուր օբյեկտ ներկայացնում է 1 գրառում (ապրանք)։

Տվյալների օբյեկտի ատրիբուտներ (Data Object Attributes)

Անվանում

Տեսակ

Նկարագրություն

year

Integer

Տարի։

month

String

Ամիս։

department

String

Ստորաբաժանման կոդ։

employeeId

Integer

Աշխատակցի ներքին նույնացուցիչ։

employeeCode

String

Աշխատակցի տաբելային համար։

employeeName

String

Աշխատակցի անուն։

socialCardNumber

String

Աշխատակցի Հանրային ծառայությունների համարանիշ։

contractType

Enum

Աշխատակցի պայմանագրի տեսակի կոդ։

contractTypeName

String

Աշխատակցի պայմանագրի տեսակի անվանում։

accrualDeductionCode

String

Հավելում/պահումի կոդ։

accrualDeductionName

String

Հավելում/պահումի անվանում։

calculatedAmount

Decimal

Հաշվարկված գումար։

debitAccount

String

Հաշիվ դեբետ։

debitPartnerId

Integer

Դեբետ գործընկերոջ ներքին նույնացուցիչ։

creditAccount

String

Կրեդիտ հաշիվ։

creditPartnerId

Integer

Կրեդիտ գործընկերոջ ներքին նույնացուցիչ։

analytic1

String

Անալիտիկ խումբ 1։

analytic2

String

Անալիտիկ խումբ 2։

date

Date(YYYY-MM-DD)

Ամսաթիվ։

initialAmount

Decimal

Սկզբնական գումար։

incomeTax

Decimal

Եկամտային հարկի գումար։

pension

Decimal

Կուտակային կենսաթոշակի գումար։

stampFeeAmount

Decimal

Դրոշմանիշային վճարի չափ։

insuranceFeeAmount

Decimal

Ապահովագրավճարի չափ։

monthDays

Decimal

Ամսվա օրեր։

actualDays

Decimal

Փաստացի օրեր։

monthHours

Decimal

Ամսվա ժամեր։

actualHours

Decimal

Փաստացի ժամեր։

accrualDeductionType

Enum

Հավելում/պահումի տիպ։

amountCalculationMethod

Enum

Գումարի հաշվարկի ձևի կոդ։

amountCalculationMethodName

String

Գումարի հաշվարկի ձևի ամվանում։

useEmployeeTimesheet

Boolean

Աշխատակցի գրաֆիկը օգտագործելու հայտանիշ։

timesheetCode

String

Գրաֆիկի կոդ։

coefficient

Decimal

Գործակից։

fundingSource

String

Ֆինանսավորման աղբյուր։

incomeType

Enum

Եկամտի տեսակի կոդ։

incomeTypeName

String

Եկամտի տեսակի անվանում։

reverseCalculation

Boolean

Հետհաշվարկի հայտանիշ։

deductAccrualDeductionIncomeTax

Boolean

Հավելում/պահումից եկամտային հարկը պահելու հայտանիշ։

reducedIncome

Boolean

Հավելում/պահումի նվազեցվող եկամուտ համարվելու հայտանիշ։

storedInMandatoryFundedPension

Boolean

Հավելում/պահումից պարտադիր կուտակային կենսաթոշակը պահելու հայտանիշ։

reduceStampFeeTaxableAmount

Boolean

Դրոշմանիշային վճարի հարկվող գումարից նվազեցնելու հայտանիշ։

reduceInsuranceFeeTaxableAmount

Boolean

Ապահովագրավճարի հարկվող գումարից նվազեցնելու հայտանիշ։

participatingInEmployerPensionCalculation

Boolean

Հավելում/պահումի գործատուի կողմից տրվող կուտակային կենսաթոշակի հաշվարկի մեջ մասնակցության հայտանիշ։

onlyForTaxCalculation

Boolean

Միայն հարկերի հաշվարկման համար հանդիսանալու հայտանիշ։

calculateTradeUnionDue

Boolean

Հավելում/պահումից արհմիութենական անդամավճար պահելու հայտանիշ։

includeInAverageWage

Enum

Արձակուրդայինի միջինի մեջ մասնակցելու հայտանիշի կոդ։

includeInAverageWageName

String

Արձակուրդայինի միջինի մեջ մասնակցելու հայտանիշի անվանում։

resident

Boolean

ՀՀ քաղաքացի(Ռեզիդենտ) համարվելու հայտանիշ։

deductEmployeeIncomeTax

Boolean

Աշխատակցից եկամտային հարկը պահելու հայտանիշ։

deductFundedPensionFromIncomeTax

Boolean

Աշխատակցի կուտակայինի գումարը եկամտային հարկից նվազեցնելու հայտանիշ։

participationStatus

Enum

Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցության կարգավիճակը։ Ընդունում է հետևյալ արժեքները․

0 -  Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ,

1 - Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից,

2 - Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից,

3 - Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է,

4 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է (1+3),

5 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է(2+3)

percentPaidByEmployer

Decimal

Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին աշխատակցի համար գործատուի կողմից վճարվող տոկոս:

amountPaidByEmployer

Decimal

Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին աշխատակցի համար գործատուի կողմից վճարվող գումար:

stampFee

Enum

Դրոշմանիշային վճար։

insuranceFee

Enum

Ապահովագրավճար։

userId

Integer

Օգտագործողի ներքին նույնացուցիչ։

userName

String

Օգտագործողի անուն։

transaction

Boolean

Գործառնություն ունենալու հայտանիշ։

 

Օրինակ 1. 2026 թվականի հաշվարկային տվյալների ստացում

POST